Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ


«1988 թվականից հետո հասկացանք, թե ինչից ազատվեցինք, բայց չհասկացանք՝ որտեղ հայտնվեցինք». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է Վանաձորում բնակվող իմպրեսիոնիստ նկարիչ Արա Ղևոնդյանը:

Զրույցի հենց սկզբում ուղիղ հարց եմ տալիս՝ ի՞նչ անել, որ մշակույթում անորակը չգերիշխի: Զգում եմ՝ ցանկությունը մեծ է հարցը շրջանցելու, բայց ամեն դեպքում որոշակի դադարից հետո պատասխանը հնչում է. «Անորակությունը պրոպագանդվում է: Տարիներ առաջ ռադիոյով մի բիոէներգետիկի լսեցի, ում խոսքը մեխվեց հիշողությանս մեջ: Նա խոսում էր կտավների էներգետիկայի մասին, ասում էր՝ «Վերնիսաժում» գոյություն ունեն երեք կարգի՝ դրական, բացասական և ամենավատը՝ գորշ էներգիայով լցված կտավներ: Մարդը գնում է գորշ էներգիայով լցված կտավը, տանում, իր տանը կախում: Նկարն իր բացասական էներգիայով սկսում է նրան «հիվանդացնել»: Առաջին հերթին հարցին պետք է մոտենալ անորակը պրոպագանդելու տեսանկյունից: Ոչինչ, որ մարդն իր բանաստեղծություններն ինքնուրույն տպում է, թեկուզ եթե դա ոչ ոքի պետք չի, բայց դա չպետք է դառնա դասագիրք ու օրերից մի օր մտնի դպրոց», - ասում է Ղևոնդյանը՝ նշելով, որ որքան էլ խուսափենք արվեստը շուկա հանելուց և այն ապրանք համարելուց, ամեն դեպքում կտավը պետք է վաճառվի, սիմֆոնիան ներկայացվի հանդիսատեսին և այսպես շարունակ:

Մշակույթի ոլորտում պետության քաղաքականության մասին խոսելիս նկարիչն ասում է՝ ամեն ինչ դեռ խառն է: «Բոլոր ոլորտներում 30 տարի ոչ մի բանի հիմք չի դրվել: 1988 թվականից հետո հասկացանք, թե ինչից ազատվեցինք, բայց չհասկացանք՝ որտեղ հայտնվեցինք: Նախարարություն, մշակույթի բաժիններ պետք է լինեն: Գուցե կատեգորիկ լինեմ, բայց դրանք միշտ էլ լցված են եղել անկապ, ոլորտից հեռու մարդկանցով, որոնք պատրաստ են եղել տեղավորել խնամի-բարեկամներին ինչ-որ տեղ: Արդյունքում ստեղծագործողները 30 տարի իրենց դժբախտ են զգացել: Հեղափոխությունից հետո հավատ ունեմ, որ ամեն ինչ պետք է իր տեղն ընկնի», - ասում է նկարիչը:

Հետաքրքրվում եմ՝ տարբե՞ր է մարզերում և մայրաքաղաքում մշակույթի հանդեպ պետական ուշադրությունը: Ղևոնդյանը նորից հարցին այլ դիտանկյունից է մոտենում՝ գուցե գյուղում ապրող հովիվն ավելի՞ ճիշտ է ընկալում պոեզիան ու դասական երաժշտությունը: «Իմ կարծիքով, մենք մեխն անընդհատ ուրիշ տեղ ենք խփում: Շատ դեմ եմ, որ ճոխ միջոցառումներ են տեղի ունենում մայրաքաղաքում: Այս դեպքում թվում է, թե մայրաքաղաքի հանդիսատեսն էլ իրեն մի տեսակ բարձր է զգում մարզի հանդիսատեսից, ինչը շատ ծիծաղելի է: Երկիրը պետք է մշակութային լուրջ գաղափարախոսություն ունենա, և այն պետք է թույլ չտա «ճկուններին», որոնք բավական վտանգավոր մարդիկ են թե՛ քաղաքականության մեջ, թե՛ արվեստում և բոլոր բնագավառներում, հայտնվել այդ մեխի կողքին, քանի որ դա սրբության սրբոց է ցանկացած երկրի համար», ընդգծում է մեր զրուցակիցը:

Որքան էլ խոսենք ստեղծագործության արժեքի մասին՝ որպես արվեստի գործ, չենք կարող չփաստել՝ կարևոր է նաև դրա իրացումը շուկայում: Ի վերջո, ֆինանսական հարցերն իրենց զգացնել տալի՞ս են: «Տեսեք, գուցե կան նկարիչներ, որոնք ցանկանում են ճանապարհորդել, լինել հանրաճանաչ թանգարաններում: Ես, օրինակ, ցանկանում եմ ապրել Լոռիում, իմ փոքրիկ արվեստանոցում: Բայց արվեստանոցում, երբ սկսեմ ստեղծագործել, պետք է հանգիստ լինեմ, որ ընտանիքս խնդիր չունի, մեքենայիս մեջ վառելիք կա, որ կարողանամ գնալ բնության գիրկ և հանգիստ նկարել, նյութեր ունեմ և այսպես շարունակ: Կտավի մոտ կանգնած ստեղծագործող մարդը իրավունք չունի փողի մասին մտածել, իսկ կտավը ստեղծելուց առաջ և հետո՝ ունի՞: Եթե լինի մի կազմակերպություն, որը կարողանա մեկտեղել Հայաստանում ապրող նկարիչների մի քանի աշխատանք ու ներկայացնել դրանք աշխարհին, ցուցահանդեսներ կազմակերպել արտերկրում, աճուրդներ, զբաղվել դրանց վաճառքով, չէ՞ որ դա մեր երկրի համար օգտակար կլինի: Նկարիչներից շատերն ունեն գործակալներ, որոնք դրսում զբաղվում են նրանց կտավների վաճառքով: Ես ուզում եմ, սակայն, որ այդ ֆինանսական միջոցները գնան մեր երկրի բյուջե, մեր պետությանն էլ օգուտ լինի: Սակայն այս գործով զբաղվող չկա», - ընդգծում է իմպրեսիոնիստ նկարիչը: Հարցնում եմ՝ իսկ նկարիչների միությունն այս հարցում կարո՞ղ է թեկուզ մասամբ օժանդակել ստեղծագործողներին: «Իմ կարծիքով, ցանկացած ստեղծագործական միություն, եթե խորանանք նրա խոհանոցի, անցած ճանապարհի մեջ, կհասկանանք, որ ծիծաղելի կազմակերպություն է, որը տվյալ պահին օգնել է իշխանություններին կատարելու իրենց «սև գործը», սակայն ոչ մի օգուտ չի տվել ստեղծագործողին և չի էլ կարող տալ, որովհետև ստեղծագործողը խմբի կամ անհատի կողմից կազմակերպվելու կարիք չունի: Ինձ համար նկարիչների միությունը ծիծաղելի կառույց է, և ես երբեք չէի անդամագրվի դրան», - եզրափակում է Արա Ղևոնդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները