Իշխանությունը բացահայտեց վեթթինգի էությունը. խնդիրը վերահսկելի դատական համակարգ ունենա՞լն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վեթթինգը վերջին օրերին դարձել է Հայաստանում ամենագործածվող բառերից մեկը։ Ենթադրվում է, որ դատավորների զտման գործընթացում ուսումնասիրվելու են նրանց եկամուտների ու գույքի օրինականությունը, քաղաքական ու հանցագործ աշխարհի հետ ունեցած առնչությունները, նաև՝ մասնագիտական հմտությունները։ Բազմաշերտ ու բարդ գործընթաց, մանավանդ, երբ խոսվում է ալբանական մոդելի մասին, որն առնվազն հակասական կարծիքների ու արձագանքների է արժանացել։ Հայաստանում ոչ միայն բարձրակարգ իրավաբանների լուրջ դեֆիցիտ կա, այլ նաև վիճահարույց է, թե ովքեր պետք է իրականացնեն նույն վեթթինգի գործընթացը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ, այսպես կոչված, քննիչ հանձնաժողովների ձևավորման համար շատ խիստ չափանիշներ են սահմանվում։

Արդյո՞ք իշխանության նպատակն իրապես անկախ, հասարակության վստահության ռեսուրսն ունեցող դատական համակարգի կայացումն է, թե՞ խնդիրը վերահսկելի «արդարադատություն» ունենալն է։ Այս հարցը չունի միանշանակ պատասխան, քանի որ զուգահեռ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, մեղմ ասած, կասկածի տակ են դնում կառավարության անկեղծությունը։ Օրինակ՝ ակնհայտ է, որ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ դատավորի պաշտոնի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը միանշանակ չի ընդունվել հասարակության ու քաղաքական ուժերի կողմից։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ տեսանելիորեն հարված է հասցվել նախագահի՝ առանց այն էլ սահմանափակ լիազորություններին՝ ՍԴ-ում հեղափոխության թիմի համար յուրային անդամ, իսկ հետո նաև՝ գուցե նախագահ ունենալու համար։ Անկախ Վահե Գրիգորյանի մասնագիտական ու մարդկային որակներից՝ նա ՍԴ անդամի թեկնածու առաջադրվելու իրավական խնդիր ունի։ ԱԺ կանոնակարգը հուշում է, որ նախագահը խորհրդարանին պետք է առաջարկի նոր թեկնածու, իսկ Գրիգորյանը «նոր» չէ, որովհետև նրա թեկնածությունն արդեն իսկ մեկ անգամ առաջադրվել է նախագահի կողմից, սակայն մերժվել է նախկին խորհրդարանի քվեարկությամբ։ Այսինքն՝ խորհրդարանական մեծամասնությունը գոնե պետք է պահեր խնդրի ֆորմալ կողմը ու նախ հանդես գար օրենսդրական փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությամբ՝ նախագահի վրա քաղաքական ճնշում բանեցնելուց առաջ։

Հեղափոխության թիմն իրեն այդպիսի նեղություն չի տվել, ինչը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ հենց վեթթինգի գործընթացի համար։ Եթե քաղաքական կոնյուկտուրան ու շահերը գերակա պետք է լինեն լեգալ ընթացակարգերի նկատմամբ, ապա մեծ է մտավախությունը, որ վեթթինգի գործընթացի արդյունքում դատական իշխանությունը ոչ թե անկախ, այլ գործադիր իշխանության կողմից ավելի վերահսկելի կդառնա։ Մյուս կողմից՝ վեթթինգի գործընթացի լեգիտիմության կարևոր նախապայման է համարվում քաղաքական ու հասարակական կոնսենսուսը։ Դատելով խորհրդարանական մեծամասնության վարքագծից՝ դժվար է ակնկալել քաղաքական կոնսենսուս, որովհետև գործընթացը, եթե հավատանք «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, մեկնարկել է ամիսներ առաջ, փաստորեն՝ առանց ընդդիմության մասնակցության։

Եթե իշխանությունը չվերանայի իր քաղաքականությունը, կարող ենք, ի վերջո, չունենալ գործընթաց, որը կհանգեցնի դատական անկախ համակարգի կայացմանը։

Ասվածի համատեքստում խիստ սկզբունքային է դատական ռեֆորմի իրականացումը բացառապես Հայաստանի Սահմանադրության ու միջազգային պարտավորությունների համատեքստում, ինչի հավանականությունը դեռ որ չի երևում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Շուրջ 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են կատարվել (տեսանյութ) Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել. գործն ուղարկվել է դատարան Հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում. Արմեն Սարգսյան Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի արագությունը իջեցնել մինչև 50 կմ/ժ Իրական թեժ օրեր Թբիլիսիում Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն Մանվել Գրիգորյանի գործը քննող ներկայիս դատավորը բանիմաց ու լուրջ մասնագետ է. փաստաբան ՔԿՀ ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Խնդրում եմ ենթադրություններ չանել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին Փաշինյանն Արագածոտնի փոխմարզպետին ազատել է աշխատանքից Արմավիրի մարզում զինվորական պալիգոնից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինվորի դի Ահազանգ իշխանություններին. «Գազպրոմ Արմենիան» շարունակում է աչքաչափով տուգանել Թբիլիսիում բախումների հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել Վրաստանի հայ քաղաքացի Հայկական ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու. Արթուր Վանեցյան Արտադրողները չպետք է մոռանան սպառողների իրավունքների մասին Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար
Այս իրը, որ փոքրիկ աղջկա մահվան պատճառ դարձավ, առկա է բոլոր ընտանիքներում. Այժմ մահացած փոքրիկի հայրը զգուշացնում է բոլո... Աղջիկը մազերը լվանալուց հետո ծածկեց փայլաթիթեղով և զարմացրեց լավագույն վարսավիրներին Թեստ. Պարզիր, թե ինչ է քեզ սպասվում մոտ ապագայում 11 միֆեր, որոնց հավատալով վնասում եք մազերը ու թույլ չեք տալիս երկարել դրանց Իննա Խոջամիրյանը Մոսկվայում անհամեմատելի համարձակ է հագնվում․ Երևանում նրան այս տեսքով երբևէ չեք տեսնի (լուսանկարներ) «Կարդացեք» ձեր ափերը և բացահայտեք ձեր մասին նոր գաղտնիքներ Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի՛ արհամարհեք դրանք Ահա թե ինչու մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. պարզվում է՝ դա պարզապես սնահավատություն չէ Ո՞ր խնձորը ձեզ ամենաշատը դուր եկավ. իմացեք՝ դա ինչ է նշանակում
website by Sargssyan