Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի, Խորենացին ու Մաշտոցի պողոտան՝ ոչ
ՀասարակությունԵրևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Երևանի ավագանին ձայների 30 կողմ, 7 դեմ և 12 ձեռնպահ համամասնությամբ կողմ քվեարկեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից առաջարկված նախագծին:
Գրիգոր Լուսավորիչը հայ եկեղեցու հոգևոր հայրերի կողմից դասվել է ավագ սրբերի կարգին, այնուհետև դասվել համաքրիստոնեական սրբերի շարքին:
Նախագծում նշվում է, որ Գրիգոր Լուսավորչի անվամբ կոչված փողոցը ներկայում չի ընդգրկում «սուրբ» ածականը, ինչն անհրաժեշտ է շտկել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ազգը առաջինն է, որ քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։
Նույն նիստում Երևանի ավագանին բուռն քննարկումների արդյունքում մերժեց Մովսես Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտայի անվանումներով «սուրբ» բառի ավելացման առաջարկը: