Արցախի 8 հասցեի վթարային շենքի վերաբնակեցման ծրագիրը մոտենում է ավարտին, իսկ 10-րդ շենքը կլինի հաջորդը
ՀասարակությունԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ ամիսներ տևած բանակցություններից հետո քաղաքապետարանն ու Արցախի 8 հասցեի վթարային շենքի բնակիչները համաձայնեցրել են տեղափոխմանը վերաբերող վերջնական առաջարկները, բոլոր նախագծեր արդեն պատրաստ են:
«Վթարային շենքի 81 ընտանիքների մեծ մասը կտեղափոխվեն արդեն պատրաստի և սեփականության իրավունքով նրանց տրվող բնակարաններ, մյուսները կտեղավորվեն ժամանակավոր բնակարաններում, որոնց վարձավճարները կփոխհատուցի քաղաքապետարանը, մինչև ավարտին հասցվի հատուկ այս մարդկանց համար քաղաքի միջոցներով կառուցվող բնակելի շենքը:
Նոր տրամադրվող բնակարանները լինելու են վերանորոգված, կահավորված ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով: Ըստ էության, առաջիկա մի քանի օրերին կավարտվի ծրագրի իրավական մասը և կսկսվի բուն՝ ֆիզիկական գործընթացը:
Հերթի մեջ է հարևանությամբ՝ Արցախի 10 հասցեում գտնվող վթարային շենքը»,- ասաց Հ. Կարապետյանը: