ԵԽԽՎ դիտորդները մտահոգություն են հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ
ՔաղաքականԵԽԽՎ դիտորդները իրենց անհանգստություն են հայտնել՝ Հայաստանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով նախօրեին իրականացված դատարանների մուտքերի արգելափակման գործողությունների վերաբերյալ:
Մասնավորապես, ԵԽԽՎ-ի Հայաստանի մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը, մեկնաբանելով Փաշինյանի՝ մայիսին 19-ին իր աջակիցներին ուղղված կոչը, ընդգծել են, որ Հայաստանի իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի քայլերից և հայտարարություններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպես ճնշման գործադրում դիտարկվել:
«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է և որ հետևաբար՝ օրենքի գերակայությունը լավագույնս գործում է քաղաքական խաղացողների կողմից որևէ միջամտության բացակայության դեպքում»,-ասել են համազեկուցողները՝ նկատելով, որ վիճելի թվացող դատական վճիռները վիճարկելու համար կան հստակ իրավական գործընթացներ:
«Այնուամենայնիվ, մենք ընդունում ենք, որ տվյալ դատական վճռի վերաբերյալ հանրության արձագանքը ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության շրջանում վստահության դեռևս ցածր մակարդակը»,-նշել են համազեկուցողները:
ԵԽԽՎ համազեկուցողները նաև հայտարարել են, որ ողջունում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական հեռագնա բարեփոխումներ նախաձեռնելու հայտարարությունը, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի եւ ԵԽ հետ ասոցացնելու մասով։