Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ» Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը


«Ամենուր իմ երգերն են երգում, բայց ես այսօր ծայրահեղ վիճակի մեջ եմ, չեմ կարողանում ապրել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գուսան Հայկազոնը Արցախյան պատերազմի մասնակից է, գրել և կատարում է ավելի քան հարյուր երգ, որոնցից 10-ը ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդունել է որպես բանակային քայլերգ: Նրա առավել նշանավոր երգերից են՝ «Հայե՛ր, միացե՛ք», «Գետաշեն», «Հպարտ գնացեք», «Պիտի գնանք» և այլն: Այս երգերը հնչում են ամենատարբեր միջոցառումների, համերգային ծրագրերի ժամանակ, բայց երբեմն նույնիսկ չի բարձրաձայնվում դրանց հեղինակի անունը, խոսք չկա անգամ հեղինակին հոնորարներ վճարելու մասին: Խնդիրը «Փաստի» հետ զրույցում բարձրաձայնում է գուսանը:

 

«Իմ անձնական օրինակով խոսեմ ամենակարևոր խնդիրներից մեկի մասին: Արդեն 30 տարի է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում երգերս ողջ հայության ամենասիրված ստեղծագործություններից են, համազգային երգեր են: Արտասահմանում եթե մի երգահան 2-3 լավ երգ է ունենում, նա բարեկեցիկ կյանքով է ապրում: Այսօր ունեմ մոտ 100 երգ, որոնցից տասը միայն ՊՆ-ի քայլերթեր են: Բոլոր ռեստորաններում իմ երգերն են երգում, արտասահման գնացող ցանկացած համերգային խումբ կամ անհատ իմ երգերը կատարում է, բայց ես այսօր ծայրահեղ վիճակի մեջ եմ, չեմ կարողանում ապրել: Հասկանո՞ւմ եք՝ այսօր ստեղծագործողի հեղինակային իրավունքը պաշտպանված չէ: Շատերը չեն էլ նշում, թե ում երգն են կատարում, որովհետև պետք է հոնորար վճարեն հեղինակին: Այս առումով ինչ-որ բան սխալ է: Ես և բոլոր ստեղծագործողները պետք է ապրելու գոնե միջին պայմաններ ունենանք: Պետք է հոնորար ստանանք, որ կարողանանք ոչ միայն ապրել, այլ նաև ստեղծագործել», - ասում է գուսան Հայկազունը՝ շեշտելով, որ այս խնդրին միայն ինքը չի բախվում, սակայն իր օրինակով է ցույց տալիս դրա բուն էությունը:

Սահուն անցում ենք կատարում մշակույթում տիրող վիճակին: Գուսանի կարծիքը դրականներից չէ: Դժգոհում է՝ ազգային մշակույթը հետին պլան է մղվել:

«Մշակույթում այս պահին բարձիթողի վիճակ է: Ոչ ոք չի հասկանում՝ ինչ է կատարվում: Լուրջ քայլեր պետք է կատարվեն ազգային մշակույթը հովանավորելու, առաջ տանելու համար: Երբ որպես զբոսաշրջիկ այցելում ես այս կամ այն երկիր, այնտեղ քեզ ծանոթացնում են ազգային մշակույթի հետ: Նույնն էլ պետք է լինի Հայաստանի դեպքում: Եթե զբոսաշրջիկը ժամանում է Հայաստան, նա չի գալիս այստեղ տեսնելու եվրոպական ինչ-որ երկրի մշակույթ: Նրան հետաքրքիր է Հայաստանը, մեր ազգային մշակույթը, կենսակերպը: Իսկ մշակույթն օտարին կարելի է ներկայացնել առաջին հերթին երգարվեստի ու պարարվեստի միջոցով: Սրա հետ կապված բավականին լուրջ հարցեր ունեմ: Սպասում եմ տեսնեմ, թե ինչ ձևով կգործի մեր համապատասխան նախարարությունը, որ այդ հարցերով դիմեմ նրանց, քննարկումներ լինեն: Փաստ է, որ մշակույթի ոլորտում ինչ-որ բան ճիշտ չէ: Դրա վրա պետք է աշխատել: Ազգայինը պետք է ամենուր առաջ մղել, դրանով ապրել: Մենք փոքր երկիր ենք, պետք է մերը զարգացնենք», - ընդգծում է մեր զրուցակիցը: 

Գուսանը չի շրջանցում նաև մշակույթի նախարարության օպտիմալացման խնդիրը, և հարցս կանխելով՝ ասում. «Այն մշակույթի նախարարությունը, որն ունեցել ենք մինչև հիմա, ավելի լավ է չլինի: Մի օրինակ բերեմ. մեր նախարարներից մեկի հետ ուզում էի հանդիպել: Մշակույթի վաստակավոր գործիչ եմ, իրենք են ինձ այդ կոչումը տվել: Նախարարը մի ամիս ինձ չընդունեց: Ի՞նչ մշակույթի նախարարություն: Ինչո՞վ են զբաղվել: Ստեղծագործողներից շատերը տարին մեկ անգամ համերգ չեն կարողանում կազմակերպել, որովհետև դահլիճների վարձակալությունը շատ թանկ է: Ներկայիս մշակույթի նախարարության փոխարեն կարող է մի փոքր բաժին լինել՝ 10 աշխատողով, բայց ավելի կարևոր գործեր անել», - նշում է երգահանը:

Նա ասում է, որ մշակույթի ոլորտում, հատկապես ֆինանսավորման տրամադրման հարցում, պետք է գործի արդարության ու հավասարության սկզբունքը:

«Մշակույթի նախարարությունը միլիոններ է տրամադրել հայկական ֆիլմերի նկարահանման համար, բայց մի երգի ձայնագրության համար ստեղծագործողը հարյուրավոր մարդկանց պետք է խնդրի, որ իրեն հովանավորեն: Ինչո՞ւ պետք է կինոարտադրությանը կամ էլ մշակույթի այլ ճյուղի միլիոններ տան, բայց, օրինակ, ազգային երգ ստեղծելու համար կես միլիոն էլ չստանա ստեղծագործողը: Եթե գումար տալիս են, պետք է բոլորին տան: Հարցերը շատ են, բայց վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու՝ իհարկե մեր օգնությամբ», - զրույցն այսպես է ավարտում գուսան Հայկազունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»