«Նոր Ոսկեդար» մրցանակաբաշխության հաջող մեկնարկը

Մայիսի 23-ին «Գոյ» թատրոնում ներկայացվեցին հայ մշակույթի լավագույն դեմքերը` «Նոր Ոսկեդար» մրցանակաբաշխության հաղթողները: Մրցանակաբաշխության նախաձեռնողը Հայ մշակույթի նվիրյալ Սիմոն Դեդեյանն է (Շվեյցարիա), ով նաև հովանավորեց ձեռնարկը: Բացելով հանդեսը, Համահայկական  գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը տեղեկացրեց, որ ստացված ավելի քան երեք հարյուր հայտերից մրցանակային ժյուրին ընտրել է լավագույններին: Տարիքային սահմանափակում չի եղել, և մրցանակաբաշխության միակ նպատակն է խթանել հայրենի գրականության և արվեստի զարգացումը, բերել մեր ժողովրդին ՆՈՐ ՈՍԿԵԴԱՐԻ ապրեցնող պատգամներ: Վանենք մեր հոգուց հոռետեսությունը` զորացնենք մեր ժողովրդի կամքը  ոգևորիչ խոսքով: Արտագաղթ և հուսալքու՞մ, ոչ` Պայքար և Հաղթանակ այստեղ` Հայրենիքում: Որոնում ենք ՆՈՐ ՈՍԿԵԴԱՐԻ շեփորահարներին,- ասաց Ափինյանը: Ապա ներկաներին ողջունեց Սիմոն Դեդեյանը. «Մեր մեծերէն մեզի փոխանցուած դրօշը կը գտնուի մեր նոր սերունդին ձեռքը, որ հարուստ հայ մշակոյթը և գրականութիւնը աւելի հարստացած փոխանցէ մեր հաջորդ սերունդներուն»:

«Նոր Ոսկեդար» մրցանակի արժանացան նկարիչներ Հրանտ Թադևոսյանը, Հաղթանակ Շահումյանը, Կամո Արիացին, քանդակագործ Միսաք Մելքոնյանը, երաժշտական աշխարհից` Գուսան Հայկազունը, Արմենուհի Սեյրանյանը, Ազատ Աբրահամյանը, ռեժիսորներ Արթուր Սահակյանը և Նունե Աբրահամյանը, պատմաբաններ Վլադիմիր Պետրոսյանը և  Գաբրիել Սուլթանյանը:

Սփյուռքահայ մշակութային գործիչներից «Նոր Ոսկեդար» մրցանակ հանձնվեց Սոնա Տիգրանյանին (Լոս Անջելես)` հայ դպրոցի համար որակյալ դասագրքեր ստեղծելու համար:

Մեծանուն գրող Վիկտոր Հովսեփյանին (հետմահու) մրցանակ հանձնվեց` հայ գրականության զարգացման ասպարեզում մեծ ներդրման համար:

Հայոց Բանակին նվիրված հոդվածաշարի համար մրցանակ հանձնվեց Գայանե Պողոսյանին:

Ապա եկավ հանդիսության ամենից հուզիչ պահը` բեմ հրավիրվեցին Հայոց Առյուծածին Մայրերը` Համեստ Ներսիսյանը` Արմենակ Ուրֆանյանի Մայրը, Մարինե Հովհաննիսյանը` Արմեն Հովհաննիսյանի Մայրը, Ալլա Զոհրաբյանը` Անդրանիկ Զոհրաբյյանի Մայրը, որոնց ներկաների չընդհատող ծափահարության ներքո հանձնվեց Երախտագիտության Գավաթ` ազգին Առյուծ Զավակներ տալու համար:

Առուշան Հակոբյանը մրցանակի արժանացավ «Տերյան» հանրագիտարանի, իսկ վաստակավոր շինարար Վազգեն Պողոսյանը` սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարության համար:

Դահլիճը խանդավառ ընդունեց երիտասարդ արվեստագետների մուտքը` մրցանակի արժանացան գրողներ Սուսաննա Ղազարյանը, Էլիզա Մխիթարյանը, Մարիամ Խուրշուդյանը, Մարիաննա Կառոնին, Հռիփսիմե Գալստյանը, Մարիամ Թադևոսյանը, տարազագետ-դիզայներ Արտյոմ Սյունեցին, երգիչներ Արծրուն Անանյանը, Արթուր Խաչենցը:

Միջոցառման ավարտին տրվեց ճոխ հյուրասիրություն հայ արվեստի նվիրյալների պատվին:

 

Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած եղբայրները ինքնախոստովանական ցուցմունք են տվել. նոր մանրամասներ 15 տարի առաջ այս օրը Մեսսին նորամուտն է նշել «Բարսելոնա»-ում (տեսանյութ) ՀՀԿ-ն կրկին զայրացել է. վայ Կիկոս ջան, վայ որդի ջան Տարածում են, թե Փաշինյանը մեզ ազատեց. Պավլիկ Մանուկյանի ցուցմունքը Զոհված ոստիկանը պետք է պարգեւատրվի, նա խիզախություն է գործել հանուն պետության. Ոստիկանապետի պաշտոնակատար Ազատության պողոտայում զոհված ոստիկանը երկու երեխաների հայր էր, համակարգում էր 17 տարի. մանրամասներ (ֆոտո) Հայ շախմատիստների արդյունքները Մեն կղզու մրցաշարի 6-րդ տուրում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հրա­ժա­րա­կան է տվել վար­չա­պե­տի պաշ­տո­նից Հայ­կա­կան գոր­գե­րը՝ ի ցույց աշ­խար­հին Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են Թուր­քա­կան ագ­րե­սի­ան վտան­գա­վոր է ողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար Կրակոցներ Երեւանում. ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է 1 ոստիկան,1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել (Ֆոտոշարք) Եթե պաշ­տո­նյան ունե­նա մե­ղադ­րյա­լի կամ կաս­կա­ծյա­լի կար­գա­վի­ճակ, և նրա լի­ա­զո­րու­թյուն­նե­րը կա­սեց­վեն, մի­և­նույն է՝ նա աշ­խա­տա­վարձ կստա­նա. նոր նա­խա­գիծ. «Փաստ» Բնակարան, երկու ավտոմեքենա, դրամական միջոցներ ու եկամուտ. ԿԳՄՍ փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ» Ին­չո՞ւ է «մուն­նաթ» գա­լիս ԿԳՄՍ նա­խա­րա­րը. «Փաստ» Արցախի հարցը խաղալիք չէ և պետք է զերծ մնալ քաղաքական մանիպուլյացիաներից «Ալա­վեր­դի» ԲԿ-ի տնօ­րե­նի ընտ­րու­թյան «թնջու­կը» դեռ լու­ծում չի ստա­նում. «Փաստ» Ար­դյու­նա­վե­տու­թյան խնդիր­ներ, կամ՝ ին­չո՞ւ են կենտ­րո­նա­նում հենց եր­կա­րա­ժամ­կետ ծրագ­րե­րի վրա. «Փաստ» Փա­շի­նյա­նը կա­րո­ղա­ցա՞վ ար­դյոք հաղ­թա­հա­րել իր իսկ նշած փոր­ձու­թյու­նը. «Փաստ» Մին­չև ՍԴ կազ­մը չփոխ­վի, «ներդ­րում­ներ չեն լի­նե­լո՞ւ». «Փաստ»
website by Sargssyan