Ինչո՞ւ քայլերթը դարձավ ոչ թե հաղթանակի, այլ պարտության խորհրդանիշ . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եվս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Աբովյանում տեղի ունեցած ընտրություններին։

Վարչապետի հետ, իհարկե, համաձայն ենք, ու շատ լավ է, որ հետհեղափոխական Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, մյուս կողմից՝ օրինական ընտրություններ կազմակերպելն իշխանության անմիջական պարտականությունն է, ու պետք չէ այդ պարտականությունն, այսպես ասած, թանկ լավություն ներկայացնել ժողովրդին։ Ի դեպ, Աբովյանի ընտրությունների հետ կապված` ոչ համարժեք, բարձր նշաձողեր էին սահմանել հենց Փաշինյանի թիմի անդամները՝ նրան էլ մասնակից դարձնելով նախընտրական քայլերթին։ Դեռ օրեր առաջ գրել եմ, որ անթույլատրելի է վարչապետի վարկանիշն ու հեղինակությունը նման անշնորհք ձևով մսխել տեղական ընտրություններում։

Հիմա՝ ըստ էության։

իշո՞ւմ եք՝ Աբովյանի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ինչ էին հայտարարում «Իմ քայլի» թիմի ներկայացուցիչները՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ։ Սովորական տեղական ընտրությունը նրանք վերածել էին Աբովյան հեղափոխությունն «արտահանելու» գործընթացի՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե այդ քաղաքը դուրս է երկրից ու այս ընտրություններով պետք է «ինտերվենցիայի» ենթարկվի հեղափոխության թիմի կողմից։ «Սևերի» ու «սպիտակների», հեղափոխության ու հակահեղափոխության հակադրության պրիմիտիվ քարոզչություն էր իրականացվում, որի թիրախում՝ այս դեպքում, Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն էին։ Ի դեպ, ինչքան էլ ընտրություններն օրինական էին, մի արտառոց փաստ, այնուամենայնիվ, գրանցվեց, որին ականատես չենք եղել նախորդ որևէ ընտրական գործընթացում։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն, ով այս ընտրությունների անմիջական մասնակիցը չէր, ընտրությունների օրը բազմաթիվ հարցազրույցներ տվեց՝ բացահայտ հակաքարոզչություն իրականացնելով Աբովյանի գործող քաղաքապետի ու ԲՀԿ-ի դեմ։ Ուշագրավ է, որ մարզպետը հիմնական գործող անձն էր նաև տեղամասերում՝ չկարողանալով քողարկել բացահայտ խուճապը, որը դեռ ընտրությունների օրվա կեսօրին բացահայտում էր իշխանության թիմի պարտությունը։

Այս ընտրությունները պետք է ավարտվեին երևանյան ընտրությունների սցենարով։ Համենայն դեպս, հեղափոխության տեղական թիմը հույսը դրել էր Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի վրա ու փորձում էր նույն մարտավարությամբ Աբովյանի քաղաքապետ կարգել յուրայինին։

Չստացվեց։ Քաղաքականությունը մեխանիկական համակարգ չէ ու պարտադիր չէ մեկ անգամ հաջողությամբ գործարկված տեխնոլոգիան այլ դեպքերում արգասաբեր լինի։ Նիկոլ Փաշինյանի թիմում ակնհայտորեն հաշվի չէին առել այն հանգամանքը, որ հեղափոխական էյֆորիան այլևս նահանջել է ու հաստատ վարչապետի վարկանիշն էլ այլևս այն մակարդակի վրա չէ, ինչ նախորդ տարվա հոկտեմբերին։ Պատահական չէ, որ Աբովյանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած քայլերթն այս անգամ ոչ թե հաղթանակի, այլ՝ պարտության խորհրդանիշ դարձավ։

Անցած մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստեղծել կենսունակ համակարգ, արդյունավետ աշխատող թիմ, ու պետք չէր հույս դնել խորհրդարանական ընտրություններում գրանցված ցուցանիշների վրա։ Երբ ամբողջ կառավարության, իշխանության փոխարեն աշխատում է միայն Նիկոլ Փաշինյանը, անխուսափելիորեն հենց նա է դառնում բոլոր խնդիրների պատասխանատուն։

Աբովյանի ընտրությունները հենց դրա մասին էին, որովհետև հեղափոխության թիմը մեկ տարվա ընթացքում մսխել է իր քաղաքական, վարկանիշային ռեսուրսները ու, ըստ էության, չկարողացավ կոնսոլիդացնել հասարակությանը։ Փուչիկի պես պայթեց միֆը խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուների ստացած բարձր քվեների մասին։ Այդ ձայները տրվել էին Նիկոլ Փաշինյանին ու որևէ առնչություն չունեին այն մարդկանց հետ, որոնց ագրեսիվ հռետորաբանությունը, խուճապային վարքագիծն Աբովյանում մատնում էին հեղափոխության թիմի պարտությունը։ Դժվար է ավելի լավ բնութագրել իրավիճակը, քան երեկ արեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Մարզպետը իր պահվածքով փչացրեց ընտրությունները, լավ կանի հրաժարական տա»:

Ինչևէ, հեղափոխությունն ու ժողովրդավարությունն Աբովյանում, անշուշտ, հաղթեցին, բայց Փաշինյանի թիմը պարտվեց, ու այդ միտումը շարունակվելու է, քանի դեռ վարչապետը չի վերանայել իր կադրային քաղաքականությունը ու դուրս չի եկել անսխալականության բարդույթից։ Իսկ հիմա հեղափոխության թիմին պետք է խորհուրդ տալ հանգիստ նստել տեղը ու հաշտվել Աբովյանի ընտրությունների արդյունքների հետ՝ առանց «պոզուպոչ կպցնելու»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի արագությունը իջեցնել մինչև 50 կմ/ժ Իրական թեժ օրեր Թբիլիսիում Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն Մանվել Գրիգորյանի գործը քննող ներկայիս դատավորը բանիմաց ու լուրջ մասնագետ է. փաստաբան ՔԿՀ ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Խնդրում եմ ենթադրություններ չանել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին Փաշինյանն Արագածոտնի փոխմարզպետին ազատել է աշխատանքից Արմավիրի մարզում զինվորական պալիգոնից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինվորի դի Ահազանգ իշխանություններին. «Գազպրոմ Արմենիան» շարունակում է աչքաչափով տուգանել Թբիլիսիում բախումների հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել Վրաստանի հայ քաղաքացի Հայկական ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու. Արթուր Վանեցյան Արտադրողները չպետք է մոռանան սպառողների իրավունքների մասին Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆԻՍԻ). Լե­նի­նի մար­մի­նը գաղտնի տե­ղա­փո­խվել է Տյու­մեն, հիմ­նադր­վել է Կաս­պերս­կու հա­կա­վի­րու­սա­յին լա­բո­րա­տո­րի­ան Ձեր­բա­կալ­ման ու կա­լա­նա­վոր­ման տար­բե­րու­թյուն­նե­րը Կալանավորվել է ՀՀ սոցապ ծառայության պաշտոնատար անձ. առավել բարձր կենսաթոշակ նշանակելու համար կաշառք է վերցրել Հաղ­թա­հա­րե­լով բարձ­րու­թյունն ու բար­դու­թյու­նը.Ջեր­մու­կը՝ ժայ­ռա­մագլց­ման քար­տե­զի վրա. «Փաստ» Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%
Այս իրը, որ փոքրիկ աղջկա մահվան պատճառ դարձավ, առկա է բոլոր ընտանիքներում. Այժմ մահացած փոքրիկի հայրը զգուշացնում է բոլո... Աղջիկը մազերը լվանալուց հետո ծածկեց փայլաթիթեղով և զարմացրեց լավագույն վարսավիրներին Թեստ. Պարզիր, թե ինչ է քեզ սպասվում մոտ ապագայում 11 միֆեր, որոնց հավատալով վնասում եք մազերը ու թույլ չեք տալիս երկարել դրանց Իննա Խոջամիրյանը Մոսկվայում անհամեմատելի համարձակ է հագնվում․ Երևանում նրան այս տեսքով երբևէ չեք տեսնի (լուսանկարներ) «Կարդացեք» ձեր ափերը և բացահայտեք ձեր մասին նոր գաղտնիքներ Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի՛ արհամարհեք դրանք Ահա թե ինչու մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. պարզվում է՝ դա պարզապես սնահավատություն չէ Ո՞ր խնձորը ձեզ ամենաշատը դուր եկավ. իմացեք՝ դա ինչ է նշանակում
website by Sargssyan