«Ժողովրդավարությունը ոչ թե իշխանությունների լավությունն է, այլ պարտականությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ տարի տեղի ունեցած իրադարձությունների վրա ազդող կարևոր գործոններից մեկը ժողովրդավարության բացակայությունն էր: Եվ հիմա գալ իշխանության և հասարակությանը «երեսով տալ» ու ասել՝ ժողովրդավար ենք, մի փոքր տարօրինակ է: «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությանն ու իշխանության այն պնդումներին, թե սա ժողովրդավարության արդյունք էր:

«Պետք է մի բան ճշտենք. մեր Սահմանադրությամբ իշխանությունը պարտավոր է ապահովել հավասար իրավունքներ բոլորի, այդ թվում՝ քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերի համար: Սա ոչ թե իշխանությունների լավությունն է հասարակությանը, այլ պարտականությունը, որովհետև հասարակությունն ընդամենը մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանին հասկացրեց, որ վերջ է դնում ամենաթողությանը և հովանավորչությանը: Եվ եթե այս իշխանությունը պետք է նույն կերպ շարունակեր, ապա ինչո՞ւ տեղի ունեցավ հեղափոխություն: Հիմա սեփական քաղաքական ուժի պարտությունը ներկայացնել որպես ժողովրդավարություն, մի փոքր տարօրինակ է: Այլ վարքագիծ այս պահին չեն ուզում դրսևորել և սեփական պարտությունը փորձում են քողարկել Հայաստանում ժողովրդավարության հաստատման քողի տակ, ինչը որևիցե լավ հետևանք չի կարող ունենալ: Եթե իշխանությունը չնստի ու սթափ գլխով չգնահատի հուլիսի 9-ին Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները և փորձի դեմագոգիկ մեթոդներով բացատրել իր պարտությունը, ապա հաջորդ անգամ ավելի ցավոտ պարտություններ կկրեն»,-ընդգծեց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը նաև մի շարք վերապահումներ ունի. «Հունիսի 9-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ դիտարկումներ եմ արել: Եվ այդ նույն ժողովրդավարության կանոններն ապահովելով՝ մարզպետը գերակտիվություն էր դրսևորում: Բացի այդ, շատ զարմանալի էր, որ «Իմ քայլը» դաշինքից շատերն այդ օրը Աբովյանում են գտնվել, բավականին ակտիվ քարոզարշավ են արել: Մամուլին հետևելով՝ կարելի է ասել, որ կիրառվել է նաև վարչական ռեսուրս: Եթե իշխանությունն ինչ-որ քայլ է անում, և այդ քայլը հակասում է ընդունված ժողովրդավարական պահանջներին, ապա իշխանությունը չի կարող դրանում այլ քաղաքական ուժերի մեղադրել, որոնք իշխանության մեջ չեն: Եթե կարելի է ՔՊ-ին, ինչո՞ւ չի կարելի է ԲՀԿ-ին: Եթե ՔՊ-ի ներկայացուցիչները չլինեին Աբովյանում, այդ ժամանակ արդեն հարցադրումներն այլ ուղղությամբ կլինեին»:

Քաղաքագետը նկատում է՝ ՀՀ-ն երկարատև ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկիր չէ, ինչը չենք կարող ասել, օրինակ, ԱՄՆ-ի պարագայում: Նրա խոսքով, նման երկրներում, ինչպիսին ԱՄՆ-ն է, իշխանության ներկայացուցիչների պարտությունը շատ ավելի հանգիստ են ընդունում. «Մեզ մոտ մի փոքր ծանր են ընդունում, երբ իշխանությունը պարտություն է կրում ՏԻՄ ընտրություններում, ինչից նաև հետևություններ են արվում: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Կապանում տեղի ունեցած ընտրություններից հետո «Իմ քայլը» դաշինքը բավականին շռնդալից հաջողություն ունեցավ ԱԺ ընտրությունների ժամանակ, վերլուծություններում չպետք է ապոկալիպտիկ ներկայացնել այն, ինչ եղավ Աբովյանում»:

Գագիկ Համբարյանի խոսքով, իշխանությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի մյուս համայնքներում տեղի ունեցած ընտրություններին և իր քաղաքական ուժի կողմից աջակցություն ստացած թեկնածուների պարտությանը:

«Այս առումով Ն. Փաշինյանը պետք է պատճառներ փնտրի: Որքան նկատում եմ, բացարձակ հաշվի չեն առնվում թեկնածուների կրթական ցենզը, անցած ուղին, պրոֆեսիոնալիզմը: Իսկ հասարակությունը հետհեղափոխական թմբիրից դուրս է գալիս՝ համապատասխան վերաբերմունք ցույց տալով Փաշինյանին: Այո, կարող է և նրան հարգում ու ընդունում են, բայց հասարակությունը ցույց է տալիս, որ նրա դիլետանտ կադրերը տեղ չունեն մեզ մոտ: Մեծ հաշվով, իշխանությունը լուծելու երկու խնդիր ունի. առաջինն ավելի գլոբալ, համապետական մասշտաբով է, երկրորդը՝ լոկալ: Սկսեմ երկրորդից: Ըստ էության, վերոնշյալը ոչ թե իշխանությունների, այլ Ն. Փաշինյանի պարտությունն էր: Շատ լավ գիտակցելով, որ իրենց թեկնածուն այդքան էլ ճանաչված չէր աբովյանցիների համար, վարչապետն ինքն էր մասնակցում թեկնածուի քարոզարշավին: Իրականում, որոշ բացառություններով, Փաշինյանի թիմակիցների վարկանիշը հասարակության մոտ 0-ից մի փոքր ավելի է»,-ասաց քաղաքագետը՝ նշվածի համատեքստում կարևորելով կադրային քաղաքականության վերանայման անհրաժեշտությունը: 

«Ինչ վերաբերում է ավելի գլոբալ, մասշտաբային խնդրին, ապա այդ առումով կարելի է ընդգծել, որ ավելի քան մեկ տարի իշխանության գլխին կանգնած թիմը ոչ մի բնագավառում որևէ շոշափելի հաջողություն չի արձանագրել: Փաշինյանը պետք է շատ լավ հասկանա, որ այս ամենը վարկանիշի անկման է բերում: Էյֆորիան անցնում է, մարդիկ ավելի սթափ են սկսում դատել, սկսում պահանջներ ներկայացնել իշխանություններին: Նույն ՏԻՄ ընտրություններում նրա հաջողությունները պայմանավորված են հանրապետության մասշտաբով իր թիմի ունեցած հաջողություններով: ՏԻՄ ընտրությունները, հատկապես Աբովյանում տեղի ունեցածը ապացուցեցին, որ հասարակության մի մեծ զանգված նրան ընդունելով, այդուհանդերձ, արդեն սթափ է գնահատում իրավիճակը՝ ներուժի, գիտելիքների ու հնարավորությունների տեսանկյունից: Անցել է այն ժամանակը, երբ Փաշինյանը կարող էր ինչ-որ մեկին փողոցից բերել ու ասել՝ իրեն պետք է ընտրեք, իսկ ժողովուրդը վազեր և ընտրեր»,-եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել Ֆրանսիան այլ տարբերակ չունի, քան իր զորքերը Սիրիայից հանելը Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան Արցախի ճանաչումը որպես Հայաստանի մարզ պետք է լինի քաղաքականությանը համապատասխան․ Արայիկ Հարությունյան Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. Նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Նույն սերիայի ու համարի ինը հատ 20-հազարանոց թղթադրամ. 20-ամյա երիտասարչդը բերման է ենթարկվել Ցավալի է, բայց փաստ Պապիկյանը ՄԱԶ գործարանի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում մեքենասարքավորումների արտադրություն հիմնելու մասին Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվել է. դեպքը եղել է գիշերվա ժամը 2-ին. կասկածյալը ներկայացրել է դանակը Անշարժ գույքի գործարքները 2019 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 25.5 %-ով Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել նրանց Ավտովթարից զոհվել է Նիկոլայ Բուլակինը Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին Կարեն Խաչանովը` ATP-ի վարկանիշային աղյուսակում Սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է և աչքերի փայլը բոլորովին այլ է … «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
website by Sargssyan