Պիցցա՝ առանց խմորի, դիետիկ բաղադրատոմս
LifestyleԴիետիկ պիցցայի այս բաղադրատոմսը շատերին դուր կգա:
Ի՞նչ է ձեզ հարկավոր: Հիմքի համար՝ 1 կգ հավի փափկամիս, 2 հատ ձու, 1 պտղունց աղ և սև պղպեղ, 1 պտղունց մշկընկույզ: Միջուկի համար՝ 2-3 հատ մեծ լոլիկ, 200 գր շամպինիոն, 150-200 գր պանիր, 1 պղունց աղ և սև պղպեղ, ըստ ճաշակի կանաչի և լոլիկի մածուկ:
Ինչպե՞ս պատրաստել: Հիմքը պատրաստելու համար կտրատեք հավի փափկամիսը և հարեք բլենդերի մեջ: Խառնեք հավի փափկամիսը, ձուն, ավելացրեք աղը, սև պղպեղն ու մշկընկույզը: Պատրաստի հիմքը ավելացրեք յուղաթղթապատ ձևամանի մեջ և ձեռքերով շրջան ձևավորեք: Թխվում է 180-190 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20 րոպե:
Միջուկը պատրաստելու համար կտրատեք լոլիկը, սունկը, պղեպղն ու կանաչին, իսկ պանիրը՝ անցկացրեք քերիչով:
Ջեռոցից հանելուց հետո հիմքի վրա ավելացրեք լոլիկի մածուկ, շարեք բանջարեղենները, ավելացրեք պանիրը և թխեք 170 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20-30 րոպե: