Ի՞նչ գույք ու դրամական միջոց է հայտարարագրել Քրիստինե Պողոսյանը. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլ ը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթում հայտարարագրել է բնակարան, երկու հասարակական նշանակության շինություն, երկու անհատական բնակելի տուն և հողամաս:
Քրիստինե Պողոսյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է «MINI COOPER 1.6 I» մակնիշի ավտոմեքենայի առկայության մասին:
Համաձայն հայտարարագրի՝ հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 000 000 ՀՀ դրամ և 4500 ԱՄՆ դոլար:
Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 824 996 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ Ք. Պողոսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում