Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

ԳՐԱՄԵՔԵՆԱ

Գրամեքենաս հին էր ու մաշված և վաղուց արդեն հիմնական նորոգման կարիք ուներ, սակայն ես անընդհատ հետաձգում էի այդ կարևոր գործը, քանի որ ֆինանսական նեղ վիճակում էի, իսկ միակ ելքը մեկ տարի առաջ տպված գրքիս հոնորարը, չգիտես ինչու, չէին վճարում, այնպես որ ստացվում էր, որ դա ո՛չ ելք է, ո՛չ մուտք, այլ փակուղու պես մի բան: Ձեռագիրս ահավոր էր, այդ պատճառով էլ, ճարահատյալ ու մեծ դժվարությամբ, շարունակում էի հին ու մաշված գրամեքենաս օգտագործել, սակայն սա հանկարծ ինձ սկսեց մատուցել տհաճ ու տարօրինակ անակնկալներ: Սովորական ու պարզ որևէ բառ մեքենագրելիս, ասենք՝ «իրիկնամուտ», երբ աչքս պատահաբար թղթին էր ընկնում, ձեռքս օդի մեջ քարանում էր: «Տրանսկրիպցիա»` ապշած կարդում էի ես՝ ոչ մի կերպ չկարողանալով հասկանալ, թե այդ անսովոր ու համարյա մոռացված բառը որտեղից հայտնվեց:

- Ցնդածի մեկը, - հարցնում էի գրամեքենայիս, - մտքինդ ի՞նչ է:

Գրամեքենաս, իհարկե, ոչինչ չէր պատասխանում, քանի որ հարց տալուց առաջ մատներս ստեղներից հեռատեսորեն վերցրած էի լինում, վախենալով, թե այդ սրիկան, պատահական որևէ հարված առիթ դարձնելով, անձիս հասցեին կարող է վիրավորանք կամ անվայելուչ խոսք տպագրել: Սակայն վատն այն էր, որ մարդկանց հետ զրուցելիս, ինձանից անկախ ու անսպասելի, ես նույնպես սկսեցի խոսակցության թեմայի ու մտքի հետ բացարձակապես ոչ մի կապ չունեցող անհեթեթ բառ արտասանել: Ասենք, «երեկոյան գնալու եմ թատրոն» սովորական նախադասությունը արտաբերելիս ականջներս հանկարծ սարսռանքով արձանագրում էին «երեկոյան գնալու եմ կոլտնտեսություն» անիմաստ բառակապակցությունը: Կոլտնտեսություն գնալու սովորություն (այն էլ, երբ դրանք դեռ կային, այն էլ երեկոյան) ես ընդհանրապես չունեի ու, տեսնելով զրուցակցիս զարմացական հայացքը, արդարանում էի.

-Հոգնած եմ, - ասում էի:

-Պատահում է, - ներողամտորեն ծիծաղում էր զրուցակիցս:

Իսկ մի օր, աշխատելիս, գրամեքենայիս տառաֆոնդից վայր ընկավ «վերջակետը»: Համոզվելով, որ չի հաջողվում այն իր տեղն ամրացնել, գործս շարունակելիս ես նախադասություններն այնպես էի կառուցում, որպեսզի դրանք շատ երկար լինեն ու բազմակետերով ավարտվելն արդարացվի: Կարճ ժամանակ անց այդ գործում այնքան վարպետացա, որ տեքստում եղած բազմակետերի առատությունն ու վերջակետերի բացակայությունը պարզապես չէր նկատվում: Բայց մի օր, ծանոթներիցս մեկը, ուշադիր ու ցավակցաբար ինձ նայելով, հայտնեց, որ ամենքն այն կարծիքին են, թե վերջերս շատ եմ փոխվել. «Մի տեսակ ցրված ես դարձել, - ասաց ծանոթս, - տեղի-անտեղի անիմաստ ու անհեթեթ բառեր ես օգտագործում, միտքդ շատ խճճված ես արտահայտում, ավարտում բազմիմաստ, մշուշոտ բառերով կամ ընդհանրապես չես ավարտում»: Ես նրան ցանկացա պատմել գրամեքենայիս հետ նույնանալու երևույթի մասին, բայց հետո մտածեցի, որ դրանով գործն ավելի կփչացնեմ, որ նա ինձ չի հասկանա կամ խենթի տեղ կդնի: Նորից հոգնածությունս պատճառ բերելով՝ կտրուկ փոխեցի խոսակցությունը, բայց հասցրի նկատել, որ ծանոթիս հայացքում եղած ցավակցությունն ու կասկածը խորացան: «Ոչինչ, - հուսադրեցի ինքս ինձ, - շուտով հոնորարը կստանամ, գրամեքենաս կնորոգեմ ու ամեն ինչ իր տեղը կընկնի»: Բայց հետո վայր ընկավ «ս» տառը ու ստիպված խուսափում էի «ս» ունեցող բառեր օգտագործելուց (առօրյա կյանքում նույնպես սկսեցի բացարձակապես անտեսել նման բառերի գոյությունը. ինչ խոսք, սա մարդկանց հետ հարաբերվելս նկատելիորեն դժվարացրեց), իսկ Գայանեին ուղղված գրություններում «սիրելիս» սովորական դարձած բառի փոխարեն հայտնվեց «թանկագին»-ը: 

«Թ»-ի վայր ընկնելուց հետո ցանկացա անցնել «իմ միակ» դիմելաձևին, բայց ժամանակին նկատեցի, որ «մ»-ն նույնպես շարժվում է: Պահպանեցի «թանկագին»-ը, այն փոքրիկ տարբերությամբ միայն, որ «թ» չէի մեքենագրում: «Անկագին,- գրում էի, - երեկ երեկոյան...»: Եվ այլն: Մարդիկ ու ես սկսեցինք զգալի դժվարությամբ միմյանց հասկանալ, քանի որ խոսելիս որոշ տառեր «կուլ» էի տալիս` չէի արտասանում, ավելի ճիշտ` չէի կարողանում արտասանել: Բայց գրամեքենայիս տառերի վայր ընկնելը շարունակվում էր ու, դրանից կախված, բառապաշարս այն աստիճան աղքատացավ, որ մարդկանց հետ լինելիս գերադասում էի լռել: Այս փաստը բոլորի կողմից իբրև վիրավորանք ընդունվեց, քանի որ նախկինում ասող-խոսող մեկն էի, նույնիսկ շատախոս:

Ծանոթներս սկսեցին ինձանից խուսափել, իսկ Գայանեն, «Անկագին» դիմելաձևը «ստոր ու նողկալի ծաղր» համարելով, վերջ տվեց մեր ձանձրալիորեն երկար ու ձանձրալիորեն անիմաստ կապին: Ե՛վ ես, և՛ նա վաղուց արդեն զգում էինք դրա կարիքը, բայց անհրաժեշտ վճռականություն չէինք գտնում և, բացի այդ, պակասում էր հարմար առիթը: Գայանեն ի վերջո հարմար առիթը գտավ: Ու անհրաժեշտ վճռականություն հանդես բերեց: Բավական ժամանակ անց սկսեցի հստակորեն գիտակցել, որ մարդկանց կողմից լքված ու շատ միայնակ մեկն եմ դարձել և որ ինձ սկսում են մոռանալ, չնայած կամ, շարունակում եմ լինել: Մխիթարությունս այն էր, որ խոստացել էին հոնորարս ուր որ է վճարել: «Այնպես որ, - հուսադրում էի ինքս ինձ, - փողս կստանամ, գրամեքենաս կվերանորոգեմ, մարդկանց հետ նախկին փոխհարաբերություններս, կապերս կվերականգնեմ ու ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Բայց այդ հեռանկարը ինձ ավելի ու ավելի դժվար իրագործելի էր թվում: Գործը հատկապես դժվարացավ, երբ փչացավ գրամեքենայիս մեծատառեր խփող մեխանիզմը: Հիմա արդեն բոլորը բարձրաձայն, անթաքույց չարությամբ հայտարարում էին, որ անասելի մեծամտացել եմ ու մարդկանց սկսել եմ վերաբերվել արհամարհանքով և անհարգալից: Բացատրելու հնարավորությունից զրկված լինելով` ճարահատյալ լռում էի, և այս լռությունս իբրև լրացուցիչ վիրավորանք էր ընկալվում: Ապրելս անչափ դժվարացավ: Գոնե եղածը պահպանելու համար որոշեցի գրամեքենաս ամեն օր յուղել, և զարմանալին այն էր, որ զգացի, թե ինքս էլ նման մի բանի կարիք ունեմ: Ոչ յուղվելու, իհարկե: Սկսեցի խմել: Սա մարդկանց համբերության բաժակը լցնող վերջին կաթիլը դարձավ: Ինձանից վերջնականապես երես թեքեցին: Ամենքը: Ես նրանց համար, կարծես թե, չկայի: «Այսինքն՝ «կարծես թե»-ն այստեղ, կարծես թե, միանգամայն ավելորդ է հնչում, - մտածում էի ես, - որովհետև ո՞նց կարող է պատահել, որ բոլորը սխալվեն, իսկ ես ճիշտ լինեմ»: Այնպես որ, հավանաբար չկայի: Չնայած հստակորեն զգում էի, որ կամ: Կարծես թե:

