Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Միշտ էլ նկարահանել ենք լավ ֆիլմեր, սակայն դրանք տեղ չեն գտել հեռուստաեթերում». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Մոլդովայում կայացած միջազգային փառատոնից հայ երիտասարդ կինոռեժիսորները 4 մրցանակով են վերադարձել։ «Փաստը» զրուցել է նրանցից մեկի՝ կինոռեժիսոր Մանեի հետ, ում «Ադապտացիա» ֆիլմը պարգևատրվածների շարքում է:

ը պարգևատրվածների շարքում է: «Իմ առաջին ֆիլմով՝ «Ադապտացիայով», որը նաև իմ կուրսային աշխատանքն է, մասնակցեցի Մոլդովայում տեղի ունեցած «Կլասսֆեստ» միջազգային կինոփառատոնին և ստացա այդ ֆիլմի համար 12-րդ միջազգային մրցանակը: «Ադապտացիան» իմ՝ Երևանի հանդեպ ունեցած սիրո արտահայտումն է, և մոնտաժի արվեստը սիրելու ու իմ բոլոր ճիգերն արտահայտելու առաջին աշխատանքը, որն ինձ բերեց՝ նաև ինձ համար անսպասելի հաջողություններ: Այն Երևանի դիմանկարն է, մեր քաղաքի խնդիրներին հարմարվելու պրոցեսը, որն ունի փիլիսոփայական բնույթ», - ասում է Մանեն:

Երիտասարդ կինոռեժիսորը նշում է, որ այս տարի տարբեր կինոփառատոնների շրջանակներում ներկայացնում է նաև իր «Ճայը» ֆիլմը: «Այս ֆիլմով, որն իմ դիպլոմային աշխատանքն է, մասնակցում եմ մի շարք միջազգային կինոփառատոնների՝ Ալբանիայում, Հունաստանում, երկու տարբեր փառատոնների Ռուսաստանում, Ղրիմում և այլուր: Այս տարի ինձ համար ավելի կարևոր է ներկայացնել հենց այս ֆիլմը, որը նկարահանվել է էքսպերիմենտալ ժանրում: Ես և պրոդյուսերը՝ Արարատ Գրիգորյանը, այն ներկայացնում ենք տարբեր հարթակներում», - նշում է երիտասարդ կինոռեժիսորը՝ հավելելով, որ շուտով ֆիլմը կմասնակցի Երևանում կայանալիք «Մեկ կադր» միջազգային կինոփառատոնին, և հայ հանդիսատեսը նույնպես հնարավորություն կունենա դիտել այն:

Մանեն նշում է՝ ի տարբերություն «Ադապտացիա» ֆիլմի, «Ճայն» ավելի գլոբալ խնդիրների մասին է: «Ֆիլմն աշխարհի կործանման մասին է, թե ինչ կլինի, եթե մարդը շարունակի անխղճորեն վարվել բնության և ինքն իր հանդեպ: Օրերս ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Աթենքում», - պատմում է մեր զրուցակիցը:

Հարցնում եմ՝ իսկ արվեստագետների համար ի՞նչ նշանակություն ունեն փառատոնները: Մանեն արձագանքում է. «Փառատոնը մի հարթակ է, որտեղ հասկանում ես քո ֆիլմի իրական գնահատականը: Այն շատ բան է տալիս քեզ: Ամեն փառատոն միշտ դառնում է լավ հիշողություն և իրադարձություններով լցնում արվեստագետի կյանքը: Դրա շնորհիվ ներկայանում ես այնպիսին, ինչպիսին կաս և ուզում ես լինել: Այն և՛ քննություն է արվեստագետի համար, և՛ հաճելի միջավայր՝ լի քեզ պես խելագարներով»: 

Կարծիք կա, որ մեր հայաստանյան մշակույթը ճահճացել է: Շատերը, ովքեր հատկապես արտերկրում են բնակվում կամ էլ որոշակի ժամանակահատված այնտեղ են գործունեություն ծավալում, նշում են՝ հայկական մշակույթը պարփակված է կոնկրետ շրջանակների մեջ:

«Առհասարակ դեմ եմ նման քննադատություններին: Իհարկե, մեծ ճգնաժամ ենք ունեցել կինոյում, և հիմա էլ այն դեռ չի ավարտվել: Բայց ապագան չպետք է վատատեսությամբ ողողենք: Այն մարդը, որը նկարահանում է ֆիլմ, գրում է երաժշտություն, երբեք նման միտք չի արտահայտի: Նույնը վերաբերում է ցանկացած ոլորտի: Հայաստանում կան լավ արվեստագետներ, հրաշալի երիտասարդություն: Իհարկե, սոցիալական շատ խնդիրներ ունենք: Արվեստ ստեղծելու, առաջ գնալու համար նաև գումար է պետք, միշտ չէ, որ կարողանում ես բավարար ֆինանսավորում գտնել, չես էլ կարող միշտ անվճար ստեղծագործել: Բայց չի կարելի ասել, թե ճահճացել ենք: Երբ կհարթվեն ֆինանսական խնդիրները, երիտասարդներն արտահայտվելու ավելի մեծ հնարավորություններ կունենան: Նման հայտարարությունները, այն էլ արտերկրում ապրող մարդկանց կողմից, առողջ մտածելակերպի դրսևորում չեն, որովհետև փաստ է այն, որ շատերը հեռացել են հայրենիքից հանուն նյութականի: Իսկ ի՞նչ գործ ունեն, որ խոսեն մշակույթի մասին», - կարծում է կինոռեժիսորը: 

Իսկ վերջում քաղաքականություն-մշակույթ հարաբերությունների մասին: «Այս երկու կառույցները որքան հեռու են, այդքան էլ մոտ են միմյանց : Հարաբերությունները պետք է լինեն կառուցողական, մեկը պետք է լրացնի մյուսին: Այս պահի դրությամբ, շատ խնդիրներ ունենք և մեծ ճանապարհ է պետք անցնել, որպեսզի հեղափոխական ալիքները մտնեն մշակույթ: Դա գուցե տարիների հարց է, բայց արդեն նկատվում են փոփոխությունները: Կարևորը, որ կինոն լինի ուշադրության կենտրոնում, և նրա խնդիրներով զբաղվեն նաև կառավարությունում, նրա հեռանկարներով զբաղվեն այնպիսի մարդիկ, որոնք կարող են մեծ փոփոխություններ անել ու ճիշտ որոշումներ կայացնել: Պետք է կոտրվի «Հայաստանում կինո չկա» արտահայտությունը, չէ որ դա կարող է թևաթափ անել առաջին կուրսի կինոռեժիսուրայի ուսանողին, երբ նա սեպտեմբերի 1-ին երազանքներով ու տաղանդով լի մտնում է այդ աշխարհ: Պետք է հանդիսատես ձևավորել, որը կտարբերի կինո հասկացողությունը և հեռուստատեսությունն ու վավերագրությունը, կոմերցիոն և արվեստի համար ստեղծված  ֆիլմերը, սերիալը և սիթքոմը: Ցավով եմ նշում, բայց վաղուց մեզանում մոռացել են, թե ինչ է նշանակում կինո, կինեմատոգրաֆիա: Մենք միշտ էլ նկարահանել ենք լավ ֆիլմեր, սակայն դրանք տեղ չեն գտել հեռուստաեթերում», զրույցի ավարտին ասում է երիտասարդ կինոռեժիսոր Մանեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal