Երբ մսխվում են սե­փա­կան հե­ղի­նա­կու­թյունն ու վար­կա­նի­շը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Աբովյանում տեղի է ունեցել քայլերթ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին կազմակերպիչներն այս պարագայում տվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի համեստ կարգավիճակ։

Թերևս Փաշինյանն ու նրա թիմը բոլորից լավ են հասկանում իրավիճակի նրբությունը, այն հանգամանքը, որ, ըստ էության, վարչական ռեսուրս են օգտագործում, այն էլ՝ տոտալ, ու Աբովյանի ակցիային նրա մասնակցությունն իջեցնում են կուսակցության առաջնորդի կարգավիճակին։ Իհարկե, սա մանիպուլ յացիա է, ու դա արդեն գիտակցում են բոլորը, որովհետև Փաշինյանին Աբովյանում ուղեկցել են պետական մեքենաներ ու պաշտոնյաներ, թիկնազոր, մի խոսքով՝ հասարակության վրա ներգործություն է ունենում ոչ միայն վարչապետի քաղաքական հեղինակությունը, այլ նաև պետական համակարգն՝ իր ողջ ուժով։

Շատերի այն փաստարկը, թե վարչապետը նաև կուսակցության առաջնորդ է ու նպաստում է իր թիմի հաջողություններին, մեղմ ասած, համարժեք չէ։ Նախ՝ ֆորմալ առումով վարչապետն իր կուսակցության ղեկավարը չէ, մյուս կողմից՝ այս պնդումը միանգամայն համարժեք է խորհրդարանական ընտրությունների պարագայում։ Տեղական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնց կուսակցություններն, անշուշտ, պետք է մասնակցեն, սակայն համայնքի մակարդակում իրենց ծրագրերը լոկալացնելու, իրացնելու նպատակով։ Հայաստանում գործում է միանգամայն այլ տրամաբանություն, որտեղ գործադիր իշխանությունն, ինչպես նախկինում, ուղղակի միջամտում է տեղական ընտրական գործընթացին՝ չունենալով դրա քաղաքական, իրավական հիմքերը։ 

Այն մարդիկ, ովքեր բերում են կայացած արևմտյան երկրների փորձը, թող բարի լինեն և իրապես ուսումնասիրեն դրանց քաղաքական համակարգերը՝ իրենց առանձնահատկություններով։ Ոչ մի կայացած ժողովր դավարական մոդելում կառավարող կուսակցությունը իշխանության կցորդը չէ կամ մեկ լիդերի ինքնադրսևորման հարթակ չէ։ Հայաստանում գոյություն չունի ՔՊ կուսակցություն՝ որպես ինքնաբավ քաղաքական ուժ. դրա շարքերում կա մեկ խարիզմատիկ գործիչ, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Հայաստանում գոյություն չունի կառավարություն՝ որպես միասնական քաղաքական կամ տեխնոկրատների թիմ, անձնիշխանություն է, որի խորհրդանիշը Նիկոլ Փաշինյանն է։ Խորհրդարանը ձևավորվել է օրինակարգ ընտրությունների արդյունքում, սակայն ինստիտուցիոնալ առումով կայացած չէ ու չի կարող կատարել իր ներկայացուցչական ու վերահսկողական ֆունկցիան, որովհետև 88 մարդ մանդատ է ստացել բացառապես Փաշինյանի հաշվին։

Այն, ինչ հեղափոխությունից հետո կատարվում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ, պարզապես նոնսենս է՝ քաղաքական տեսանկյունից։ Խոշոր քաղաքներում ընտրությունների ժամանակ պայքարը չի գնում թեկնածուների ու նրանց ծրագրերի միջև։ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն «պարտադրում» է հասարակությանը՝ իր բարձր վարկանիշի շնորհիվ «կերտելով» հերթական քաղաքապետին, որն, ըստ էության, ոչ թե ՏԻՄ ղեկավար է՝ իր ինքնուրույնությամբ ու համայնքին հաշվետու լինելու պարտավորությամբ, այլ ընդամենը Փաշինյանի տեղապահ այս կամ այն քաղաքում։ Այդպես եղել է Երևանում, Էջմիածնում, հեղափոխության թիմը նույն բանը փորձում է անել Աբովյանում։

Փաշինյանը Աբովյանում լինելու է տարվա մեջ գուցե մեկ անգամ, բայց վարչապետի կարգավիճակով՝ չորս տարվա կտրվածքով, ազդելու է աբովյանցիների էլեկտորալ տրամադրությունների վրա։ Սա, մեղմ ասած, սխալ է, վարչական ռեսուրսի քողարկված կիրառում է։

Ամենուր Փաշինյանն է, ինչն ապացուցում է, որ կառավարող կուսակցությունը տեղերում չունի կենսունակ թիմ ու չի կարող լուրջ մրցակցության դիմանալ՝ առանց վարչապետի գործոնի։ Նիկոլ Փաշինյանը չի վստահում անգամ իր մարզպետներին ու խորհրդարանի վարկանիշային պատգամավորներին, որովհետև գիտակցում է, որ նրանք զրո շանս ունեն՝ առանց իր գործուն մասնակցության, դերակատարության։

Նիկոլ Փաշինյանն իր հեղինակությունը մսխում է տեղական ընտրություններում՝ պաշտոններ ընծայելով դիլետանտների, պատասխանտու դառնալով բոլոր խնդիրների համար, ինչից, ի դեպ, հենց ինքն էր բողոքում երեկ, թե ամեն ինչի պատասխանատու իրեն են տեսնում։ Բա ո՞ւմ տեսնեն այսքանից հետո: Սա այն դեպքն է, որ Նիկոլ Փաշինյանին ցանկանում ենք հակադարձել իր իսկ խոսքերով՝ հանգիստ նստեք Ձեր տեղը, պարո՛ն վարչապետ, ու գործ արեք պարզապես։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Պաշտպանության բանակն ունակ է ապահովել Արցախի անվտանգությունը. մարզումների արդյունքներ Ավարտվեց Մեղրիի եկեղեցու վերականգնման աշխատանքը Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ Դատարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից ոստիկանության բաժին տարված քաղաքացիներն ազատ են արձակվել Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Ճիշտն կլիներ՝ Վանեցյանը հասցներ կալանավորել Փաշինյանին. Արամ Հարությունյան ԱԱԾ տնօրենը գիտակցում է, որ վտանգավոր հայտարարություն է արել Մեկ շաբաթում գրանցվել է 222 արտակարգ դեպք. Զոհվել է 2 քաղաքացի, փրկվել է 5-ը Երբ պետական շահերը մղվում են երկրոդական պլան Քոչարյանը Հայաստանից չէր փախել, նրան նորից բանտ տանելը հիմնական հարցից շեղելու միջոց էր. Պարույր Հայրիկյան Եղանակը Հայաստանում. տեղումներ չեն լինի Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լևոն Քոչարյան Իշխանության մաս կազմող անհատները կամ պետք է պատվով իրականացնեն այս գործը, կամ հեռանան. Արամ Սարգսյանը՝ Վանեցյանի մասին Եթե այդքան սիրում ես իջևանցիներին, ինչու կազմակերպեցիր գիշերային ծեծուջարդ. Աշոտյանը՝ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ Ազգային ժողովը պատրաստ է հետևակ աշխատել Փաշինյանի համար. Արմեն Աշոտյան Վանեցյանը սպայի ուսադիրների և ճշմարտության մեջտեղում ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում Քոչարյանի եւ իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Շենգավիթի դատարանի առջեւ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ. ում հետ է հանդիպելու վարչապետը. օրակարգը հայտնի է
website by Sargssyan