Եր­կա­կի ստան­դարտ­ներ, կամ՝ իմ­պե­րա­տիվ է ոչ այն­քան օրեն­քը, որ­քան իշ­խա­նու­թյան կամ­քը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 20-ին դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցի. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ն։ «Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով»,- ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ:

Քաղաքացիները հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը արգելափակել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով։ Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ 5 նյութ ՀՀ դատախազությունն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն։

Եթե վերանանք իրավական ձևակերպումներից, ՀՔԾ-ն փաստորեն անուղղակիորեն օրինականացրել է Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ որոշումը, և սա այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքական ընդդիմությունն ու միջազգային կազմակերպություններն, ըստ էության, դատապարտել էին դատարանների մուտքերն ագելափակելու ակցիան։ Ի դեպ, ուշագրավ է, որ երեկ կայքերից մեկին բացառիկ հարցազրույց էր տվել Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ըստ էության, հանցագործություն որակելով դատարանների մուտքերի շրջափակումը։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Դատավորների միությունն՝ իր երկու հայտարարություններով, ըստ էության, նույն տեսակետն է արտահայտել։

Իհարկե, նման դիրքորոշումը որևէ կերպ զարմանալի չէ։ Շենքեր արգելափակելն ինքնին հանցագործություն է, էլ չենք ասում այն մասին, որ տվյալ դեպքում գործ ունենք դատական իշխանության կամ արդարադատության իրականացման նկատմամբ գործադիր իշխանության բանեցրած ակնհայտ ճնշման հետ։

ՀՔԾ որոշումն, ըստ այդմ, չի կարող ունենալ որևէ բանական իրավական բացատրություն՝ անկախ հրապարակավ հնչեցված մոտիվներից։ Միակ բացատրությունն այն է, որ ծառայությունն այս դեպքում կայացրել է ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում՝ փաստացի անվերապահ աջակցություն հայտնելով Փաշինյանին ու նրա որոշմանը։ Սա ցույց է տալիս, որ հետհեղափոխական Հայաստանում գործում է հին իներցիան, երբ դատախազության, քննչական մարմինների համար իմպերատիվ է ոչ այնքան օրենքը, որքան իշխանության ու երկրի ղեկավարի կամքը։

Սակայն ՀՔԾ որոշման քաղաքական հետևանքները շատ ավելի խորքային դրսևորում են ունենալու, քան թվում է առաջին հայացքից։

Բանն այն է, որ փողոցներ, շենքեր փակելը, պետական ինստիտուտների գործունեությունը կաթվածահար անելը դարձել է բողոքի արտահայտման հիմնական ձև հետհեղափոխական Հայաստանում։ Եթե վարչապետի նախաձեռնած ակցիան համարվում է միանգամայն օրինական, ապա, ըստ էության, խրախուսվում է հեղափոխականությունը, ընդ որում՝ իրավապահ մարմնի մակարդակով, ու պետք չէ զարմանալ, որ առաջիկայում «պաշարման» գործողությունները նոր թափ են ստանալու՝ ավելի ռադիկալ դրսևորումներով։ Ընդ որում՝ Հայաստանում տեսանելի են սոցիալական լարվածության ակնհայտ նշաններ, ինչը ենթադրում է, որ առաջիկայում երկիրը հայտնվելու է պերմանենտ ցնցումների հորձանուտում։

Մյուս կողմից՝ այս օրերին դրսևորվում է Հայաստանի իշխանության կողմից երկակի ստանդարտների կիրառման պրակտիկան։ ՀՔԾ-ն, ըստ էության, օրինականացնում է դատարանների մուտքերի շրջափակման ակցիան, սակայն ոստիկանները, որոնք մի քանի օր առաջ լուռ հետևում էին դատարանների շենքերի պաշարմանը, այս օրերին մեծաքանակ ուժերով Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակն «ատամներով» պաշտպանում են մի քանի տասնյակ ակտիվիստների «շրջափակումից»։

Բնականաբար, անթույլատրելի եմ համարում որևէ շենքի պաշարում, սակայն տրամաբանությունից դուրս է, երբ օտարերկրյա մասնավոր հիմնադրամը համարվում է անձեռնմխելի՝ իշխանության ճյուղ համարվող դատարանների «օկուպացիայի» արդարացման համատեքստում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Պաշտպանության բանակն ունակ է ապահովել Արցախի անվտանգությունը. մարզումների արդյունքներ Ավարտվեց Մեղրիի եկեղեցու վերականգնման աշխատանքը Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ Դատարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից ոստիկանության բաժին տարված քաղաքացիներն ազատ են արձակվել Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Ճիշտն կլիներ՝ Վանեցյանը հասցներ կալանավորել Փաշինյանին. Արամ Հարությունյան ԱԱԾ տնօրենը գիտակցում է, որ վտանգավոր հայտարարություն է արել Մեկ շաբաթում գրանցվել է 222 արտակարգ դեպք. Զոհվել է 2 քաղաքացի, փրկվել է 5-ը Երբ պետական շահերը մղվում են երկրոդական պլան Քոչարյանը Հայաստանից չէր փախել, նրան նորից բանտ տանելը հիմնական հարցից շեղելու միջոց էր. Պարույր Հայրիկյան Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն լինի Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լևոն Քոչարյան Իշխանության մաս կազմող անհատները կամ պետք է պատվով իրականացնեն այս գործը, կամ հեռանան. Արամ Սարգսյանը՝ Վանեցյանի մասին Եթե այդքան սիրում ես իջևանցիներին, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ. Աշոտյանը՝ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ Ազգային ժողովը պատրաստ է հետևակ աշխատել Փաշինյանի համար. Արմեն Աշոտյան Վանեցյանը սպայի ուսադիրների և ճշմարտության մեջտեղում ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում Քոչարյանի եւ իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Շենգավիթի դատարանի առջեւ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ. ում հետ է հանդիպելու վարչապետը. օրակարգը հայտնի է
website by Sargssyan