ՀՖՖ-ն հարգում է Մխիթարյանի որոշումը. Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հարգում է Հենրիխ Մխիթարյանի որոշումը՝ չմասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Մենք շատ ուշադիր հետևում էինք իրադարձությունների զարգացմանը, սակայն Հենրիխ Մխիթարյանն այս դեպքում չի ներկայացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Դա ակումբի և ֆուտբոլիստի գործն է: Նրանք քննարկել և նման որոշում են կայացրել, և մենք հարգում ենք այդ որոշումը»,- ասաց Մելիքբեկյանը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի եզրափակիչը: Մխիթարյանն էլ սոցցանցերի իր էջերում գրել էր, որ մեծ ցավ է ապրում խաղին չմասնակցելու համար:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ անգլիական երկու ակումբները` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն միմյանց դեմ:

ՈւՂԻՂ․ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում դատարանի դիմաց Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության փակ քվեարկությունը (տեսանյութ, լուսանկարներ) ՊԲ-ում զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ) Չիլիի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ) Արցախում 25-ամյա զինծառայող է մահացել Պաշտպանության նախարարը սուտ խոսելով ման է գալիս. նախկին զինվորականը հացադուլ է սկսել Նազիկ Ամիրյանը դիմել է ոստիկանություն Շահագործման հանձնվեց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի նոր կայանը Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. Մուսինյանը հրաժարվում է մեկնաբանել. «Փաստ» Կադրային վերադասավորումները շարունակվում են. «Փաստ» Համահայկական 7-րդ խաղերը լինելու են փառահեղ. Իշխան Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒՆԻՍԻ). Ամ­ռա­նը կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը չպետք է լքեն Հա­յաս­տա­նի տա­րած­քը Դադարեցնում եմ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի իմ լիազորությունները. Մխիթար Հայրապետյան. ՈՒՂԻՂ Երբ հանրությանը մատուցվում է զուտ տեսարան. «Փաստ» 48-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից (լուսանկար) Հայ­րերն ու որ­դի­նե­րը՝ ճա­նա­պար­հորդ Բողոքի ակցիա՝ ընդդեմ ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրման (տեսանյութ) Ինչ­պե՞ս է Վա­շինգ­տո­նը խա­ղում «ղա­րա­բա­ղյան խա­ղը» Վանաձորի վագոն-տնակներում ապրող մի քանի ընտանիք ևս բնակարան կստանա
website by Sargssyan