Ազատ ոճային ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում

Իսպանական Պոնտեվեդրայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

Մինչև 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 6-1 հաշվով հաղթեց շվեցարացի Տոբիաս Պորտմանին ու դարձավ բրոնզե մեդալակիր:

Մինչև 79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր ուկրաինացի Ալեքսանդր Վիշնյակի հետ, սակայն մրցակիցը չներկայացավ և Ավագյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Մինչև 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը 1/16 եզրափակչում 6-5 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սաբանովին, 1/8 եզրափակչում 14-2 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջաբրայիլ Ցիկիևին, քարորդ եզրափակչում 6-4 հաշվով հաղթեց հույն Գեորգիոս Պիլիդիսին, կիսաեզրափակչում էլ 5-2 հաշվով ուժեղ գտնվեց թուրք Համզա Ալաչայից և դուրս եկավ եզրափակիչ:

Մարգարյանը հունիսի 9-ին ոսկե մեդալի համար կգոտեմարտի ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյի հետ: Մինչև 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը, պարտության մատնելով շվեդ Մոհամադ Սարդար Տիմորիին (6-4), իսպանացի Սանտիագո Սանչես Վարելային (10-0), բելառուս Յարոսլավ Յադկուսկիին (6-2), ռուսաստանցի Սլավիկ Նանիևին (6-4), դուրս եկավ եզրափակիչ, որտեղ վաղը կգոտեմարտի վրացի Միրիանի Մաիսուրաձեի հետ:

 

Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման եւ հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձն է Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Սերժը ճիշտ էր, դու՝ սխալ Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ (տեսանյութ) Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Կդադարեցվի՞ արդյոք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը. ԱՄՆ վարչակազմը նման որոշում է կայացրել Ուժեղացված ծառայություն Արմավիրի մարզում. ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ (տեսանյութ) Երևանում 38-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի Մահացու վրաերթ Կոտայքի մարզում. 64-ամյա կինը տեղում մահացել է Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին ՔՀԿ-ները պահանջում են պատասխանատվության ենթարկել ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին Պարզաբանում քաղաքացու կողմից ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ Ծեծկռտուք՝ Աբովյան փողոցում. բերման է ենթարկվել 3 անձ Արցախի ԱԳ նախարարը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերու հարցը Գյուղական համայնքներում 21 փոքր դպրոց կկառուցվի Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Ութ մարզում 18 նախակրթարան կբացվի Ամուլսարը մնալու է սար. «Քաղաքացու որոշում» կուսակցություն
website by Sargssyan