Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի համար
Բլոգ«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ոստիկանությություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջից։
Նրան րոպեներ առաջ ձեռնաշղթաներով ոստիկանները դուրս հանեցին կուսակցության գրասենյակից։
Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք հնչեցնելու համար։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում։