Դժվար օրեր ՌԴ-ում

Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ տնտեսական դժվարությունները դաժան փորձության են ենթարկում Ռուսաստանը ու Պուտինի հեղինակությունը: Մոսկվան ավելի ազդեցիկ է դառնում միջազգային ասպարեզում, իսկ ներքին տնտեսական ճակատում նման է քարացած հսկայի:

Միջազգային ասպարեզում հաջողություններին, որոնք այնքան էլ աներկբա չեն ու շատ ծախսատար են, զուգահեռ ՌԴ նախագահը մեծ խնդիրներ ունի Ռուսաստանում: Նրա վարկանիշը իջել է պատմական նվազագույնի, և բարձրանալու շանսերն այնքան էլ մեծ չեն՝ Ռուսաստանը առաջիկա տարիներին հազիվ թե դուրս գա տնտեսական ճգնաժամից: Ավելի ու ավելի հաճախ է դառնում հարցը՝ Պուտինը վերահսկու՞մ է իրավիճակը: Սա ամենավտանգավոր հարցն է՝հաշվի առնելով ռուսների պատմությունը՝ ռուսական բունտը սկսվում է անկանխատեսելի ու ավարտվում անսպասելի հետևանքներով: Հավելեք, որ ամբողջ երկրում զուգահեռ երկու գործընթաց է ծավալվում՝ որոնվում է իրավահաջորդ՝ մեկ, որոնվում է Պուտինին նախագահ պահելու տարբերակ՝ երկու:

«Росстат» ազգային վիճակագրական գործակալության տվյալներով՝ յուրաքանչյուր երկրորդ ընտանիք Ռուսաստանում (48%) կարող է գնել միայն հագուստ ու սնունդ՝ իրեն թույլ չտալով ոչ առաջին անհրաժեշտության գնումներ: Դա դժվար է նկատել՝ զբոսնելով Մոսկվայի կենտրոնի փայլուն ցուցափեղկերի ու շքեղ շենքերի մոտ, բայց բավական է նահանգներ կամ քաղաքի ծայրամաս գնալ՝ տեսնելու ինչ դժվարությունների են բախվում Ռուսաստանի բնակիչները:

Ինչպես հայտնի է անցած տարի ՌԴ կառավարությունը վճռեց աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակի տարիքը՝ 55-ից 60 տարեկան կանանց համար, 60-ից 65 տարեկան՝ տղամարդկանց: Այս փոփոխությունից ծայրաստիճան դժգոհ են Ռուսաստանում, որտեղ կանանց կյանքի տևողությունը 77 տարեկան է և 66՝ տղամարդկանց: Փոփոխությունը բացասաբար ազդեց և Պուտինի վարկանիշի ու կերպարի վրա: Աստիճանաբար իրավիճակը լավանում է նավթի գնանկումից ու Ուկրաինայի ճգնաժամի պատճառով սահմանված պատժամիջոցներից հետո: Բաց չափազանց դանդաղ է վերականգնման գործընթացը: Ռուսաստանցիների 13,2% ապրում է աղքատության շեմին, որ օրական 12,8 դոլար է կազմում: Պուտինը խոստացել է, որ նրանց թիվը կրկնակի կպակասի 2024-ին, այսինքն՝ մինչև իր ժամկետի ավարտը, բայց մասնագետների կարծիքով՝ դրա համար ՀՆԱ-ն պետք է աճի տարեկան 4,4%, ոչ թե 1,5%՝ ինչպես հիմա:

ՌԴ նախագահը մնում է հիացումի ու փառաբանումի կենտրոն՝ քարոզչությունը, որ օրը 24 ժամ թափվում է հեռուստաալիքներից, գտնում է իր լսարանը, և պուտինյան հռետորաբանությունը Ռուսաստանի մասին՝ իբրև թշնամիներով շրջապատված գերտերության, մարդկանց ստիպում է համախմբվել «գերագույն գլխավոր հրամանատարի» շուրջ:

ВЦИОМ-ի հարցումներով՝ ռուսաստանցիների 65,8% հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը: Այդ թիվը լիակատար հարգանք է արտահայտում, բայց տարիուկես առաջ Պուտինին աջակցում էր 82%-ը: Պուտինը վերընտրվեց 2018-ի մարտին 77% ձայներով: Այս արդյունքը սովորական մանիպուլյացիաներով ստացվեց, բայց արտահայտում է ռուսաստանցիների կամքը: Ընտրություններում տրիումֆից անցել է մեկ տարի և Պուտինը վարկանիշն անկում է ապրում: РБК-ի հարցումով ՝ եթե ընտրությունները լինեին այսօր, Պուտինին ձայն կտար 48%-ը:  

Անդրանիկ Հարությունյան

ՔՊ-ն նիստ է հրավիրվել. քննարկվելու են ներքաղաքական վերջին զարգացումները Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք Վրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում է հայտարարել Նախկինում դատապարտված Դավիթ Մինասյանը` Փարաքարի համայնքապետի թեկնածու Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի հայտարարությունից մեկ օր հետո հեռացան Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում. Տիգրան Աթանեսյան Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերի Օսիպյան Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար Երազելը շատ լավ է. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել Արմեն Սարգսյանին Չեմպիոնների լիգա. օրվա խաղերը Սեպտեմբերի 20-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Փլուզ­վել է 1790 թվա­կա­նին կա­ռուց­ված Սուրբ Մի­նաս եկե­ղե­ցու տա­նի­քը Վանեցյանն իմ ընկերն է. Դավիթ Տոնոյան Խնա­մա­կա­լու­թյան, հո­գա­բար­ձու­թյան կամ պատ­րո­նա­ժի ժամանակահատվածը կա­րո՞ղ է հա­մար­վել աշ­խա­տան­քա­յին ստաժ
website by Sargssyan