Սարի թաղի ճանապարհին ամբողջությամբ այրվել է մեքենա
SocietyԱԻՆ «911» ծառայությունը այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 18:44-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:58-ին, մարվել՝ 19:07-ին:
Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի սրահը և ջերմահարվել՝ բեռնախցիկի հատվածը։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: