«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տուգանվել է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ, ուսումնասիրելու համար ընկերության կողմից ներկայացված նոր միացման ենթական գործընթացի մասին տեղեկատվության հավաստիությունը ստուգելու համար:

Իրականացված մոնիթորինգի արդյունքում, սակայն, պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների մի շարք կետեր: Բայցի այդ, խախտվել են բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանները: Մասնավորապես ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի մասին տեղեկատվության մեջ չի ներառվել առանձնատների, 3 դեպքում 100 խմ և ավել ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում նախկինում դիմած և հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացման վերաբերյալ տեղեկատվությունը:

Մոնիտորինգի արդյունքում պարզվել է նաև, որ ընկերության պաշտոնական կայքում գազամատակարարման ցանցի ընդլայնմանն ուղղված նախահաշիվները հրապարակվել են մասնակի, 9 դեպքերում չեն պահպանվել գազամատակարարման ցանցին միացման կանոններով սահմանված ժամկետները, 2 դեպքերում դիմող անձանց հետ կնքվել է միացման պայմանագիր, որոնք չեն համապատասխանել սահմանված օրինակելի ձևին:

Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է նաև, որ խախտումներն ուղղակիորեն հանգեցրել են մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտմանը: Խոչընդոտվել է նաև կարգավորող մարմնի գործառույթների պատշաճ իրականացմանը։

Թույլ տված խախտումների համար ընկերությանը տուգանվել է 10 միլիոն դրամով։

Պաշտպանության բանակն ունակ է ապահովել Արցախի անվտանգությունը. մարզումների արդյունքներ Ավարտվեց Մեղրիի եկեղեցու վերականգնման աշխատանքը Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ Դատարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից ոստիկանության բաժին տարված քաղաքացիներն ազատ են արձակվել Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Ճիշտն կլիներ՝ Վանեցյանը հասցներ կալանավորել Փաշինյանին. Արամ Հարությունյան ԱԱԾ տնօրենը գիտակցում է, որ վտանգավոր հայտարարություն է արել Մեկ շաբաթում գրանցվել է 222 արտակարգ դեպք. Զոհվել է 2 քաղաքացի, փրկվել է 5-ը Երբ պետական շահերը մղվում են երկրոդական պլան Քոչարյանը Հայաստանից չէր փախել, նրան նորից բանտ տանելը հիմնական հարցից շեղելու միջոց էր. Պարույր Հայրիկյան Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն լինի Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լևոն Քոչարյան Իշխանության մաս կազմող անհատները կամ պետք է պատվով իրականացնեն այս գործը, կամ հեռանան. Արամ Սարգսյանը՝ Վանեցյանի մասին Եթե այդքան սիրում ես իջևանցիներին, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ. Աշոտյանը՝ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ Ազգային ժողովը պատրաստ է հետևակ աշխատել Փաշինյանի համար. Արմեն Աշոտյան Վանեցյանը սպայի ուսադիրների և ճշմարտության մեջտեղում ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում Քոչարյանի եւ իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Շենգավիթի դատարանի առջեւ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ. ում հետ է հանդիպելու վարչապետը. օրակարգը հայտնի է
website by Sargssyan