Գործողության մեջ են դրվել 2000-ականների սկզբից դրված ռումբերը. Արման Բաբաջանյան
Բլոգ«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չգիտեմ՝ երկրում քանի հոգի կա ով իրականում հասկանում է, թե ինչ է կատարվել երեկ։ Որոշ արձագանքներ տպավորություն չեն թողնում, որ Հայաստանի պետականության դեմ սկիզբ առած դավադրության ծավալների և խորության վերաբերյալ առկա է ամբողջական պատկերացում։
Գործընթացների լրջությունը հասկանալու համար հիշողություն է պետք՝ ինստիտուցիոնալ և ոչ միայն։ Գործողության մեջ են դրվել երկրի պետականության ընդերքում 2000-ականների սկզբից դրված ռումբերը։
Այն ինչ նկատի ունեմ, ո′չ Նիկոլին է վերաբերում, ո′չ իշխող թիմին, ո′չ էլ ընդդիմությանը։ Խոսքը վերաբերում է պահի լրջությանն ու այս իրավիճակում մեզանից յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությանը։
Իշխանության ընդունած շատ որոշումների, հայտարարությունների բովանդակության, առնված քայլերի ձևերի հետ կարելի է համաձայն չլինել, բայց մեկնարկած գործընթացների լրջությունը հասկանալ ստիպված ենք, պետականության դեմ դավադրական գործողությունների դեմն առնել պարտավոր ենք։
Ամեն ինչ մի կողմ դնելու և հանուն Հայաստանի ինքնիշխանության պայքարի պատրաստ լինելու ժամանակն է։
Հավատացեք, այլընտրանք չի լինելու, այլընտրանքի բոլոր ճանապարհները ոմանց արխայնության ու մեկամյա անգործության պատճառով փակ են»։