«Իմ Արցախ» հասարակական կազմակերպությունը միանում է «Հանուն Արցախի» համազգային շարժմանը
Հասարակություն«Իմ Արցախ» հասարակական կազմակերպության անդամները ոգևորությամբ են ընդունել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի նախաձեռնած «Հանուն Արցախի» համազգային շարժման փաստը:
«Քննարկելով շարժման մեկնարկի մասին մամուլում հրապարակված հայտարարությունը, մեր կազմակերպության անդամներն ընդհանուր հավաքում միաձայն որոշում կայացրեցին միանալ «Հանուն Արցախի» համազգային շարժմանը, որը հնարավորություն կտա մեր ուժերի ներածին չափով օգտակար լինել մեր ժողովրդին»,- ասված է «Իմ Արցախ» հասարակական կազմակերպության հայտարարությունում: