Լիտվայի նախագահի ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 40 տոկոսը
ՀասարակությունԼիտվայի նախագահի ընտրություններում մասնակցությունը ժամը 16.00-ի (Երևանի ժամանակով ժամը 17.00-ի) դրությամբ կազմել է 41,7 տոկոս՝ ներառյալ ժամկետից շուտ քվեարկածներին, հայտնում է Sputnik Լիտվան։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրի գլխավոր ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախագահական ընտրությունների մայիսի 26-ին անցկացվող ընտրություններում փաստացի մասնակցությունը կազմում է 31 տոկոս։
Պետության ղեկավարն ընտրվում է 5 տարի ժամկետով, քաղաքացիների ուղղակի քվեարկությամբ։ Ներկայիս նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն երկիրը գլխավորում է երկրորդ ժամկետով և երրորդին հավակնել չի կարող։
Երկրորդ փուլում Լիտվայի նախագահի պաշտոնի համար պայքարում են 55-ամյա տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան և Սեյմի 45-ամյա պատգամավոր Ինգրիդա Շիմոնիտեն։ Ընտրությունների մայիսի 12-ին անցկացված առաջին փուլում Շիմոնիտեն ստացել էր 31,31 տոկոս ձայն, Նաուսեդան՝ 30,94։ Առաջին փուլին մասնակցել է 9 թեկնածու։