Բո­լո­րին զար­մաց­նող Փա­շի­նյա­նը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրում լուրջ իրավիճակ է փոխվել։ Համենայն դեպս, հասարակությունն այլևս «հալած յուղի» տեղ չի ընդունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դրանցից որոշներն անգամ դառնում են հումորի ու հեգնանքի առարկա։ «Սևազգեստավորների» մասին Փաշինյանի վերջին սկանդալային հայտարարությունն այս շարքից է, ու բացարձակապես անհասկանալի է, թե ինչ հիմքերով ու առթիվ վարչապետը հնչեցրեց այս հայտարարությունը։

Հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանի շատ հայտարարություններ անակնկալ են լինում ոչ միայն հասարակության, այլ նաև ուժային, իրավապահ մարմինների ղեկավարների, ինչու չէ՝ իր մյուս թիմակիցներից շատերի համար, որոնք հետո փորձում են մի կերպ դուրս գալ ոչ ստանդարտ հանձնարարությունների տակից։

Հեշտությամբ կարող եմ հիշել մի քանի նման դրվագներ։ Օրինակ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց հակահեղափոխական ինչ-որ ռևանշի մասին ու հանձնարարեց՝ օլիգարխներին «պառկեցնել ասֆալտին»։ Նախ՝ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ռևանշիզմի դրսևորում չի կարող համարվել այն հանգամանքը, որ իշխանությանն ընդդիմադիր ուժերը մասնակցում են նախընտրական կամպանիային ու քննադատական խոսք են հնչեցնում կառավարության կամ նրա կողմից սատարվող թեկնածուի հասցեին։ Սա նորմալ է, այդպես է ամբողջ աշխարհում, սակայն անհասկանալի մնաց, թե ինչպե՞ս իրավապահ մարմինները պետք է «ասֆալտին պառկեցնեին» մարդկանց, ովքեր հանցագործություն չեն կատարել, այսինքն՝ ո՞րն էր լինելու նման «հատուկ» օպերացիայի մոտիվը։ Պատահական չէ, որ իրավապահ մարմիններն այնքան շփոթ վիճակում էին հայտնվել, որ ոչ ստանդարտ հանձնարարությունը կատարում էին կրկնվող «գոլդ» համարներ ունեցող մեքենաների վարորդներին «ասֆալտին պառկեցնելով»։

Կամ՝ խորհրդարանական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարեց զբաղվել ընդդիմադիր որոշ շրջանակների «դավադիր» գործունեությամբ, ինչի հետևանքով որևէ լուրջ դավադրություն կամ հանցագործություն չբացահայտվեց, իսկ ընդդիմադիր ուժերից մեկը բարձրաձայնեց, որ իշխանությունը ճնշում է գործադրում իր վրա՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով։ Նույն բանը տեղի է ունենում հիմա, ու, անկեղծ ասած, չգիտեմ, թե ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն ինչպե՞ս են տեղորոշելու «սևազգեստավորներին», ո՞նց են որոշելու սև վերնաշապիկ հագած մարդը հանցագո՞րծ է, թե՞ սովորական մի մահկանացու, որը նախընտրում է այդ գույնը կամ դա է իր ունեցած հագուստը։ Ու պատահական չէ, որ երեկ Երևանում արդեն զավեշտալի դեպք է գրանցվել, երբ ոստիկանները քաշքշել են մի «սևազգեստավորի»՝ առանց որևէ իրավական կամ իրական հիմքի։ Առավել զավեշտալի է առանց ԱՊՊԱ երթևեկողներին բերման ենթարկելը:

Նիկոլ Փաշինյանը, կամա, թե ակամա, արժեզրկում է «օպերատիվ տվյալ» հասկացությունը։ Նախ՝ որպես կանոն, դրա մասին չեն բարձրաձայնում, որպեսզի իրավապահ մարմինները կարողանան առանց ավելորդ աղմուկի իրականացնել իրենց գործառույթները, հետո՝ եթե իսկապես կան «օպերատիվ տվյալներ», ապա ինչո՞ւ են իրավապահ մարմինների ղեկավարներն այդքան շվարած ու անօգնական արձագանքում Նիկոլ Փաշինյանի ամեն հերթական հանձնարարությանը։

Լավ, այս դեպքում օրինաչափ հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանդես գալիս նման հայտարարություններով ու նախաձեռնություններով, որոնք, մեղմ ասած, չեն արժանանում անգամ հասարակության միանշանակ աջակցությանը։ Պատճառները թերևս ակնհայտ են։

Անցած մեկ տարվա ընթացքում կառավարությանը չի հաջողվել ռացիոնալ որևէ ծրագիր իրականացնել, բարելավել մարդկանց կյանքի որակը

Տնտեսության աճի կամ ակտիվության մասին թվերը հիմնականում վիճակագրական աճպարարության հետևանք են ու որևէ առնչություն չունեն իրական կյանքի, հասարակ մահկանացուների ամենօրյա դարդ ու ցավի հետ։ Խոստացված ներդրումային բումը տեղի չունեցավ, չնայած այն հանգամանքին, որ «ատելի» խորհրդարանը կես տարուց ավելի լուծարված է, իսկ իշխանությունը մոնոլիտ է առավել, քան երբևէ։ Ասվում էր՝ հեղափոխությունից հետո սփյուռքի մեր հայրենակիցները գլխապատառ շտապելու են Հայաստան, սակայն շարունակվում է արտագաղթը, ընդ որում՝ գրեթե նույն տեմպերով։

Այս իրավիճակում շոուները մնացել են միակ միջոցը, որով Փաշինյանը «տաք» է պահում հասարակությանը, մանավանդ՝ գիտակցելով, որ դրա լ յումպենացված հատվածը շարունակ «արյուն» է ուզում։ Ու այս դեպքում հեղափոխության թիմին հաջողվում է՝ գոնե առայժմ, հասարակության այդ շերտերի դժգոհության թիրախ դարձնել ում ասես՝ իրենցից դուրս ու իրենցից բացի։ Շոուներն ու պարբերաբար «թշնամիներ նշանակելը» դարձել են միակ միջոցը, որի շնորհիվ իշխանության թիմին հաջողվում է դժվարությամբ կանխել վարկանիշային գահավիժումը, ու պատահական չէ, որ նույնիսկ մի քաղաքում կազմակերպվող երթը կարող է հեղափոխականների ոգևորության առիթ հանդիսանալ

Տեղին է հիշեցնել, որ Կեսարը ոչ միայն տեսարաններ էր ապահովում, այլ նաև հաց։ Եթե այս հանգամանքը Փաշինյանի թիմի կողմից անտեսվի, ապա քարոզչական մանիպուլ յացիաներն այլևս չեն օգնելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Շուրջ 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են կատարվել (տեսանյութ) Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել. գործն ուղարկվել է դատարան Հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում. Արմեն Սարգսյան Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի արագությունը իջեցնել մինչև 50 կմ/ժ Իրական թեժ օրեր Թբիլիսիում Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն Մանվել Գրիգորյանի գործը քննող ներկայիս դատավորը բանիմաց ու լուրջ մասնագետ է. փաստաբան ՔԿՀ ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Խնդրում եմ ենթադրություններ չանել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին Փաշինյանն Արագածոտնի փոխմարզպետին ազատել է աշխատանքից Արմավիրի մարզում զինվորական պալիգոնից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինվորի դի Ահազանգ իշխանություններին. «Գազպրոմ Արմենիան» շարունակում է աչքաչափով տուգանել Թբիլիսիում բախումների հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել Վրաստանի հայ քաղաքացի Հայկական ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու. Արթուր Վանեցյան Արտադրողները չպետք է մոռանան սպառողների իրավունքների մասին Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար
Այս իրը, որ փոքրիկ աղջկա մահվան պատճառ դարձավ, առկա է բոլոր ընտանիքներում. Այժմ մահացած փոքրիկի հայրը զգուշացնում է բոլո... Աղջիկը մազերը լվանալուց հետո ծածկեց փայլաթիթեղով և զարմացրեց լավագույն վարսավիրներին Թեստ. Պարզիր, թե ինչ է քեզ սպասվում մոտ ապագայում 11 միֆեր, որոնց հավատալով վնասում եք մազերը ու թույլ չեք տալիս երկարել դրանց Իննա Խոջամիրյանը Մոսկվայում անհամեմատելի համարձակ է հագնվում․ Երևանում նրան այս տեսքով երբևէ չեք տեսնի (լուսանկարներ) «Կարդացեք» ձեր ափերը և բացահայտեք ձեր մասին նոր գաղտնիքներ Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի՛ արհամարհեք դրանք Ահա թե ինչու մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. պարզվում է՝ դա պարզապես սնահավատություն չէ Ո՞ր խնձորը ձեզ ամենաշատը դուր եկավ. իմացեք՝ դա ինչ է նշանակում
website by Sargssyan