Երևան, 17.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ


Վազգեն Մանուկյանը Հանրային խորհուրդը շփոթել է պարտշկոլայի հետ

Վերլուծական

Թեև Հանրային խորհուրդը ձևավորվել է հանրության կարծիքը վերևներին հասցնելու համար, սակայն իր ստեղծման օրվանից ձևական նշանակություն ու բովանդակություն է ունեցել: Այն ոչ թե հասարակական կառույցների կարծիքի վրա հիմնվել, այլ կառույցի ղեկավարի տեսակետների, ինչն էլ հրամցվել է որպես հասարակական կարծիք: Եվ դա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Անցած տասը տարիների գործունեության ընթացքում խորհրդի կենսագրության ամենահիշարժան պահերը ցուցադրական հանդիպումներն են եղել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ հանձնաժողովները հիմնականում նիստերը գումարել են վերևներից եկող պատվերեներով:

Հիմա, երբ ամեն ինչ փոխվել է, շատերը սպասում էին, որ Հանրային խորհրդում էլ իրավիճակ կփոխվի, բայց արի ու տես, որ այն ինչպես նախկինում՝ սովետի ժամանակների պատշկոլա եղել է, այդպիսին էլ շարունակում է մնալ: Ի դեպ, դժվար է հիշել, թե խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը երբ է իրական հանրային կարծիքի մասին տեղեկացված եղել ու փորձել վերևներին համոզել, որ այս կամ այն որոշումը կամ օրենքը չընդունեն:

Ավելին, եթե նման գեթ մեկ փորձ արած լիներ, Սերժ Սարգսյանն ավելի լավ կպատկերացներ, թե իրականում երկրում ինչ է կատարվում, ինչից է դժգոհում հասարակությունը և, գուցե, այդքան շատ չլինի նրա սխալը:

Հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել և խորհրդի հին կազմը համալրվել է նոր անդամներով, պարզվում է Վազգեն Մանուկյանը շարունակում է իր հին ավանդույթներով ղեկավարել կառույցը: Ավելին, իրեն իրավունք է վերապահում առանց հաշվի առնելու հանրային խորհրդի անդամների կարծիքը ինչ-որ տեքստ հրապարակել, որն իրականում որևէ աղերս չունի նիստի ժամանակ հնչեցված այլ անձանց կարծիքների հետ:

Փաստորեն, նախորդ իշխանությունների գործելարճին հարմարված Վ. Մանուկյանը ոչ միայն մոռացել իր երբեմնի ըննդիմադիր լինելու փաստը, ժողովրդավարական Հայաստան կառուցելու ցանկությունը, այլև չի էլ ցանկանում այդ մասին հիշել: Հակառակ դեպքում կառույցի տարածած հայտարարության մեջ փաստերը և իրականությունը չէին խեղաթյուրվի:

Ի դեպ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը հանդես գալով հայտարարությամբ պահանջում է հրապարակել ողջ նիստի սղագրությունը: Հայտարարության մեջ ասվում է նաև.

«Հանրային խորհրդի կողմից տարածված մամլո հաղորդագրությամբ ոչ միայն խախտվել է նիստի ավարտին ձեռք բերված վերոնշյալ պայմանավորվածությունը, այլ նաև փորձ է արվել հանրության շրջանում մանիպուլյացիոն մեխանիզմներով տպավորություն ստեղծել, թե մեկ անձի, թող դա լինի Հանրային խորհրդի նախագահ, փոքրամասնական կարծիքը ներկայացնում է սահմանադրական ողջ ինստիտուտի՝ Հանրային խորհրդի տեսակետը, ինչը կեղծիք է: Կրկին հայտարարում եմ, որ բազում հարցերում Հանրային խորհրդի նախագահն իր հայտնած դիրքորոշումներով անգամ փոքրամասնություն էր, հետևաբար նրա տեսակետները չեն կարող հանդիսանալ ո՛չ Հանրային խորհրդի, ո՛չ էլ արտահերթ քննարկման բովանդակությունը»:

Հիմա հարց՝ այս կեղծիքի տակից ինչպե՞ս է դուրս գալու պարոն Մանուկյանը, թե՞ մտածում է, որ հին ժամանակներն են, կարելի է մի բան ասել, մեկ այլ բան մտածել, երրորդը՝ հրապարակել: Առայժմ այսքանը, սպասենք հետագա զարգացումներին և տեսնենք ինչպիսին կլինեն հետագա քայլերն ու արդյուքները:

 

Արմինե Գրիգորյան

Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը