Իտալական առաքելություն՝ Հայաստանում. ի՞նչ ենք առաջարկում մենք և ի՞նչն են կարևորում իտալացիները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իր տեսակի մեջ առաջին անգամ հայիտալական բիզնես ֆորումը Հայաստան է բերել իտալացի ձեռներեցների, բիզնես կազմակերպիչների ու կազմակերպությունների: Իտալացիները Հայաստանում են՝ ուսումնասիրելու շուկան, ունեն նաև գաղափարներ, բայց, ինչպես իրենք են նշում, կարևորը նաև բիզնես միջավայրն է, օրենսդրական դաշտը ու այն հանգամանքը, որ գործարարն իրեն ապահով զգա: Այդ պարագայում նյութական արդյունք գրանցելն ավելի հեշտ կլինի՝ արդարացիորեն նկատում են նրանք: Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն կարծում է, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունեցող երկիր է: Ինչպես ֆորումի սկզբում հայտարարեց դեսպանը, տնտեսական հարաբերությունները, որոնք գոյություն ունեն Երևանի և Հռոմի միջև, այս պահին խորանալու միտում ունեն:

«Մեր հայրենակիցները ժամանակին, կարծես, տատանվում էին գալ Հայաստան, ինչոր բիզնես սկսել այստեղ, բայց, բնականաբար, եթե չունենային այն հիացմունքը և վստահությունն այն երկրի հանդեպ, ինչպիսին Հայաստանն է, այդ ամենը չէր լինի: Այսօր Իտալիան ներկայացուցչական կազմով է այստեղ, կան նաև պետական մարմինների ներկայացուցիչներ: Այսպիսով փորձ է արվում նպաստել բիզնես ոլորտի միջազգայնացմանը»,-ասաց դեսպանը՝ նշելով, որ այդ ամենը միտված է բարելավել երկու երկրների միջև առկա բիզնես միջավայրը:

Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իտալացի գործընկերներին հայտնեց տնտեսության թռիչքաձև զարգացման առաջնահերթության մասին: Ինչպես բոլոր բիզնես ֆորումներին, վարչապետն այս անգամ ևս հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն: «Նախորդ մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, մենաշնորհները։ Տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ է նաև նրանով, որ մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք։ Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չունեցան, և տնտեսությունը գտնվում է աճի փուլում։ Այս պահին ունենք ՀՆԱ-ի 7,1% աճ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը ապրիլ ամսին կազմել է 9,2%։ Մենք ասում ենք, որ Հայաստանը պատրաստվում ենք դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար։ Մենք պատրաստվում ենք ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր տաղանդն իրացնելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն ունենա»,-ասաց Ն. Փաշինյանը՝ իտալացիներին հավաստիացնելով, որ Հայաստանում ճիշտ ժամանակին են հայտնվել: Իսկ ICE-ի (Իտալական առևտրի գործակալության) Մոսկվայի գրասենյակի տնօրեն Պիեր Պաոլո Չելեստեն խոսեց հեռանկարների մասին: «Կփորձենք նոր հնարավորություններ ստեղծել՝ ամրապնդելու նաև իտալական աճող արտահանումը դեպի Հայաստան:

Պետք է նշեմ, որ 2016թ. այդ ցուցանիշը կազմում էր 103 միլիոն եվրո, իսկ արդեն 2018 թ.-ին այն հասել է 140-ի: Արդեն 2019թ. առաջին ամիսներին իտալական արտահանումը դեպի Հայաստան աճել է 7,2 տոկոսով: Մեր տնտեսական և առևտրային հարաբերություններն էլ ավելի կզարգանան՝ մենք ունենք շատ հեռանկարներ հետագայում դրական ցուցանիշներ գրանցելու համար: Ձեր երկիրը վերջին տեխնոլոգիաների առումով մեծ առաջընթաց է ապահովում: Ինչպես Սանկտ Պետերբուրգում ասել էր պարոն Փաշինյանը՝ ձեր երկրի բարձր տեխնոլոգիաները բավականին մեծ զարգացում են ապրում, դրսևորում են մեծ պոտենցիալ»,-հիշեցրեց նա՝ ընդգծելով, որ առավել մեծ է հետաքրքրությունը հատկապես ինովացիաների զարգացման առումով:

«Մեծ է հետաքրքրությունը ձեր երկրում թվային տեխնոլոգիաների զարգացման առումով: Պետք է կենտրոնանանք ինովացիաների վրա և կարողանանք միջազգայնացնել այս ոլորտի ընկերությունների աշխատանքը: Հայաստանն անպայման մտնելու է այն երկրների ցանկը, որոնց հետ կուզենայինք աշխատել: Ինֆրաստրուկտուրաները, շրջակա միջավայրը և այլ նմանատիպ ուղղությունները պետք է ուշադրության հիմնական կենտրոնները դառնան, ըստ որի՝ իտալական և հայկական ընկերությունները նոր համագործակցության ուղղություններ կստեղծեն»,-ասաց նա:

Նկատենք, որ ֆորումի քննարկման, ուսումնասիրության ու գաղափարների դաշտը բավականին լայն է: Հետաքրքրությունը նաև տրանսպորտի, էներգետիկայի, շինարարության, խելացի քաղաքների և մի շարք այլ ենթակառուցվածքների տիրույթում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Շղթայակա վթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սաեյմայի խոսնակի և Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, եւ կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել․ Փաշինյան Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացողներ» արտահայտությունն ունի կոնկրետ հասցեատերեր. ԲԴԽ նախագահ Նոր սկանդալ Վրաստանում. նախագահը ներում է շնորհել մարդասպաններին Խոշոր հրդեհ Հայթաղ գյուղում․ երեք տների տանիքներ են այրվել Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը Զոհված զինծառայողների ընտանիքները Կառավարությունից պատասխան չստանալու դեպքում սպառնում են հացադուլ սկսել Եղանակը Հայաստանում Վարչապետը չցանկացավ պատասխանել Օսիպյանի եւ Վանեցյանի մասին հարցերին Քիչ առաջ ՔՊ գրասենյակ եկավ Նիկոլ Փաշինյանը. վարչությունը նիստ է անում (ուղիղ) Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու. Արտակ Զաքարյան ՔՊ-ն նիստ է հրավիրվել. քննարկվելու են ներքաղաքական վերջին զարգացումները Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք Վրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում է հայտարարել Նախկինում դատապարտված Դավիթ Մինասյանը` Փարաքարի համայնքապետի թեկնածու Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի հայտարարությունից մեկ օր հետո հեռացան
website by Sargssyan