ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՀՈՒՆԻՍԻ). Այսօր Արամ Խաչատրյանի և Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է
ОбществоՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Ռուսաց լեզվի համաշխարհային օր, Արգենտինա՝ Ինժեներների օր, Բոլիվիա՝ Ուսուցիչների օր, Ղազախստան՝ Հարկային տեսուչների օր, Ուկրաինա՝ Լրագրողների օր, Շվեդիա՝ Շվեդիայի ազգային օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1404– Թուրքմեն Ռամազան ամիրայի կողմից գրավվել է Սիս քաղաքը, որտեղ պաշարվածների թվում էր Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Ա Կեղեցին։
1820-ծնվել է հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան Ղևոնդ Ալիշանը:
1903-ծնվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:
1917– ծնվել է ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը ։
1919-ծնվել է վաստակավոր գինեգործ Մակար Ալավերդյանը:
1961-մահացել է կոմպոզիտոր և երաժշտագետ Անուշավան Տեր-Ղևոնդյանը:
1969– մահացել է քանդակագործ Արա Սարգսյանը։
1990-մահացել է կոմպոզիտոր, խմբավար Արամ Սաթունցը:
2005-Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեման ներում է շնորհել 6 հայաստանցի օդաչուներին, ովքեր պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով աֆրիկյան այս երկրում դատապարտվել էին երկարատև ազատազրկման:
2006- այս օրը 2006 թվականի վեցերորդ ամսի վեցերորդ օրն էր, կամ՝ նույն 666-ը, որը բազմաթիվ քրիստոնյաներ ընդունում են որպես Սատանայի կամ Հակաքրիստոսի ծննդյան նշան:
2007-Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին դատապարտել է երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման` երկու տարի փորձաշրջանով:
2008-Հայաստանում առաջին անգամ անցկացվել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը:
2011- կարկտահարությունից ու հորդառատ անձրևներից վնասվել են Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի ու Լոռու մարզերի ցանքատարածություններն ու այգիները:
2018- Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը հրաժարական են տվել:
ԱՇԽԱՐՀ
1599– ծնվել է իսպանացի հռչակավոր նկարիչ Դիեգո Վելասկեսը։
1606– ծնվել է ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ Պիեռ Կոռնեյլը, որին համարում են «ֆրանսիական ողբերգության հայր»։
1664-Նոր Ամստերդամը վերանվանվել է Նյու Յորք:
1799– ծնվել է ռուս մեծանուն գրող, բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը։
1850-Լևի Ստրաուսը ստեղծել է իր առաջին երկնագույն ջինսը:
1882-Բոմբեյի ավելի քան 100 000 բնակիչ զոհվել է Արաբական կղզուց փչած ցիկլոնի հետևանքով առաջացած հսկայական ալիքներից:
-ամերիկացի Հենրի Սիլին արտոնագրել է էլեկտրական արդուկը:
1912-սկսվել է Ալ յասկայի Նովարուպտա հրաբխի ժայթքումը, որը համարվում է 20-րդ դարի երկրորդ խոշոր հրաբխային ժայթքումը:
1919-խորհրդային իշխանությունը Նեստոր Մախնոյին հայտարարել է օրենքից դուրս: 1923- Սոլովեցկու հատուկ նշանակության ճամբարը ընդունել է իր առաջին բանտարկյալներին:
1932-ռազմական խունտայի կողմից հայտարարվել է Չիլիի Սոցիալիստական Հանրապետության ստեղծումը:
1941-մահացել է ամերիկացի ավտոարշավորդ և ավտոարտադրող Լուի Շևրոլեն:
1944-տեղի է ունեցել դաշնակիցների զորքերի ափհանում Նորմանդիայում:
1946– Նյու Յորքում ստեղծվել է բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA։
1957-Մոսկվայում բացվել է առաջին «Մանկական աշխարհ» հանրախանութը:
1982– Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ իսրայելական զինված ուժերը մտել են Լիբանան:
1984– ռուս ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովը ներկայացրել է իր ստեղծած «Տետրիս» խաղը։
1992-Մոսկվայի քաղաքապետ է դարձել Յուրի Լուժկովը:
2002-Միջերկրական ծովի վրա աստերոիդ է պայթել։