Եթե ԲԴԽ կազմը փոխվեր, ապա հնարավոր կլիներ դատական համակարգն ավելի շուտ առողջացնել
PoliticsԴատական համակարգն այնքան այլանդակ էր, որ կարողացավ ավելի երկար դիմանալ, քան գործադիր ու օրենդիր հակարգերը: Երկար տարիներ այն սուպերմարկետի նման էր գործում, այսօր Armdayly.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ նախկին պաշտպան Կարեն Անդերասյանը:
Նա նշեց նաև, որ հիմա ինքը դատավորների «ստավկաների» չափերի մասին տեղեկություններ չունի, բայց նախկինում իրեն պատմում էին, թե ինչ այլանդակ սխեմաներ ու թվեր են գործում դատական համակարգում:
ՄԻՊ նախկին պաշտպանի կարծիքով կարևոր է նաև հասկանալ, թե այսօր ով է իշխանությունների խոստացած վեթթինգն իրականացնելու: Եվ եթե այնպես ստացվի, որ գայլերին բերեն, որպեսզի գառներին հսկի, ապա այդ հարցը ոչ միայն չի լուծվի, այլև ավելի կխորանա: Իսկ նրանք, ովքեր կասեն, որ դա կսեմացնի դատավորներին, դա սխալ դիրքորոշում է, համոզված է Կ. Անդերասյանը:
«Նրանք ովքեր կասեն, որ պետք չէ դատական համակարգը զտել, հավատացեք, որ սպասարկում են սատանային: Եթե ԲԴԽ կազմը փոխվեր, ապա հնարավոր կլիներ այս ամենին ավելի շուտ հասնել: Դատավորները շատ լավ գիտեն, հոտով զգում են, թե իրենց ինչ է սպասվում, բայց ԲԴԽ-ն ցավոք սրտի այս ընթացքում չտվեց այն ազդակները, որոնք կբերեր դատավորերի զտման և համակարգի առողջացման:
Կարելի է մի քանի շաբաթների ընթացքում կազմել այնպիսի վեթթինգի սխեմա և պրոցես սկսել, որն արագ արդյունք տա, բայց ամեն ինչ պետք է խելացի անել, որպեսզի քաղաքական դավադրություններ չլինեն: Այսօր դատական համակարգում կան բանդայի մնացորդներ, որոնք սպասարկում են բանդայի մյուս անդամներին, իսկ երբ ասում են, թե դատարանները շրջափակելը հակասահմանադրական քայլ էր, նրանք նույնպես սատանայի սպասարկուներն են, չնայած, անկեղծ ասած, ես էլ չհասկացա դրա իմաստը»,- ասաց Կ. Անդրեասյանը:
Արմինե Գրիգորյան