Երբ վերջապես ստացա գրքիս հոնորարը ու գրամեքենաս նորոգման տանելու համար (վարպետի հետ նախապես պայմանավորվել էի), կափարիչն էի որոնում, հանկարծ անշարժացա: Ինչո՞ւ էի ցանկանում գրամեքենաս վերանորոգել: Որպեսզի վերականգնեի մարդկանց ու աշխարհի հետ խզված նախկին կապե՞րս: Բայց կարիք կա՞ր: Իմաստ ունե՞ր վերականգնել մի բան, որ այդքան հեշտորեն խզվում է: Ի՞նչ երաշխիք, որ վաղը կամ մյուս օրը դրանք կրկին չէին խզվի` որևէ այլ հատուկ պատճառով: Իմաստ ունե՞ր որոնել մի բան, որը մշտապես կորչելու վտանգի է ենթակա: Գրամեքենայիս գլխավերևում կանգնած` ես մեքենայաբար սկսեցի հարվածել միակ պահպանված տառի ստեղնին` չչչչչչչչչչչչչ...

Ու տառը վայր ընկավ: Ես դա իբրև բացարձակ լռության խորհուրդ ընկալեցի: Հարվածեցի գրամեքենաս իրականության հետ կապող վերջին ստեղնին` ...: Երրորդ զարկից հետո գրամեքենաս իրականության հետ բացարձակապես խզվեց: Մնացի ես: Միայն չհասկացա, թե ինչու «մնացի ես» բառերը շուրթերիս դառը և ահավոր ժպիտ առաջացրին:

ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԸՆՏՐԱՆԻ

***

Ձեր ցույց տված ճամփաները խորթ են ինձ,

Թեկուզ դրանք երազներիս մոտ գնան,

Թեկուզ այնտեղ ընկնեն շողեր արևից,

Բայց ես, լավ է, արդար մթի մեջ մնամ:

Նյութին ծախված հոգու խորհուրդը պիղծ է,

Նրան խորթ չեն համբույրները Հուդայի,

Ում աշխարհում չտեսնելը լոկ իղձ է,

Ինչի համար հազար կյանք էլ կտայի:

 

 

Չարի օրհնած ուղիները ընտրողը

Բարձրանում է բլուրները ավազե,

Բայց հոգում կա վար սահելու երկյուղը,

Որ թույլ չի տա անգամ հանգիստ երազել:

 

Ոչ մի տեղ են տանում քայլերը վազող,

 

Թե չեք խորշում դժոխք տանող ճամփեքից,

Թող ես մնամ մի հասարակ երազող,

Բայց ձեր հարթած ճամփաները պետք չեն ինձ:

 

***

Արի հենվենք բազկաթոռի փափուկ կողին,

Ու հեքիաթներ ինձ շշնջա կախարդական,

Թող ենթարկվեմ ինձ քուն բերող ձայնիդ դողին,

Երազները լինեն մոտիկ ու իրական:

 

ժամը կանգնի, չծերանաս գոնե մի պահ,

Ես էլ այդպես մնամ գերի անուրջներին,

Լինեմ գեթ հյուր, գեթ մի վայրկյան կանգնեմ անահ

Մանուկ օրվա անհետացող կամուրջներին:

Ձեռքդ բռնած կյանքի միջով անցնենք դանդաղ,

Անպարզ հարցեր անվերջ ուղղեմ

քեզ վերստին,

Եվ գրկիդ մեջ ինձ պարուրի նինջը խաղաղ,

Չհետևեմ անցնող օրվա լուռ կորստին:

Բայց երազ է ու երազը չի տրվի մեզ,

Շշունջիդ հետ հեռացել են օրերն անդարձ,

Եվ անավարտ քո հեքիաթը մնաց այդպես

Այն հնամաշ բազկաթոռի կողին սառած:

 

***

Երբ մայրամուտն է նստում տանիքին,

Եվ լուսնի ջահը վառում իր վրա,

Մտքերս, աչքը հառած գալիքին,

Լուռ փորփրում են խորքերը նրա:

 

Հասնում են մինչև այն կետին, որտեղ

Գուցե եւ սիրտս չի բաբախելու,

Եվ արդեն տեսած դատաստանն ահեղ`

Քավարանի փակ դուռն եմ բախելու:

Բայց մինչ հասնելը վերին դռների,

Ո՞ւր են տանելու բախտի քայլերը,

Կողքիս կտեսնեմ խոհեմ շների՞,

Թե ինձ կուղեկցեն միայն գայլերը:

 

Երբ որ քայլերս բարձունքի հասնեն,

Աչքս կնայի՞ ներքև կանգնածին,

Թե ամոթանքով մի օր կտեսնեմ,

Որ վերածվել եմ հոգով խեղվածի:

Պետք չէ ամեն կերպ վերելքի գնալ,

Վաճառել խիղճը արծաթի դիմաց,

Շատերը դարձան տիրակալներ, բայց

Ոչ մեկն աշխարհի տերը չմնաց:

 

***

Օրը լուռ կավարտվի ամեն օրվա նման,

Նորից բաց աչքերով կպառկեմ մթան մեջ

Ու մտքում կհիշեմ հերթով սրան, նրան,

Կհիշեմ մեղքերս, որ չունեն

սկիզբ ու վերջ:

Գործած մեղքերի դեմ միայն 

ձեռք թափ կտամ,

Նորերը կկազմեմ կիսասթափ մտքում,

Ոչինչ համարելով հանցանքի համեմատ`

Ինձ կտեղավորեմ անմեղների շարքում:

Սկսվող օրվա հետ դուրս կըելնեմ տնից,

Կարևոր գործերին սպասեցնել չեմ տա,

Մեկին ես կխաբեմ, ոմանք կխաբեն ինձ,

Ու կյանքի անիվը այսպես պտույտ կտա:

 

Հենց որ նեղն ընկընեմ, Աստված 

միտքս կգա,

 

Մտածկոտ կքայլեմ ` վանքի ճամփան բռնած,

Կհնչի թողության աղոթքը ջերմեռանդ

Մոմի առաջ` վերջին կոպեկներով գնած:

 

Եվ աղոթքի ձայնը դեռ չմարած օդում`

Նոր մեղքերի գիրկը, աշխարհ,

ինձ կնետես,

Բայց դու, Աստված, որ մեզ ճանապարհ ես  հարթում,

Ներիր անարդարիս, չէ՞ որ մեծ սիրտ ունես:

 

 

 

 


 

 

 

 

 

Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան