ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Արգելափակել են գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի բոլոր մուտքերը
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Տիեզերքի համաշխարհային օր,Երկխոսության և զարգացման համար մշակութային բազմաձևության օր, Հունաստան՝ Պիրովասսիայի օր (կրակաքայլի), Հնդկաստան՝ Ահաբեկչության դեմ պայքարի օր, Կանադա՝ Վիկտորիա թագուհու ծննդյան օր, Ռուսաստան՝ Ռազմական թարգմանչի, Գործազրկությունից պաշտպանության, Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի ստեղծման, Բևեռախույզների և Կովկասյան պատերազմի զոհերի օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր, Չիլի՝ Ռազմածովային նավատորմի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1917-մահացել է բանաստեղծ Մկրտիչ Աճեմյանը։
1922-ծնվել է նկարիչ Արմեն Աթայանը։
1928-ծնվել է հայ բանաստեղծ և թարգմանիչ Աբրահամ Ալիքյանը։
1937-մահացել է արձակագիր Նիկողայոս Մամիկոնյանը։
1947-ծնվել է երգչուհի Սեդա Ազնավուրը։
1967-մահացել է կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը։
1969-մահացել է Սիմոն Վրացյանը։
1988-իրականացվել է Ադրբեջանի և Հայաստանի կուսակցական ղեկավարների փոփոխություն՝ պաշտոնական բնորոշմամբ առողջական խնդիրների պատճառով։ Հայաստանում Կարեն Դեմիրճյանին փոխարինել է Սուրեն Հարությունյանը, իսկ Ադրբեջանում՝ Քյամրան Բագիրովին՝ Աբդուռահման Վեզիրովը։
2001- Լոռու մարզի Սվերդլով գյուղում (Ստեփանավանի տարածաշրջան) փլուզվել է երթևեկելի կամուրջը, որի նշանակությունը միայն ներհամայնքային չէր. այդ կամրջով էր անցնում Ստեփանավան-Պրիվոլնոյե-Ախքյորփի (Վրաստան) ճանապարհը:
2006- Սոչիի մոտակայքում վթարի ենթարկված հայաստանյան A320 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել ու բարձրացվել է ծովի հատակից:
2007-Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ամենաշատ ձայներ է ստացել Հանրապետական կուսակցությունը` 458 258. ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում կունենա համամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավոր:
2010-Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով սահմանվում է անալոգայինից թվային հեռարձակման անցման կարգը։
2014-19 մլրդ 350 մլն դրամ նախնական գնով աճուրդի է հանվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով հանդերձ:
2015-Լեռնային Ղարաբաղի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում խորհրդարանի խոսնակ է վերընտրվել Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլ յանը:
2018-գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ արգելափակել են հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի բոլոր մուտքերը։
ԱՇԽԱՐՀ
1471-ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ Ալբրեխտ Դյուրերը։
1502-պորտուգալացիներին ծառայող իսպանացի ծովագնաց Ժուան դը Նովան հայտնագործել է Սուրբ Ելենայի կղզին։
1635-Ֆրանսիան ընդգրկվել է երեսնամյա պատերազմի մեջ։
1759-ծնվել է ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Ֆուշեն։
1786-մահացել է շվեդ քիմիկ-դեղագործ, թթվածինը հայտնագործած Կառլ Վիլհելմ Շելլեն։
1792-տեղի է ունեցել Ունզեյն հրաբխի ժայթքումը, որը պատմության մեջ մարդկային զոհերի թվով ամենաավերիչ հրաբխային ժայթքումների հնգյակի մեջ է մտնու. զոհվել է 15 000 մարդ։
1804-Փարիզում բացվել է Պեր Լաշեզ գերեզմանատունը։
1840-Նոր Զելանդիան հայտարարվել է բրիտանական գաղութ։
1851-Ավստրալիայում առաջին անգամ ոսկի են գտել։
1861-Հարավային Կարոլինան որոշում է ընդունել դուրս գալ ԱՄՆ-ի կազմից։
1864-ավարտվել է ռուս-չերքեզական պատերազմը։
1881-Կլարա Բարտոնը հիմնադրել է ամերիկյան Կարմիր խաչը։
1904-Փարիզում հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն։
1915-մահացել է ֆրանսիացի մետալուրգ, չուգունի ստացման մարտենյան մեթոդի մշակող Պիեռ Մարտենը։
1921-ծնվել է խորհրդային ֆիզիկոս և հասարակական գործիչ, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը, Նոբել յան մրցանակակիր Անդրեյ Սախարովը։
1928-Ուոլտ Դիսնեյը արտոնագիր է ստացել Միկի Մաուսի կերպարի մոնոպոլ օգտագործման համար։
1945-Սիրիան և Լիբիան հայտարարել են իրենց անկախությունը Ֆրանսիայից։
1961-ԽՍՀՄ-ում իրականացվել է առաջին ուղիղ հեռուստահաղորդումը արտասահմանից՝ Լեհաստան-ԽՍՀՄ ֆուտբոլային հանդիպման հռարձակումը։
1982-սկսվել է մեծբրիտանական դեսանտի ափհանումը Ֆոլկլենդյան կղզիներ, սկսվել է Ֆոլկլենդյան պատերազմը։
2006-Չեռնոգորիայում կայացել է անկախության հանրաքվե։
Կամո Խաչիկյան