Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս


Բացահայտում ենք մեր կողքն ապրող ու ստեղծագործող անձանց

Մշակույթ

Արթուր Սարգսյանին շատերն են ճանաչում: Նրա անցած ստեղծագործական ուղին բավականին ինքնատիպ է եղել, սկզբում նա երազել է թատերական ինստիտուտ ընդունվել, բայց դպրոցն ավարտելուց հետո, չգիտես ինչու, ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Բնութագրական մի դիտարկում․ թեև նա ընդունում է նոր տեխնոլոգիաների բերած մեծ հնարավորությունները, սակայն նախընտրում է հավատարիմ մնալ մարդկային մտքի արարման և ստեղծարար գործունեության հին մեթոդներին:

90-ական թվականներին Ուրախների և հնարամիտների ակումբում, հետո 1994 թվականներից արդեն «Շարմ» ընկերության թիմի հետ նա փորձեց հայ հանդիսատեսի համար կյանքի կոչել նոր ու հետաքրքիր տարբեր նախագծեր: Փորձը վերածվեց փորձառության, հետո դարձավ կյանքի ռիթմ ու այդպես շարունակվեց:

Ստեղծագործական կյանքի սկզբնական շրջանում Ա. Սարգսյանը մասնակում էր «220 վոլտ», «Ուրիշ կասետ» և այլ նախագծերին, հանդես գալով թե՛ որպես սցենարիստ, թե՛ որպես դերասան: Ընկերության հետ համագործակցությունը շարունակվեց, երբ սկսվեցին ավելի խոշոր նախագծերը:

1996 թվականին նա նկարահանվեց առաջին՝ «Մեր բակը» ֆիլմում, որը դարձավ յուրաքանչյուր երևանցու կյանքի մի մասնիկը: Ի դեպ, այդ նախագծի շրջանակներում նկարահանված բոլոր ֆիլմերը մինչ օրս շարունակում են մնալ յուրաքանչյուր երևանցու լավ ու բարի հիշողությունների ամբողջի մի հատվածը: Այդ ֆիլմերը ընկերության ու նրա շուրջ հավաքված տաղանդավոր երիտասարդների համատեղ աշխատանքից ծնված առաջին լուրջ քայլերն էին կինոարտադրության մեծ աշխարհում: Դրանից հետո կյանքի կոչվեցին այլ նախագծեր, որոնց շնորհիվ ողջ թիմը հայտնի դարձավ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Հանուն ճշմարտության նշենք, որ «Շարմ» ընկերության հաջողությունների շղթայում իրենց դերակատարումն են ունեցել բոլոր այն տաղանդավոր անհատներն, ովքեր, իրականում, անմնացորդ նվիրվել են բարձր ճաշակ և նոր ասելիք ստեղծելու դժվարին գաղափարը կյանքի կոչելուն, կարողացել են չեզոքացնել դժվարություններն ու գրել սեփական պատմությունը:

2001-2008 թվականներին Արթուր Սարգսյանը ղեկավարում էր «Շարմ հոլդինգի» ներկայացուցչությունը Մոսկվայում: Այդ տարիներին էլ կազմակերպվեցին «Երևան-Մոսկվա տրանզիտ» շարքի համերգները Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում:

2008 թվականին վերադառնալով Հայաստան՝ Ա. Սարգսյանը շարունակեց աշխատել «Շարմ հոլդինգում», ղեկավարելով պետական նշանակության կարևորագույն միջոցառումներ, որոնցից կարելի է առանձնացնել «Էրեբունի-Երևան» ամենամյան մեծ միջոցառումը: Բացի այդ նա զբաղվում էր նաև հոլդինգի կողմից իրականացվող այլ նախագծերի տեխնիկական հարցերով: Հինգ տարի անց նա տեղափոխվեց Հանրային հեռուստատեսություն, որտեղ ստանձնեց բեմադրական ստուդիայի ղեկավարի պաշտոնը:

Տարաբնույթ աշխատանքներ ղեկավարելը, սակայն, չխանգարեց նրան տարված մնալու շոու բիզնեսով: Այն եղել և շարունակում է Ա. Սարգսյանի կյանքի անբաժանելի մասը մնալ՝ որպես կյանքին գույներ հաղորդելու միջոց:

«Ես չեմ պատկերացնում կյանքն առանց իմ աշխատանքի, քանի որ առանց հումորի, առանց գույների, բավականին բարդ է ապրելն ու ստեղծագործելը: Հումորն ինձ օգնել է ողջ կյանքի ընթացքում: Օգնել է նաև բավականին բարդ իրավիճակներ հաղթահարելիս, անգամ հումորից շատ հեռու մարդկանց հետ գործ ունենալիս: Շատերի կարծիքով հումորի զգացումով օժտված մարդն ավելի հեշտ է հաղթահարում դժվարությունները, բայց իրականում բոլորովին այլ է: Եվ, դա ամենևին չի նշանակում, որ հումորով մարդն ապրումներ չի ունենում, պարզապես նա փորձում է թաքցնել իր ներաշխարհում տիրող իրավիճակը»,- ասաց Ա. Սարգսյանը:

Շոու բիզնեսը նրա համար մի ուրիշ աշխարհ է, որը բազում տեսանելի և անտեսանելի դրվագներից կազմված մի երևույթի է նման: Այստեղ ևս դժվարությունները հաղթահարելուն օգնում է անսպառ հումորը, բայց լինում են պահեր, որ նույնիսկ դա չի օգնում: Իսկ հաջողության բանալին, ըստ նրա, ոչ թե պայքարն է, այլ աշխատանքին ստեղծագործաբար մոտենալը, որի արդյունքում ամեն ինչ ավելի հեշտ ու լավ է ստացվում:

«Ի դեպ, պրոդյուսերի աշխատանքն ամենապատասխանատուն է: Հիմա, անշուշտ ավելի հեշտացել է այդ բնագավառի աշխատանքը, քանի որ կան կապի տարբեր միջոցներ և ինչ-որ մեկին որևէ բան հայտնելը բավականին հեշտացել է: Նախկինում դա բավականին դժվար էր: Անկեղծ ասած, ես իմ գործունեության ողջ ընթացքում մշտապես բարձր պատասխանատվությամբ եմ վերաբերվել այն աշխատանքին, որը կատարել եմ: Անգամ համերգներին դահլիճից չեմ հետևել: Համերգի ընթացքում, ինչև վերջին լույսն անջատվելը ես բավականին լարված եմ լինում: Այդ ժամանակ նույնիսկ հումորն ինձ չի օգնում, իսկ տպավորությունների մասին միշտ իմանում եմ դրա ավարտից հետո»,- ասաց մեր զրուցակիցը:

Ա. Սարգսյանը երիտասարդներին խորհուրդ է տալիս շատ կարդալ, հատկապես դասական գրականություն: Իր սեղանի գիրքը, Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» ստեղծագործությունն է, որը շարունակ վերընթեցում է:

Ամփոփելով զրույցը՝ հավելենք նաև, որ այսօր, երբ կյանքը խելահեղ արագությամբ է սլանում, պետք է ժամանակ առ ժամանակ կանգ առնել ու շուրջը նայել, բացահայտելու համար մեր կողքին ապրող ու ստեղծագործող անհատներին: Նրանց, ովքեր մինչ օրս շարունակում են մնայուն արժեքներ ստեղծել՝ բավարարելով հայկական մշակույթի ոլորտի ներկայիս պահանջները:

 

Արմինե Գրիգորյան

Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՏասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ակնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԱմերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանՍաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՄայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»