Ես երբեք Մեգան Մարքլին «տհաճ» չեմ անվանել. Դոնալդ Թրամփ
ՀասարակությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն լուրը, որ բրիտանացի արքայազն Հարիի կնոջը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին «տհաճ» է անվանել:
«Ես երբեք Մեգան Մարքլին «տհաճ» չեմ անվանել: Այդ ամենն անում են կեղծ ԶԼՄ-ները: Արդյոք CNN-ը, New York Times-ը կամ մյուսները ներողություն կխնդրեն: Կասկածում եմ», - Twitter-ում գրել է Թրամփը: