Ո՞ւր է գնում հայկական արդարադատությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ արգելափակվեցին դատարանների մուտքերը ու հայտարարվեց վեթթինգի գործընթաց նախաձեռնելու մտադրության մասին, հեղափոխության թիմի շատ ներկայացուցիչներ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության վրա գործադրված ճնշումն արդարացնում էին վարչապետի ու նրա թիմի բարձր լեգիտիմությամբ ու հեղինակությամբ։ Ինքնին հասկանալի է, որ այս փաստարկը, մեղմ ասած, դեմագոգիկ է, որովհետև լեգիտիմությունը չի կարող ապօրինի գործողություններ նախաձեռնելու առիթ հանդիսանալ, ավելին՝ լեգիտիմությունը նույնիսկ կարող է կասկածի տակ դրվել կամ վերանալ, երբ այն կրողը դիմում է գործողությունների, որոնց իրավունքը նրան պատվիրակված չէ օրենսդրությամբ։

Մյուս կողմից՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները, մեղմ ասած, բացահայտեցին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն էական գահավիժում է ապրել, ու հասարակությունն առնվազն վերապահումով է մոտենում իշխանությունից եկող նախաձեռնություններին, թեև դա արդեն պարզ էր նույնիսկ մայիսի 20-ին, երբ դատարանների արգելափակման ակցիային մասնակցեցին երկու հազարը չգերազանցող քաղաքացիներ, որոնց զգալի մասը տարբեր կալիբրի պաշտոնյաներ էին։

Այս ոչ այնքան բարենպաստ համատեքստում անցումային արդարադատության գործիքների ներդրման ու վեթթինգի գործընթացը շատ ավելի խնդրահարույց է դառնում։ Առաջին հերթին, իհարկե, այն պատճառով, որ իշխանության ներկայացուցիչները ոչ մի հայեցակարգային մոտեցում չեն ներկայացնում՝ միայն վերացական խոսելով այս կամ այն երկրի մոդելներից, ընդ որում՝ նույնիսկ չի ասվում, թե կոնկրետ դեպքերում ինչպիսի արդյունքներ են արձանագրվել։ Օրինակ՝ շատ է խոսվում, որ վեթթինգի ալբանական մոդելն ամենակիրառելին կլինի Հայաստանում։ Միգուցե, սակայն հենց այդ մոդելի վերաբերյալ կան տարակարծություններ. միջազգային փորձագետների մի մասն ասում է, թե դրա շնորհիվ կոռուպցիան արմատախիլ արվեց դատական համակարգից, մյուսները պնդում են, որ վեթթինգն Ալբանիայում տևական ժամանակ առաջացրել էր արդարադատության համակարգի վակուում։

Սակայն շատ ավելի հիմնավոր են հարցերը՝ պայմանավորված վեթթինգ իրականացնելու, այսպես ասած, մոտիվների շուրջ։ Արդյո՞ք դրա նպատակն իրապես հասարակության վստահությունն ունեցող լեգիտիմ դատարաններ ունենալն է, թե՞ այնպիսի դատական համակարգ ստեղծելը, որը, խորհրդարանի օրինակով, կլինի գործադիր իշխանության, այսպես ասած, գրպանում։

Իշխանությունը վեթթինգի անհրաժեշտության մասին խոսեց կոնկրետ քրեական գործից հետո, երբ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Կարծում եմ՝ դատական ռեֆորմը պետք չէր պայմանավորել կոնկրետ գործով կամ անձով, այս հանգամանքը թուլացնում է բարեփոխման ռացիոնալ համատեքստը ու լուրջ կասկածների տեղիք տալիս։

Մյուս կողմից՝ ՍԴ և ԲԴԽ անդամների թափուր տեղերի համալրման գործընթացը ցույց է տալիս, որ «քայլողները» փորձում են դատական բարձրագույն մարմինները համալրել յուրայիններով։ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանն, անշուշտ, լավ իրավաբան է, սակայն նա քաղաքականապես չեզոք չէ, ինչը հիմնավորվում է նրա բազմաթիվ հարցազրույցներով։

ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը օրերս հայտարարել է, որ իրեն անսպասելի զանգահարել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից և առաջարկել դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Բայց արի ու տես՝ ԶԼՄ-ները «բացահայտել» են, որ նա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մտերիմ ընկերն է: Եթե ճիշտ են ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, ապա, այսպես կոչված, վեթթինգի առաջին փուլն իրականացված կարող ենք տեսնել արդեն մոտ ապագայում։ Սակայն դա ամենևին էլ այն վեթթինգը չէ, ինչի մասին հայտարարում էր Փաշինյանը, ավելի ճիշտ՝ դատական համակարգի «զտման» գործընթացը տեղի կունենա ՍԴ ու ԲԴԽ յուրային նախագահների «ուշադիր» հայացքի ներքո՝ դատական իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Եթե սրան հավելենք այն հանգամանքը, որ վարչապետի մայիսի 20-ի ելույթից հետո դատավորները շատ ավելի զգուշավոր են դարձել, ապա դժվար չէ կանխատեսել, որ նրանց առաջիկա որոշումները միանգամայն ներդաշնակ կլինեն գործադիր իշխանության ցանկություններին։ Կարելի է ասել՝ վեթթինգն իրականացվեց՝ մինչև դրա օրենսդրական փաթեթավորումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել. գործն ուղարկվել է դատարան Հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում. Արմեն Սարգսյան Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի արագությունը իջեցնել մինչև 50 կմ/ժ Իրական թեժ օրեր Թբիլիսիում Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն Մանվել Գրիգորյանի գործը քննող ներկայիս դատավորը բանիմաց ու լուրջ մասնագետ է. փաստաբան ՔԿՀ ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Խնդրում եմ ենթադրություններ չանել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին Փաշինյանն Արագածոտնի փոխմարզպետին ազատել է աշխատանքից Արմավիրի մարզում զինվորական պալիգոնից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինվորի դի Ահազանգ իշխանություններին. «Գազպրոմ Արմենիան» շարունակում է աչքաչափով տուգանել Թբիլիսիում բախումների հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել Վրաստանի հայ քաղաքացի Հայկական ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու. Արթուր Վանեցյան Արտադրողները չպետք է մոռանան սպառողների իրավունքների մասին Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆԻՍԻ). Լե­նի­նի մար­մի­նը գաղտնի տե­ղա­փո­խվել է Տյու­մեն, հիմ­նադր­վել է Կաս­պերս­կու հա­կա­վի­րու­սա­յին լա­բո­րա­տո­րի­ան Ձեր­բա­կալ­ման ու կա­լա­նա­վոր­ման տար­բե­րու­թյուն­նե­րը Կալանավորվել է ՀՀ սոցապ ծառայության պաշտոնատար անձ. առավել բարձր կենսաթոշակ նշանակելու համար կաշառք է վերցրել
Այս իրը, որ փոքրիկ աղջկա մահվան պատճառ դարձավ, առկա է բոլոր ընտանիքներում. Այժմ մահացած փոքրիկի հայրը զգուշացնում է բոլո... Աղջիկը մազերը լվանալուց հետո ծածկեց փայլաթիթեղով և զարմացրեց լավագույն վարսավիրներին Թեստ. Պարզիր, թե ինչ է քեզ սպասվում մոտ ապագայում 11 միֆեր, որոնց հավատալով վնասում եք մազերը ու թույլ չեք տալիս երկարել դրանց Իննա Խոջամիրյանը Մոսկվայում անհամեմատելի համարձակ է հագնվում․ Երևանում նրան այս տեսքով երբևէ չեք տեսնի (լուսանկարներ) «Կարդացեք» ձեր ափերը և բացահայտեք ձեր մասին նոր գաղտնիքներ Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի՛ արհամարհեք դրանք Ահա թե ինչու մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. պարզվում է՝ դա պարզապես սնահավատություն չէ Ո՞ր խնձորը ձեզ ամենաշատը դուր եկավ. իմացեք՝ դա ինչ է նշանակում
website by Sargssyan