«Գլուխ արդուկելու» նուրբ մշակույթը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախկին պաշտոնյաները, որոնք խրված են եղել կոռուպցիայի մեջ, պետք է վերադարձնեն պետությանը հասցրած վնասը», - օրերս ասել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որ ութ ամիս առաջ է ստանձնել պաշտոնն ու իր առաքելությունն է համարում կոռուպցիայի դեմ պայքարը։ «Իրենք չեն կարող հեղափոխությունից հետո, եթե նախկինում 20-30 տարի զբաղված են եղել թալանով, հիմա փողոցներում շրջեն հպարտությամբ։ Իրենք, հակառակը, պետք է մեր փողոցներում շրջեն գլխիկոր: Եվ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հասարակությունը և բոլորս իմանանք, թե ով ով է եղել անցած տարիներին: Բոլոր թալանչիներին պետք է գնահատականը տանք ըստ արժանվույն»,- ասել է մարզպետը։

Լոռու մարզպետը լրիվ հեղափոխական թրենդի մեջ է, ու նրա հայտարարությունն ամբողջովին տեղավորվում է գործող իշխանության հռետորաբանության մեջ։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ղուկասյանը բացառություն չէ, ու նման բարձրագոչ հայտարարություններ կարող ենք լսել գործնականում բոլոր ասուլիսներում, որոնց բանախոսները գործող իշխանության ներկայացուցիչներն են։ Օրինակ՝ հակակոռուպցիոն թեման գերիշխող է Նիկոլ Փաշինյանի բոլոր ասուլիսներում, իսկ նրա կաբինետի անդամները մրցակցության մեջ են՝ ով կարող է իր ոլորտում ավելի շատ բացահայտումներ անել։ Անցած մեկ տարում իշխանությունների գործունեության հիմնական ու թերևս միակ առանցքը եղել է՝ բացահայտել նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն երևույթները, դրանք տիրաժավորել՝ տեսարաններ ապահովելով հասարակության համար։

Կոռուպցիայի դեմ պայքարն, անշուշտ, անհրաժեշտություն է, սակայն դա չպետք է արտահայտվի միայն բարձրագոչ հայտարարություններով, իսկ որ ամենակարևորն է՝ չպետք է տպավորություն ստեղծվի, որ Հայաստանի իշխանության համակարգը մի մեծ հակակոռուպցիոն մարմին է, ու բոլոր պետական ինստիտուտները սպասարկում են միայն այդ գործառույթը։ Հիմա հենց այդպիսին է տպավորությունը, ու օրինակ՝ տարբեր ոլորտների պատասխանատուներից մենք լսում ենք ոչ թե զարգացման հայեցակարգային ծրագրերի, այլ նախկինում կատարված չարաշահումների բացահայտումների մասին։ Այնպիսի տպավորություն է, որ երկրում օրակարգը ձևավորում են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, իսկ պետական մյուս ինստիտուտներն անշեղորեն գործում են այդ օրակարգի շրջանակներում որպես յուրատեսակ «մատակարարներ»։ Եվ սա այն դեպքում, երբ կոռուպցիոն խոշոր գործեր, մեղմ ասած, բացահայտված չեն, ու «տուշոնկաների» գործով անազատության մեջ է միայն ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը։ Ավելին՝ կան ահազանգեր, որ կոռուպցիոն ռիսկերն իշխանության միջին օղակներում ոչ թե վերացել են, այլ քողարկվել են «պաշտպանական» շերտերով։

Մարզպետներն առաջին հերթին պետք է խոսեն իրենց մարզերի զարգացման ծրագրերի, ենթակառուցվածքների ստեղծման, ներդրումային ծրագրերի իրականացման, այլ խոսքով՝ տնտեսական հեղափոխության լոկալացման մասին։ Համենայն դեպս, այդ չափանիշով պետք է գնահատել այս կամ այն մարզպետի գործունեության արդյունավետությունը՝ ըստ տրամաբանության ու այն լիազորությունների, որոնք օրենքով պատվիրակված են տարածքային կառավարում իրականացնող այս սուբյեկտներին։ Ժամանակն է, որպեսզի մարզպետները դուրս գան տեղական «հեղկոմների» տրամաբանությունից ու գործեն պետական օրակարգի համատեքստում, իսկ «կոռուպցիոներ» համայնքապետների հարցը թողեն պատկան մարմինների իրավասությանը։ Հակառակ պարագայում՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր մարզպետներից շատերը ոչ թե տարածքային կառավարում իրականացնողներ են, այլ ԱԱԾ կամ ոստիկանության տեղական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, որոնք պարբերական դարձած հրապարակային հաշվետվություններով փորձում են միավորներ վաստակել հեղափոխական կառավարության մոտ։

Սա, մեղմ ասած, «գլուխ արդուկելու» նուրբ մշակույթ է, որի միջոցով քողարկվում է անարդյունավետ կառավարումը։ Մի կողմից՝ պատրանք է ստեղծվում, թե ամբողջ իշխանությունը լծված է նախկին համակարգի ապամոնտաժման «սրբազան առաքելությանը», մյուս կողմից՝ չարված աշխատանքը, չիրացված ծրագրերը «դուրս են գրվում» նախկինների (համայնքապետների դեպքում՝ դեռևս գործողների) վրա, որոնք իբրև թե սաբոտաժի միջոցով վիժեցնում են հեղափոխական ծրագրերի իրականացումը։

Հետհեղափոխական առաջին ամիսներին գուցե և օբյեկտիվ ու արդարացված էր կադրային քաղաքականության մեջ դրսևորվող «հեղափոխականությունը», սակայն հիմա կառավարությունը հայտարարում է ամբիցիոզ ծրագրերի իրականացման մասին, սահմանում է հավակնոտ նշաձողեր, որոնք կադրային այս «բալաստով» իրականացնել, մեղմ ասած, հնարավոր չէ։ Կադրային քաղաքականությունը մնում է այս իշխանության «աքիլլեսյան գարշապարը» ու խոցելի է դարձնում առաջին հերթին վարչապետին՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ նա միաժամանակ թե՛ հանձնարարություն տվողն է, թե՛ այն կատարողը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը հաստատում են, որ Արցախը պատկանում է հայերին. Հայ դատի հանձնախումբ Արմեն Սարգսյանն ու նրա տիկինը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին Պաշտպանության բանակն ունակ է ապահովել Արցախի անվտանգությունը. մարզումների արդյունքներ Ավարտվեց Մեղրիի եկեղեցու վերականգնման աշխատանքը Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ Դատարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից ոստիկանության բաժին տարված քաղաքացիներն ազատ են արձակվել Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Ճիշտն կլիներ՝ Վանեցյանը հասցներ կալանավորել Փաշինյանին. Արամ Հարությունյան ԱԱԾ տնօրենը գիտակցում է, որ վտանգավոր հայտարարություն է արել Մեկ շաբաթում գրանցվել է 222 արտակարգ դեպք. Զոհվել է 2 քաղաքացի, փրկվել է 5-ը Երբ պետական շահերը մղվում են երկրոդական պլան Քոչարյանը Հայաստանից չէր փախել, նրան նորից բանտ տանելը հիմնական հարցից շեղելու միջոց էր. Պարույր Հայրիկյան Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն լինի Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լևոն Քոչարյան Իշխանության մաս կազմող անհատները կամ պետք է պատվով իրականացնեն այս գործը, կամ հեռանան. Արամ Սարգսյանը՝ Վանեցյանի մասին Եթե այդքան սիրում ես իջևանցիներին, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ. Աշոտյանը՝ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ Ազգային ժողովը պատրաստ է հետևակ աշխատել Փաշինյանի համար. Արմեն Աշոտյան Վանեցյանը սպայի ուսադիրների և ճշմարտության մեջտեղում ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում
website by Sargssyan