Yerevan, 28.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Թանգարանի առաջին և ամենակարևոր գործառույթը մարդկանց կրթելն է

Culture

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը տաս տարուց ավելի աշխատել է թանգարանում, սկսելով կրտսեր գիտաշխատողից: Այնուհետև դարձել է էքսկուրսավար, հետո գիտաշխատող: Մասնագիտական կարիերայի վերելքը շարունակելով նա դարձել է «Կարմիր Բլուր» մասնաճյուղի վարիչ: 2008 թվականից մասնակցել է նաև հնագիտական պեղումների, արշավախմբի բանվորից դառնալով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի արշավախմբի ղեկավար: Միևնույն ժամանակ Էրեբունու հայ-ֆրանսիական արշավախմբի համաղեկավարն է: Այդ է պատճառը, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը Մ. Բադալյանի համար ոչ միայն չափազանց կարևոր վայր է, այլև իր ընկալումներում նաև իր տունն ու կենսակերպն է:

«Դեռ ուսանող տարիներից շատ էի այցելում թանգարան, իսկ երբ որևէ խնդիր էի ունենում, թեկուզ անձնական, բարձրանում էի ամրոց: Ամրոցի էներգետիկան ինձ շատ-շատ էր օգնում մտքերս վերադասավորելու և ճիշտ ուղիներ գտնելու հարցում: Այնպես որ կարող եմ ասել, որ կյանքիս զգալի մասն այստեղ եմ անցկացրել, որը դարձել է նաև իմ տունը»,- ասաց Մ. Բադալյանը:

 

Ինչո՞ւ որոշեց մասնակցել թանգարանի տնօրենի մրցույթին

Թանգարանում երկար տարիների փորձառությունը նրա մոտ արթնացրել է այն միտքը, որ գուցե եկել է մասնագիտական կարիերայում նոր վերելք գրանցելու ժամանակը: Տնօրենի պաշտոնը նա համարում է շատ պատասխանատու աշխատանք, որն առանց բավարար գիտելիք և հմտություններ ուենալու հնարավոր չէր լինի արդյունավետ իրականացնել:

«Եթե մի քանի տարի առաջ նման հնարավորություն լիներ, կարծում եմ, ես ինքս կհրաժարվեի նման առաջարկից: Բայց հիմա, կարծում եմ, պատրաստ եմ ստանձնել տնօրենի պաշտոնը: Այս տարիների ընթացքում կուտակվել են բավական փորձ, գիտելիք, կարողություն, կապեր, որոնք մեծապես կնպաստեն թանգարանի զարգացմանը և հանրահռչակմանը և վերարժևորմանը»,- ասաց Մ. Բադալյանը:

Ի դեպ, թանգարանի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը հենց նրան է տեսել այդ պաշտոնում և իրենց հորդորներով նպաստել են, որ Մ. Բադալյանը տնօրեն դառնալու մասին մտածի: Ու թեև թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի առաջին մրցույթի ժամանակ հաղթող չի ճանաչվել, սակայն, երկրորդ փորձը դարձել է նրա կենսագրության մի մասը:

«Անցնելով մրցույթի երեք փուլերը, որն, ի դեպ, բավականին բարդ էր, ես հաղթող ճանաչվեցի: Անկեղծորեն խոստովանեմ, որ ղեկավարման շատ հմտություններ սովորել եմ նախկին տնօրեն Գագիկ Գյուջյանից, որին շատ շնորհակալ եմ: Ուզում եմ նաև իմ երախտիքի խոսքը հաղորդել նրան, թանգարանը երկար տարիներ կառավարելու համար: Անպայման պետք է նշեմ Աշոտ Փիլիպոսյանի անունը, ով իմ ուսուցիչն է ու եղել է թեկնածուական աշխատանքի գիտական ղեկավարը: Նա 2009 թվականին ինձ ընդունեց թանգարան, վստահեց ու բավականին քաջալերեց հետագա տարիներին ևս»,- ասաց Մ. Բադալյանը:

 

«Էրեբունի»-ն ունի մեծ պոտենցիալ, որը դեռևս իրացված չէ

 Շատ հաճախ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան ասելով ընկալվում է միայն «Էրեբունի» թանգարանը, բայց իրականում այն բաղկացած է ևս երկու՝ «Շենգավիթ» և «Կարմիր Բլուր» մասնաճյուղերից, որոնք խիստ կարևոր նշանակություն ունեն մեզ համար ոչ միայն իրենց ներկայությամբ, այլև խորը և դեռ չբացահայտված բովանդակությամբ:

«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Էրեբունին ընկալվի որպես մեկ համակարգ, որի մեջ մտնում են «Կարմիր Բլուրն» ու «Շենգավիթը»: Նրանք երեք համաշխարհային նշանակության հնավայրեր են, որոնք ունեն մեծ պոտենցիալ և հավակնում են լինել շատ կարևոր գիտակրթական, մշակութային, զբոսաշրջային, ինչու չէ նաև ժամանցային կենտրոն: Ճիշտ մատուցման դեպքում դա ևս հնարավոր կլինի իրականացնել, դրան ես հավատում եմ»,- ասաց Մ. Բադալյանը:

Ի դեպ, եթե Հայաստանի այլ հնավայրերի՝ Գառնու և Զվարթնոցի տաճարների համեմատ, ուր տարեկան այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ «Էրեբունի» թանգարանը շատ այցելուներ չի ունենում: Եվ բանական հարց է ծագում, թե ինչու այցելուների նման հոսք չկա դեպի այս թանգարան, երբ այն գնտվում է մայրաքաղաքում և այնտեղ հասնելն այնքան էլ բարդ խնդիր չէ: Բացի այդ, «Էրեբունի» արգելոց-թանգարանի նման հզոր կառույցն իր կարևորությամբ, եզակիությամբ և բովանդակությամբ պետք է որ ամենաշատ պահանջարկը վայելող այցելավայրերից մեկը լիներ:

«Երևանի գրավոր պատմությունը սկսվում է այստեղից: Երբ մենք ասում ենք Հայաստանի հնագույն մայրաքաղաք Երևան, դա ցանկացած մարդու մոտ ենթագիտակցորեն պետք է սկսվի այստեղից, ինչը, ցավոք, այդպես չէ: Ես, ստանձնելով այս պատասխանատվությունը քաջ գիտակցում եմ, որ իմ կյանքից շատ բան զոհաբերելու եմ, բայց ամեն ինչ անելու եմ, որ հասնեմ նրան, որ մեր թիմով կարողանանք նոր շունչ հաղորդել այս պատմական կարևորագույն կառույցին: Այդ ամենին հասնելու համար պարզապես հարկավոր է նպատակասլաց աշխատասիրություն և ճիշտ մենեջմենթ»,- ասաց Մ. Բադալյանը:

 

Անտեղյակության պատճառով արգելավայրերի կարևորությունը դեռևս գիտակցված չէ

 Անցյալ տարի «Էրեբունի» արգելոց-թանգարան այցելել է 27 հազար այցելու, որից 5000-ը «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում: Մինչդեռ մի շարք այլ հնավայրերի այցելուների թիվը մի քանի անգամ ավելի մեծ է, ինչն ինքնին մտահոգիչ փաստ է: Ու թեև շատերը թանգարանների կամ հնավայրերի պահպանումը պատկերացնում են ցուցափեղկերի ապակիները լավ փայլեցնելով կամ նմուշները խնամքով պահպանելով, սակայն, Մ. Բադալյանի կարծիքով դա ընդամենը գործի մի մասն է: Հարկավոր է նաև ճիշտ մենեջմենթի գործիքներ կիրառելու միջոցով թանգարանը դարձնել հասարակության կյանքի մի մասնիկը:

«Չպետք է մոռանանք, նաև, որ թանգարանի առաջին և ամենակարևորագույն գործառույթը մարդկանց կրթելն է: Ուստի այն պետք է նաև մշակութային օջախ լինի բոլորի համար: Հասարակությունը պետք է նման վայրեր այցելի կրթվելու, ինտելեկտուալ ժամանց վայելելու համար: Դրա համար հարկավոր է ձևավորել թանգարանասեր, հուշարձանասեր հասարակություն, իսկ դրա համար պետք է նախ սկսել որոշ տարրական հարցեր լուծելուց: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի ամեն ինչ անել, որպեսզի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան դառնա ոչ միայն զբոսաշրջիկների, այլև յուրաքանչյուրիս այցեքարտը»,- ասաց Մ. Բադալյանը:

 

Զրույցի շարունակությունը կներկայացնենք հաջորդիվ:

 

Արմինե Գրիգորյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia