Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել


Կապանի փողոցներով դեղնադարչնագույն առվակներ են հոսում. քաղաքը բնապահպանական աղետի շեմի՞ն է. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կապանի միջով հոսող Ողջի գետն օրերս ստացել էր վառ դեղնադարչնագույն երանգ, քաղաքի փողոցներով հոսում էին նույն գույնի առվակներ. ամեն անգամ հորդառատ անձրևներից հետո լքված հանքավայրերից թթվային դրենաժը սկսում է հոսել դեպի բնակելի թաղամասեր:

Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը բարձրաձայնում է. «Կապանում տասնյակ տարիներ է՝ ստորգետնյա եղանակով շահագործվում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, հարյուր տարուց ավելի էլ շահագործվել է Կավարտ թաղամասի մոտ գտնվող բաց հանքը և Կենտրոնական հանքավայրը (Լենհանքերը), որն այժմ ամբողջովին լքված է և մատնված անտերության»։

Բնապահպան Դավիթ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ համացանցում տարածում գտած լուսանկարներում երևացող, քաղաքով հոսող վառ դեղնադարչնագույն առվակները և աղտոտված Ողջի գետը թթվային դրենաժի հետևանք են: «Այս թթվային դրենաժը հոսում է նախկինում օգտագործված և այժմ լքված Կավարտի հանքավայրից: Վերջին տարիներին այն շահագործվել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի կողմից, իսկ հիմա հանքը լքված է: Այժմ թթվային դրենաժը թվով երեք հանքուղիներից հոսում է դուրս: Կոնկրետ այս դեպքում դրենաժը հոսել է Ողջի գետի ձախ ափով, որը գտնվում է Կապան քաղաքի բնակելի թաղամասերից մեկի մոտ: Հատկապես հորդառատ անձրևներից հետո այդ թթվային դրենաժը ողողում է քաղաքի փողոցները: Ի դեպ, Ողջի գետի ձախ ափով է անցնում Մեղրի-Երևան միջպետական մայրուղին: Դրենաժն այնուհետև թափվում է Ողջի գետը, նաև՝ Կավարտ գետակի միջոցով:

Արևոտ եղանակին գետի ջուրն ավելի պարզ է, բայց ամեն դեպքում թթվային դրենաժը երևում է», - ասում է Հակոբյանը, ով բնակվում է Կապանում:

Նա նշում է, որ ներկայումս ստեղծված իրավիճակի պատճառները խորքային են: «Խորհրդային տարիներին բնապահպանական խնդիրների վրա այդքան մեծ շեշտադրում չէին անում: ՀՀ անկախության տարիներին, նույնիսկ հիմա էլ պետության կողմից դեռևս պատասխանատու մոտեցում չի ցուցաբերվում հանքարդյունաբերությանը, սակայն և՛ պետությունը, և՛ հանքարդյունաբերողներն ունեն հավասար չափով պատասխանատվություն: Պետությունը հանքարդյունաբերության մասին օրենքում փոփոխություն պետք է նախաձեռներ, իսկ բնապահպանության նախարարությունը պետք է մշտապես իր տեղում լիներ, որպեսզի հանքարդյունաբերողները պատասխանատու մոտեցում ցուցաբերեին: Համալիր միջոցառումների խնդիր կա, որը տարիներ կտևի, քանի որ մինչ այժմ ոչինչ չի ձեռնարկվել: Ստացվում է, որ Կապանի կոմբինատը դե յուրե և դե ֆակտո պատասխանատվություն չի ստանձնում և չի կրում այս երևույթի համար», - նշում է բնապահպանը: 

Հակոբյանի կարծիքով, քաղաքի փողոցներով հոսող և Ողջի գետը լցվող թթվային դրենաժը մի մասն է այն ամբողջ վնասակար միջավայրի, որն առկա է Կապանում:

«Առողջապահական տեսակետից վնասի գործոններ են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն՝ իր Արծվանիկի պոչամբարով, և Կապանի լեռնահարստացման կոմբինատի կողմից լքված Կավարտի բաց հանքը՝ իր թթվային դրենաժով, իսկ ծանր մետաղների առկայությունը, որը տասնյակ անգամ գերազանցում է նորման, բազմաթիվ առողջական խնդիրների պատճառ կարող է լինել», - եզրափակում է Դավիթ Հակոբյանը:

«Փաստը» Կապանի համայնքապետարանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացվում հանքախորշերի մաքրման, մետաղական հանքերի շահագործման հետևանքով աղտոտվող տարածքների վնասազերծման և նման իրավիճակները հետագայում բացառելու նպատակով:

«Կապանում շատ կան բաց հանքախորշեր, որոնք մաքրելու համար հսկայական գումարներ են անհրաժեշտ: Կապանի համայնքապետարանը դեռևս պատրաստ չէ այդ հարցին լուծում տալ: Համայնքապետարանն, իհարկե, ժամանակ առ ժամանակ մաքրման աշխատանքներ նախաձեռնում է, սակայն դա հարցի լուծում չէ: Ուզում եմ նշել, որ այդ թթվաջրերն առաջանում են միայն այն ժամանակ, երբ հորդառատ անձրևներ են տեղում», - մեզ հետ զրույցում հայտնեցին Կապանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փաստորեն, ստացվում է, որ անձրևաջրերը լվանում են չշահագործվող հանքը, ու թթվային դրենաժը դեղնադարչնագույն առվակների տեսքով հոսում է Կապան քաղաքի փողոցներով և լցվում Ողջի գետը: Խնդրի մասին ահազանգում են քաղաքի բնակիչները և բնապահպանները, իսկ պետական գերատեսչությունները հերթական անգամ լուռ են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը