«Չարչարանաց» ճանապարհը վերանորոգվում է. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Մ6 միջպետական ավտոմայրուղու Ալավերդի-Բագրատաշեն հատվածում շինաշխատանքները բավականին բուռն կերպով ընթանում են:
Ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի մերձակայքին հարող հատվածը երկար ժամանակ գտնվում էր բառացիորեն քարուքանդ վիճակում, և մարդիկ Ալավերդի հասնելու համար անցնում էին անմարդկային պայմանների, փոսերի ու կտրատված քարերի միջոցով: «Փաստ» թերթը այս խնդրին ևս անդրադարձել է ի թիվս մի քանի այլ ճանապարհների խայտառակ վիճակի մասին ահազանգերի: Ի դեպ, մեր լրագրողը պարզել է, որ նախատեսվում է ճանապարհի այս հատվածը շահագործման հանձնել արդեն սեպտեմբերից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում