Արցախյան ներքաղաքական դաշտում նոր խմորումներ են սկսվել

Արցախում սկիզբ առած տարաբնույթ քաղաքական խմորումները չեն դադարում: Ավելին, ամեն անգամ նոր ի հայտ եկած որևէ իրադարձություն նոր հարցեր է առաջացնում հասրակության շրջանում, ինչին, ամեն անգամ իշխանական վերնախավն ուշադրություն չի դարձնում և չի արձագանքում: Տպավորություն է առաջանում, որ արցախյան իշխանական էլիտային առանձնապես չի հետաքրքրում ժողովրդի կարծիքը: Հակառակ դեպքում հասարակության կողմից հնչեցվող հարցերն անպատասխան չէին մնա:
 
Ինչու է լռում Արցախի քաղաքական էլիտան, այն էլ նախագահական ընտրությունների նախաշեմին: Այս և այլ հարցերի մասին է մեր զրույցը Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանի հետ:
 
- Պարոն Պետրոսյան, Վերջերս բաց նամակով դիմեցիք ԱՀ նախագահ Բակո Սահակյանին և ներկայացրեցիք Ձեր պահանջը: Ի՞նչ սպասումներ ունեք նախագահից:
 
- Կուսակցության հիմնադրման օրից սկսած, մենք մեր բոլոր բացահայտումների մասին սովորական և բաց նամակների տեսքով հանրությանն իրազեկելուն զուգահեռ, ներկայացրել ենք նաև իշխանություններին, առաջարկելով գործնական քայլեր ձեռնարկել կառավարման ոլորտում արմատական բարեփոխումեր իրականացնելու համար: Այս անգամ, ևս անգամ փորձեցինք իշխանավորների մոտ արմատական բարեփոխումներ իրականացնելու սայլը տեղից շարժել:
 
Մեզ համար անչափ կարևոր է համոզվել, որ գործող իշխանությունները ցանկություն և տրամադրվածություն ունեն լսելու ժողովրդի ձայնը, հասկանալու, որ Արցախը մի խումբ իշխանավորների կողմից սեփականաշնորհված կալվածք չէ: Խնդիրը կայանում է նրանում, որ ամիսներ առաջ մեր կուսակցությունը բացառել է հանրային ցնցումների միջոցով բարեփոխումներ ապահովելու ճանապարհը: Ի դեպ, դա բխում էր նաև Հայաստանի նոր իշխանությունների կողմից Արցախի հանդեպ ձևավորված միանգամայն իրատեսական դիրքորոշումից, ինչը սակայն մեր իշխանավորների կողմից ոչ միայն ճիշտ չի ընկալվում, այլև ոչ իրատեսական մեկնաբանությունների և եզրահանգումների տեղիք է տալիս:
 
Արդյունքում ունենք բարեփոխումների ուղին բացառող և հանդիսատեսի դերում հայտնված Արցախի ժողովուրդ, ուր կարծես ժամանակը կանգ է առել, իսկ շատերը սպասում են հրաշքի, ինչը՝ ուշանում է: Ժամանակին հայտարարված բարեփոխումների մեկնարկն այդպես էլ մնաց օդում կախված, ինչն Արցախում հիասթափության, կասկածների և անվստահություն է առաջացրել իշխանությունների նկարտամբ:
 
- Օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հրավերով հանդիպեց պատգամավորների հետ: Կարծես հանդիպման օրակարգը բավական հագեցված է եղել, չնայած հանդիպման ընթացքում քննարկված թեմաների շուրջ այդպես էլ լիարժեք տեղեկատվություն չտարածվեց:
 
- Անկեղծ ասած, մենք այլ ակնկալիքներ ունեինք այդ հանդիպումից, միամտորեն կարծելով, որ «Իմ քայլը» պատգամավորական խմբակցությունն իր քայլով կվարակիԱրցախի նախագահին և վերջինս վերադառնալով Ստեփանակերտ, անմիջապես ձեռնամուխ կլինի անգամ այնպիսի բարեփոխումների, որոնց մասին նույնիսկ Հայաստանում չեն պատկերացնում:
 
- Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ մայոր Վիտալի Բալասանյանի Երևանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Արցախից լիարժեք արձագանքներ չեղան: Ինչպե՞ս եք որակում տեղի ունեցածը, դա պատահականությու՞ն էր, թյուրիմացությու՞ն, թե նախապես ծրագրված նպատակային գործողություն:
 
- Ողջունելի է ոստիկանության զգոնությունը, առավել ևս այն առումով, որ բոլորս էլ օրենքի առաջ հավասար ենք, սակայն այս միջադեպն առաջին հերթին կասկածելի բազմաթիվ հարցեր է պարունակում: Մեզ համար անհանգստացնող է, որ զենքի և զինամթերքի առկայության մասին ահազանգի հետքերով դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը իրավական առումով անպատրաստ էր: Քանի որ, ինչպես գիտեք ոչ մեքենայի զննում իրականացվեց և ոչ էլ խուզարկություն:
 
