Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Դավիթ Սանասարյանը հայտարարություն է արել

Blog

ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ սանասարյանը, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են իր դեմ հարուըցված քրեական գործի պատճառով, իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես գիտեք ոչ վաղ անցյալում էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը բողոքարկել էի վարչական դատարանում՝ այն համարելով ոչ իրավաչափ։ Մի քանի օրից դատարանը քննելու է իմ բողոքը և պարզի արդյոք կարող էր Էթիկայի հանձնաժողովը նման որոշում կայացնել, թե ոչ։

Շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մեկնարկեց դատական իշխանության նկատմամբ անվստահության հայտնումը և բարեփոխումների գործընթացի սկիզբը, որից հետո հանրային լուրջ քննարկման առարկա դարձավ ինչպես անցումային արդարդատության, այնպես էլ նրա մաս կազմող վեթինգի գործընթացը։ Համոզմունքս այս օրերին ավելի ամրապնդվեց. ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինը հեռու է իր առաքելության իրականացումից, այն հիմնովին պետք է փոխվի և դառնա անկախ դատական համակարգ, որը կկայացնի միմիայն իրավական ու օրինական վճիռներ ու որոշումներ։

Ինքս չեմ մասնակցելու այս գործով դատական գործընթացին. հերթական անգամ հայտնում եմ անվստահությունս, իսկ պատասխանս էթիկայի հանձնաժողովին ներկայացնում եմ հրապարակավ, որին կարող եք ծանոթանալ ստորև։

Սիրում եմ բոլորիդ։

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Պատասխանող) կողմից հայցադիմումի պատասխանում ներկայացված փաստարկների առնչությամբ հայտնում եմ հետևյալը.
«Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 5-րդ մասում օրենսդրի կողմից նախատեսված ժամկետային սահմանափակումն ինքնանպատակ չէ, այն բխում է իրավական որոշակիության սկզբունքից, նշված պայմանն իմպերատիվ է, ենթակա չէ կամայական մեկնաբանության, իսկ օրենսդրի կողմից սահմանված պայմանի կատարված չլինելու հանգամանքի բացասական հետևանքները որևէ կերպ չպետք է դրվեն անձանց վրա կամ մեկնաբանվեն այնպես, որ անձանց համար առաջացնեն բացասական փաստական հետևանքներ: Ինչ վերաբերում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթների լույսի ներքո վերոնշյալ նորմի մեկնաբանությանը, ապա ևս մեկ անգամ փաստում եմ, որ նշված նորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից հետևում է, որ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթները գործել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ տվյալ դեպքում Պատասխանողի կողմից քննության առարկա դարձած իմ բոլոր հայտարարություններն արվել են 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո, մասնավորապես՝ հոկտեմբերի 25-ից սկսած: 
Հատուկ Պատասխանողի համար, ևս մեկ անգամ նշեմ, որ «Arlis» Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում զետեղված որևէ տեղեկատվություն ինքնին որևէ կերպ չի կարող հերքել օրենքում սահմանված պահանջները և չի կարող դրվել անհատական իրավական ակտի հիմքում: Ավելին, իրավաբանական փաստերը չեն կարող հերքվել որևէ իրավաբանակ ուժ չունեցող հանգամանքներով:

Անդրադառնալով «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի հիմքով վարույթ հարուցելուն, ևս մեկ անգամ հարկ է նշել, որ Պատասխանողն իրավասու չէր վարույթ հարուցել իմ նկատմամբ՝ որպես «բարձրաստիճան պաշտոնատար անձի», քանի որ ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ որևէ օրենքով Հանձնաժողովին նման լիազորություն վերապահված չէր: Իսկ ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից որպես հիմնավորում «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքը՝ հատկապես նշած օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը վկայակոչելուն, և դրանով վիճարկվող եզրակացությունը հիմնավորելու փորձերին, ապա անհրաժեշտ է Պատասխանողին նախ տեղեկացնել, որ սույն գործով վիճարկվող անհատական իրավական ակտի ընդունմանն ուղղված վարույթը հարուցվել է 2019 թվականի փետրվարի 26-ին, դրա արդյունքում ընդունված եզրակացությունը (այդ թվում՝ որոշումը) ընդունվել է 2019 թվականի մարտի 18-ին, իսկ «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի մարտի 28-ին, ուստի ինչպես նշված օրենքը, այնպես էլ դրանում զետեղված դրույթները տարածելի չեն սույն իրավահարաբերությունների վրա: Հաջորդիվ, օրենսդրի կողմից «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքի ընդունումն ու դրանով հետադարձ ուժ տալուն վերաբերող համապատասխան իրավադրույթներ սահմանելու հանգամանքն ինքնին ևս մեկ անգամ հիմնավորում է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերությունների ծագման պահին գործող իրավակարգավորումների շրջանակներում Պատասխանողը չէր կարող իմ նկատմամբ վարույթ հարուցել «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի հիմքով, իսկ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները վերաբերում էին բացառապես «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասին, հակառակ դեպքում, նման օրենսդրական կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն չէր լինի:

Պատասխանողը, ներկայացված հայցադիմումի պատասխանում անդրադառնալով հայցադիմումի 2.1.3 ենթակետին, փաստացի նշել է, որ ղեկավարվել է 2012 թվականի հունիսի 17-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունված 3-Ա որոշմամբ (անհատական իրավական ակտով) և դրա հիմքով է, որ վարույթը հարուցվել է նշված հանձնաժողովի չորս անդամների կողմից, սակայն արդյունքում եզրակացույթունը տրվել է երեք անդամների կողմից: Տվյալ պարագայում նախ անհրաժեշտ է գնահատել՝ արդյո՞ք անհատական իրավական ակտով կարող էր նախատեսվել օրենքից տարբերվող կարգավորումներ, մասնավորապես՝ ըստ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի՝ վարույթն իրականացնող մարմինն օրենքով ստեղծված հինգ անդամից կազմված կոլեգիալ մարմին է, որը վարութի արդյունքում տալիս է (ընդունում է) եզրակացություն, այսինքն, եզրակացությունները տրվում են (ընդունվում են) հինգ անդամից կազմված կոլեգիալ մարմնի կողմից: Բացի այդ, առհասարակ անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը կարող էր հաստատվել անհատական իրավական ակտով, թե՞ այն պետք է կարգավորվեր և հաստատվեր ներքին (լոկալ) կամ նորմատիվ իրավական ակտով:

Անդրադառնալով հայցադիմումի 2.1.4 ենթակետին՝ հարկ եմ համարում նշել, որ համապատասխան հիմնավորումները ներկայացնելիս հիմք եմ ընդունել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում առկա տեղեկատվությունը, որն իմ կողմից հայցադիմում ներկայացնելուց հետո խմբագրվել է, սակայն, եթե ընդունենք, որ Էդգար Շաթիրյանը 2017 թվականի սեպտեմբեր ամսից այլևս չի աշխատում Երևանի պետական համալսարանում, միևնույն է, նկատի ունենալով, որ սույն գործով վարույթը հարուցվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի դիմումի հիման վրա, գտնում եմ, որ որևէ պաշտոնատար անձ, ով գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ վարչական վարույթի մասնակիցներից որևէ մեկի հետ, ըստ էության, գործի քննության ընթացքում մեծ հավանականությամբ կարող է դրսևորել սուբյեկտիվ, կողմնակալ մոտեցում վարչական ակտի հասցեատիրոջ նկատմամբ: Ուստի, սույն գործի քննությանն Էդգար Շաթիրյանի մասնակցությունը, այն պայմաններում, երբ եզրակացությունն ընդունվել է ոչ թե հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, այլ՝ երեք անդամների կողմից, չեմ համարում իրավաչափ:

Անդրադառնալով հայցադիմումի 2.1.5 ենթակետի մասով Պատասխանողի ներկայացված դիրքորոշմանը՝ փաստում եմ, որ վարչական մարմինն էթիկայի կանոնի խախտման փաստը բացահայտելու համար առաջնահերթության կարգով պետք է հանրային ծառայողի արարքի (դրսևորած վարքագծի) հատկանիշները համադրի օրենքով նախատեսված էթիկայի կանոնի խախտման հատկանիշների հետ, իսկ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքով նախատեսված չէ որևէ դրույթ, որով սահմանված կլինեին էթիկայի կանոնների խախտման դեպքերը: Ուստի, համապատասխան իրավական կարգավորումների բացակայության և իրավակիրառ պրակտիկայում էթիկայի կանոնի խախտման դեպքերը բացահատված չլինելու պայմաններում, Պատասխանողի կողմից որևէ հանրային ծառայողի կողմից թույլ տրված վարքագիծն էթիկայի կանոններին համապատասխանեցնելու հարցի գնահատումը չի կարող համարվել օբյեկտիվ:

Ինչ վերաբերում է հայցադիմումի 2.1.6 ենթակետի մասով Պատասխանողի ներկայացված դիրքորոշմանը, ապա կրկին հայտնում եմ, որ որևէ հանրային պաշտոնում պաշտոնավարելու համար անհրաժեշտ է, որպեսզի նման պաշտոն նախատեսված լինի «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնը նախատեսված չէ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքով ո՛չ որպես պետական ծառայության պաշտոն, ո՛չ որպես համայնքային ծառայության պաշտոն, ո՛չ էլ որպես հանրային պաշտոն, ուստի նշված պաշտոնն իրեն վերագրող կամ զբաղեցնող անձը որևէ կերպ չի կարող համարվել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նախատեսված պաշտոնատար անձ, և, հետևապես, չի կարող համարվել հանրային իշխանության մարմին՝ որն իրավասու է իրականացնել վարչարարություն:

Անդրադառնալով Պատասխանողի կողմից ներկայացված այն դիրքորոշմանը, որ սույն գործով վիճարկվող եզրակացությունն ինքնին որևէ իրավական հետևանք չի առաջացնում և քննարկման առարկա պետք է դառնա եզրակացության՝ վարչական ակտ հանդիսանալու հանգամանքը՝ գտնում եմ, որ վիճարկվող եզրակացությունն անհատական իրավական ակտ է, ընդունվել է վարչական մարմնի կողմից (եթե կարելի է այդպիսին համարել Պատասխանողին), ունի արտաքին ներգործություն, ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղակի իրավական հետևանքներ է առաջացրել իմ համար, մասնավորապես՝ վատթարացրել է ինչպես իմ իրավական, այնպես էլ փաստացի դրությունը, քանի որ նախքան եզրակացության տրամադրումը հանդիսացել եմ հանրային պաշտոն զբաղեցնող անձ, ում երբևէ վերագրված չէր էթիկայի նորմի խախտում, իսկ նշված խախտումն ինձ վերագրելու արդյունքում խախտվել է ինչպես իմ բարի համբավը, այնպես էլ իմ նկատմամբ հասարակության վստահությունը, միաժամանակ, նշված եզրակացությունը փաստացի ոչ իրավաչափորեն միջամտում է իմ ազատ արտահայտվելու և հասարակությանը հաշվետու լինելու իրավունքների իրացմանը»:

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer