Երևանում ցուցադրվեց «Դիրիժորի դիմանկարը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Սերգեյ Սմբատյանին

Այսօր Երևանում ցուցադրվել է Mezzo TV-ի նկարահանած «Դիրիժորի դիմանկարը» վավերագրական ֆիլմը։ 25 րոպե տևողությամբ ֆիլմը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դիմանկարն է, որը պատկերում է երաժշտի անցած ուղին՝ 18 տարեկանում առաջին համերգից մինչև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունն ու Սերգեյ Սմբատյանի ելույթները բազմաթիվ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ և բեմերում։ Դիրիժորը պատմում է, թե ինչպես առաջին անգամ 18 տարեկանում կանգնեց դիրիժորական վահանակի առաջ և հասկացավ, որ դիրիժորությունը իր երազանքի մասնագիտությունն է:

Ֆիլմը նկարահանվել է 2018թ. Գերմանիայում, որտեղ Սերգեյ Սմբատյանը գտնվում էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` հռչակավոր Բեռլինի ֆիլհարմոնիայում համատեղ համերգով հանդես գալու նպատակով։

Ֆիլմը ներկայացնելու համար Հայաստան է ժամանել Mezzo TV-ի համագործակցության և զարգացման գծով մենեջեր Կոնստանս Պանքրազին։ Կոնստանս Պանքրազին նախ ներկայացրեց Mezzo հեռուստաընկերությունը, նրա գործունեությունը։ Mezzo-ի հեռուստաբովանդակությունը տարածվում է աշխարհի ավելի քան 60 երկրում։ Mezzo-ն աշխարհով մեկ ավելի քան 60 միլիոն բաժանորդ ունի։

«Մենք ուրախ ենք համագործակցել Սերգեյ Սմբատյանի հետ, ուրախ ենք նաև վավերագրական ֆիլմ նկարահանել նրա մասին, ով դիրիժորական արվեստում ներգրավված է 18 տարեկանից։ Mezzo-ի պարտականությունն է աշխարհին ցույց տալ նոր տաղանդավոր արտիստներին, որոնք արժանի են դրան։ Ֆիլմը, որտեղ ներկայացված է Սերգեյ Սմբատյանը, ցուցադրվել է 60 երկրներում, և հինգ տարի շարունակ պետք է ներկայացվի»,- ասաց Կոնստանս Պանքրազին։

Նշենք նաև, որ Սերգեյ Սմբատյանն առաջին հայ դիրիժորն է, ում մասին Mezzo հեռուստաալիքը նկարահանել է վավերագրական ֆիլմ:

Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Սեպտեմբերի 1-ից ևս մեկ նախակրթարան կգործի․ԿԳՄՍՆ Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգային ու ավանդական արժեքներին․ Շարմազանով Արթուր Վանեցյանը ընդդիմության համախմբման կենտրոնում Ուսուցիչների սոցփաթեթների մասին․ նոր որոշում Գագիկ Ծառուկյանի հավատամքը. եթե կան խնդիրներ, ապա կան նաև դրանք լուծելու բազում ճանապարհներ Հուլիսի 6-ին ամենամեծ քննությունն է՝ մաթեմատիկայից․ 47 քննական կենտրոնից գործելու է 46-ը Մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն անձնական Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա օրենքը վերանայելու ճանապարհով. Գեւորգ Դանիելյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Լիտվացի բժիշկների առաքելությունը Հայաստանում ավարտվեց (լուսանկարներ) Իրավական պետության կայացման ու պետության առողջացման համար կարևոր է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի ջանքերը «Ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են» Շփման գծում հրադադարը խախտվել է 200 անգամ Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը ԱՄՆ-ն աշխարհը թողել է առանց դեղորայքի Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 7 պացիենտ Կեղծիքների տոնը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը. դեսպանատունը մանրամասներ է հայտնել
website by Sargssyan