Երեւանում թալանել են Նիկոլ Փաշինյանի եղբորորդու ավտոմեքենան
ՀասարակությունԵրեկ երեկոյան Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ անհայտ անձինք թալանել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։ Ոստիկանությունից հայտնեցին, որ գողության վերաբերյալ ահազանգը ստացել են ժամը 21։25–ին։
Ըստ հաղորդման՝ ժամը 19։50– 20։20 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Սիրահարների այգու դիմացի մայթի մոտ կայանված մեքենայի ապակին կոտրելու միջոցով գողություն է կատարել։
Նախնական տեղեկություններով՝ պատգամավորի մեքենայից գողացել են կոնյակ եւ նոթբուք։
Ոստիկանությունը պարզում է տուժողին հասցված վնասի չափը։
Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ Սիփան Փաշինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է։