Հայտնաբերվել է սահմանված նորմերին չհամապատասխանող աղ, որը ներկրվում է Իրանից. ՍԱՊԾ
ՀասարակությունՔաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ լրատվական բաժինը:
Տեսչական մարմնի կողմից տնտեսվարողին տրվել է գրավոր կարգադրագիր «Սոլտեքս» ՍՊԸ-ի պահեստում առկա 500կգ ընդհանուր քանակով նշված արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու և օգտահանելու համար, ինչպես նաև՝ մակնշման մեջ ավելացնել կալիումի և նատրիումի ֆերոցիանիդի քանակությունը հավաստող տեղեկատվությունը: