Տորթ, որ հարկավոր չէ թխել.Պարզ ու համեղ
LifestyleԻ՞նչ է ձեզ հարկավոր: 3 տուփ թխվածքաբլիթ, 400 գր մասկարպոնե պանիր, 200 մլ սերուցք՝ 30-35% յուղայնությամբ, 100 գր շաքարի փոշի, 2 թ/գդ լուծվող սուրճ, 300 մլ եռացրած ջուր, 2 թ/գդ շաքարավազ, սև շոկոլադ, ընկույզ:
Ինչպե՞ս պատրաստել: Կրեմ՝ հարեք պանիրը, սերուցքը և շաքարի փոշին այնքան, մինչը թանձր զանգված դառնալը: Սուրճի վրա լցրեք եռման ջուրը, որպեսզի այն լուծվի, ապա ավելացրեք շաքարավազը և խառնեք։ Թողեք սուրճը սառչի: Թխվածքաբլիթները թրջեք սուրճի, ապա շարեք ձևամանի մեջ, ապա պատեք կրեմով: Դրեք հաջորդ շերտը և շարունակաբար արեք նույն գործողությունը: Տեղադրեք տորթը սառնարանում, ապա երբ այն արդեն պատրաստ է, պատեք ընկույզով կամ շոկոլադով: