«Սերժի կոստյումի պահապան կոճակները»․ բողոքի ակցիա՝ ընդդեմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի (տեսանյութ, լուսանկարներ)
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 5-ին, Սահմանադրական դատարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ իրականացնում էին ակցիա՝ ընդդեմ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի: Ակցիայի մասնակիցների պահանջը Թովմասյանի հրաժարականն է: Նրանք ներկայացել էին պաստառներով, որոնց վրա գրված էր՝ «Հրայր հեռացիր», «Սերժի կոստյումի պահապան կոճակները» և այլն:
Դատարանի մուտքի և ակցիայի մասնակիցների միջև ոստիկանական պատ էր կանգնած: Ակցիան ընթանում էր խաղաղ, առանց լարվածության: Վիճակը լարված չէր նաև ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Ակցիայի մասնակիցների թվում էին նաև մարդիկ, ովքեր նախկինում պայքարում էին Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ:
Ասպրամ Փարսադանյան