- Դատելով որոշ լրատվամիջոցների Վիտալի Բալասանյանի մասին ոչ հաճելի հրապարակումները, կարելի է ենթադրել, որ նրա շուրջ սարդոստայն է հյուսվում: Ձեր կարծիքով ո՞րն է այդ ամենի դրդապատճառը:
 
- Իմ կարծիքով, առաջին հերթին Վիտալի Բալասանյանի անկեղծությունը, սթափ ու հեռանկարային մտածողությունը, երկրի վաղվա օրվա հանդեպ իրատեսական գնահատականներն ու ռեալ անհանգստությունը, ինչպես նաև իրերն իրենց անունով կոչելու քաղաքացիական դիրքորոշման դրսևորումն անհանգստություն և անհարմարություն է առաջացրել հատկապես իշխանական վերնախավը ներկայացնող ապագա մրցակիցների շրջանում: Հասկանալի պատճառներով նա ցանկալի թեկնածու չէ նաև գործող համակարգի վերնախավի համար: Խնդիրն այն է, որ Վիտալի Բալասանյանը բոլորովին վերջերս է հայտնվել Արցախի կառավարման համակարգում և չի հասցրել մերվել նրանց հետ:
 
Նա կոռումպացված չինովնիկների շարքին չի պատկանում, ապօրինի հարստություն չի դիզել, պաշտոնական դիրքը չի չարաշահել, կապված չէ անօրինական որևէ գործողության հետ: Ամենակարևորն այն է նաև, որ պատրաստակամ է և ի զորու է Արցախում արմատական բարեփոխումներ իրականացնելու հարցում: Ավելորդ ենք համարում նշել նրա հանդեպ հանրության ունեցած բարեհաճ վերաբերմունքի մասին, ինչը բազմապատկվեց ապրիլյան հայտնի իրադարձություններին նրա դերակատարման ժամանակ: Բոլոր դեպքերում հանրությունը պարտավոր է տեղեկացված լինել հնարավոր թեկնածուների վարք ու բարքի, կենսագործունեության մութ և լուսավոր կողմերի մասին, արած ու չարածին, պաշտոնավարման ժամանակ ունեցած գայթակղությունների մասին:
 
- Վերջերս շատ է խոսվում Արցախում հեղափոխության, հակահեղափոխության, Հայաստանի և Արցախի հարաբերությունների միջև լարվածության մասին:
 
- Ավելի շատ այդ մասին գրում և այդ թեման գեներացնում են զանգվածային լրատվամիջոցները, իսկ որոշ անհատներ և ուժեր փորձում են այդ մտացածին թեժացումը ծառայեցնել իրենց քաղաքական և նեղ անձնական շահերին ու նպատակներին: Կռահում եմ ակնարկի ուղղությունը: Նկատի ունեք Հայաստանի վարչապետի հանրահայտ հայտարարությունն ու Արցախի նախագահի հակադարձող պատասխանը, չնայած կարելի էր նաև պարզել նման հայտարարության համար հիմք հանդիսացած աղբյուրի հավաստիությունը, որից հետո այն նետել մեդիադաշտ:
 
Հիմա պարզվում է, որ այդ հարցի մասին իրարամերժ տեսակետներ են ձևավորվել նոր Հայաստանում և հին Արցախում, ինչը մեր ղեկավարների համար տարընթերցման առիթ դառնալուց բացի, նաև տեղեկատվական ալեկոծություն է առաջացրել հանրության շրջանում: Մեր սուբյեկտիվ մոտեցմամբ, Արցախում հեղափոխության կամ հակահեղափոխության համար բավարար հիմքեր չկան, մեզ մոտ օրակարգում իշխանափոխության և իր դարն ապրած համակարգի արմատական բարեփոխման, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու խնդիր կա, ինչով էլ պայմանավորված է Արցախի անվտանգության ապահովումը:
 
- Արցախի որոշ կուսակցություններ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու հայտարարությամբ են հանդես եկել, իսկ Ձեր կուսակցությունն ինչ դիրքորոշում ունի:
 
- Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, այդ կուսակցություններից որոշները համոզված հայտարարեցին, որ Նիկոլը վեց ամիս հետո կտապալվի: Անցավ ևս վեց ամիս, և իշխանության մաս կազմող նույն այդ քաղաքական ուժերն այս անգամ էլ հայտարարեցին Նիկոլ Փաշինյանին աջակցելու և սատարելու մասին: Ես չեմ կարող ասել, թե ևս վեց ամիս հետո նրանք ինչ կհայտարարեն: Դեռևս անցյալ տարի, ողջունելով Հայաստանում մեկնարկած բարեփոխումները, մենք ափսոսանք ենք հայտնել, որ Արցախը զուրկ է նման հնարավորությունից: Մեր այդ խոսքը շարունակում է մնալ Ֆեյսբուքյան մեր պաշտոնական էջում:
 
Մենք հույս էինք փայփայում, որ Հայաստանին զուգահեռ պետք է սկիզբ առնեին Արցախի կառավարման համակարգում արմատական բարեփոխումները: Չնայած երկու ղեկավարների իրար աջակցելու պատրաստակամություն հայտնեցին, սակայն Արցախում ակնկալվող փոփոխությունների մեկնարկը առ այսօր այդպես էլ չտրվեց: Այնպես որ, իմ կարծիքով փոխադարձ աջակցության մասին հայտարարություններն իրենց նպատակին չեն հասել, քանի որ դրանց անմիջապես չեն հետևել գործնական քայլերը: Ու այն տպավորությունն է ձևավորվել, որ կարծեք թե Հայաստանի իշխանությունների մոտ բացակայում է Արցախում ուժեղ իշխանություն ձևավորելուն նպաստելու ցանկությունը:
 
Արցախում ներքին մտահոգությամբ և անհանգստությամբ ընդունվեց Հայաստանի վարչապետի դավադրությունների մասին հայտարարությունը, սակայն դա անարձագանք մնաց իշխանության մաս կազմող, քաղաքական դաշտում իրենց առաջատար համարող կուսակցությունների կողմից, իսկ Բակո Սահակյանը հատարարեց, որ իրեն ոչինչ հայտնի չէ: Իսկ հանրությունը բացատրության է սպասում: Ինչպե՞ս բացատրել Արցախի ղեկավարության կասկածելի ու խորհրդավոր լռությունը, հատկապես այս պահին, երբ հայության ազգային ազատագրական պայքարի դրոշակակիր մեր հայրենիքի մի հատվածը մղվում է անորոշության ու վտանգներով լի հորձանուտ: Ո՞վ է պատասխան տալու ստեղծված իրավիճակի համար և ինչու՞ է ուշանում այդ պատասխանը:
 
- Շատ է խոսվում նաև Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Որքանո՞վ եք դա իրատեսական համարում:
 
- Մենք ողջունելի ենք համարում Արցախի հոգսերով ապրող, նրա ապագայով անհանգստացող ցանկացած հեղինակավոր անձի, այդ թվում և Սամվել Բաբայանի մուտքը քաղաքական դաշտ, ինչը կնպաստի ավելի իրատեսական ընտրությունների ապահովմանը:
 
 
Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհի «Տարվա ծանրամարտիկ» կոչմանը Արցախում մահացած պայմանագրային զինծառայողը 4 անչափահաս երեխաների հայր էր (ֆոտո) Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը ՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շտապ ասուլիս է հրավիրել Երևանում կրակել են դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին Փաշինյանը խոստացավ անդրադառնալ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան թեմային Վանաձորում 23-ամյա երիտասարդը, իմանալով իր կնոջ հղի լինելու մասին, պահանջել է բնակվել իր հետ, մերժվելով՝ դանակահարել է ՈՒՂԻՂ․ զրույց քաղաքացու հետ. ամանորյա պետական ծախսեր. Նիկոլ Փաշինյան Կուտոյանն ակնարկել է, որ ապրել չի ուզում ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է բոլոր մեքենաների համար. Սյունիքի ճանապարհներին մերկասառույց է Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ ընդամենը երկու մարզում Հայաստանի համար Իրանը եւ ԱՄՆ-ը կարեւոր գործընկերներ են․ Շավարշ Քոչարյան ՀՀ Նախագահը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկը Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ Եվրոպական ներդրումային բանկը կշարունակի խիստ սահմանափակել Թուրքիայի վարկերը Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում Գազի սակագինը կբարձրանա 10-15 դրամով, ինչը կազդի ամբողջ տնտեսության վրա.Սուրեն Պարսյան
Ի՞նչ կարող են ափի այս գծերն ասել սիրային կյանքի մասին. եթե դրանք համընկնում են, հիանալի բան կիմանաք ձեր մասին 152 սմ հասակ ունեցող աղջիկն իր նկարազարդումների միջոցով ցույց է տվել ցածրահասակ լինելու բոլոր առավելությունները (Photo) ... Իմանալով այս 9 խորամանկ հնարքների մասին՝ պետք չի լինի մազերն ամեն օր լվանալ Ցուլեր, հնարավոր են մանր անախորժություններ և դժվարություններ․ հունվարի 22-ի աստղագուշակը 7 օր, 7 բաժակ. վերացրեք որովայնի ճարպերը Ո՞ր ամսին եք ծնվել և ի՞նչ է դա պատմում Ձեր մասին. 99% ճշտգրտություն Հսկայական անակոնդային գտան մահացած, իսկ թե ինչ հայտնաբերեցին նրա ներսում... Նորածինների՝ Հայաստանում ամենատարածված թոփ 40 անուններն ըստ սեռերի. Իսկ ո՞ր տեղում էր Ձեր երեխայի անունը ԹԵՍՏ. Հապա բռունցք արե՛ք, իսկ այժմ նայեք նկարին. ձեր բռունցքը շատ բան կպատմի ձեր մասին Փետրվարին Հորոսկոպի այս 3 նշանները ամենահաջողակներն են լինելու
website by Sargssyan