Չմոտիվացված հրաժարականների ավանդույթը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնյաների հրաժարականները բնականոն երևույթ են ամբողջ աշխարհում։ Պաշտոնյաները հեռանում են տարբեր պատճառներով. ոմանք դա անում են, որովհետև իրենց քաղաքական ուժը վարկանիշային շեշտակի անկում է ունեցել կամ պարտվել է ընտրություններում, մյուսները ձախողում են կարևոր ծրագրի կամ բարեփոխման իրականացում, երրորդները կորցնում են վերադասի վստահությունը ու այսպես շարունակ։ Շատ են դեպքերը, երբ պաշոնյաները հեռանում են՝ այդպիսով անհամաձայնություն արտահայտելով վարվող քաղաքականության հետ։ Սակայն, բոլոր դեպքերում, հեռացողները հանդես են գալիս հրապարակային հայտարարություններով, որոնցում հստակ հիմնավորում են իրենց հրաժարականների մոտիվները, որոնք գնահատվում կամ չեն գնահատվում հասարակության կողմից։ Համենայն դեպս, այսպիսի մշակույթ է գործում քաղաքակիրթ աշխարհում։

Մինչհեղափոխական Հայաստանում ընդդիմությունը, այդ թվում՝ այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդարացիորեն քննադատում էր իշխանություններին՝ ոչ թափանցիկ կառավարման, այլ խոսքով՝ նրա համար, որ ընդունված որոշումները կամ իրականացվող կադրային քաղաքականությունը մոտիվացված չէ, համենայն դեպս՝ հասարակության համար։

Հիմա ժամանակները փոխվել են, ու հեղափոխության թիմը հպարտանում է թափանցիկ կառավարման ինստիտուտի ներդրմամբ, սակայն կադրային քաղաքականության հարցերում նախկին իներցիան պահպանվում է՝ մարդիկ պաշտոնների են նշանակվում՝ առանց հիմնավորման, հրաժարականներից հետո էլ չենք լսում որևէ բանական բացատրություն։

Օրինակ՝ խորհրդարանական ընտրություններում արդարադատության նախարար Արտակ Զեյնալ յանի թիմը պարտություն կրեց, ինչին անմիջապես պետք է հետևեր նրա հրաժարականը։ Սակայն քաղաքականության դասական կանոնը չգործեց, ու Զեյնալ յանը պահպանեց նախարարական պորտֆելը, ընդ որում՝ առանց լուրջ քաղաքական հիմնավորումների։ Մի քանի օր առաջ նախարարը հրաժարական է տվել։ Ֆեյսբուքյան էջում նա հանդես է եկել գեղեցիկ, պերճախոս հայտարարությամբ, որը սակայն բացարձակապես քաղաքական ուղերձ չէ, ու հասարակությանն ու փորձագիտական շրջանակներին մնում է ենթադրել, թե ինչ պատճառով է տեղի ունեցել Զեյնալ յանի հրաժարականը։ Սա դրական երևույթ չէ ու գալիս է փաստելու այն ակնհայտ իրողությունը, որ իշխանությունն ինքը քաղաքական մշակույթի կրող չէ, ու դարձյալ գործ ունենք տարբեր ինտրիգների, ներիշխանական հակադրությունների, «ֆիլտրումների» հետ։

Նույնը վերաբերում է ԲԴԽ նախագահի ու նրա տեղակալի հրաժարականներին, նոր իշխանությունների մի շարք ներկայացուցիչների՝ որոշ պարբերականությամբ հրաժարականներին։

Առերևույթ այս հրաժարականների պատճառները պարզ են ու կապված են դատական համակարգի շուրջ տեղի ունեցող սկանդալային գործընթացների հետ։ Սակայն միևնույն է՝ հասարակության համար մութ են մնում հրաժարականների բուն պատճառները, ինչը հաճախ դավադրական վարկածների տեղիք է տալիս, մանավանդ, որ, օրինակ՝ Գագիկ Հարությունյանի պարագայում, նրա հրաժարականից ժամեր անց պաշտոնից հեռացավ նաև նրա եղբայրը՝ ԱԱԾ երկարամյա փոխտնօրեն Արզուման Հարությունյանը։

Իշխանության էֆեկտիվությունը պայմանավորված չէ միայն օրինական ընտրությունների գործոնով։ Դրանք շատ կարևոր են, բայց ինքնին չեն երաշխավորում իշխանության էֆեկտիվություն, երբ չկան զարգացման ծրագրեր ու կադրային համարժեք քաղաքականություն։ Դա էլ պատճառ է հանդիսանում, որ ժամանակի ընթացքում իշխանությունը «փակվի» հասարակության համար՝ չունենալով վերջինիս բազմաթիվ հարցերի պատասխաններ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում Խոշոր վթար Շիրակի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա 3 վիրավոր ԱՄՆ-ը դադարել է Անկարային տեղեկացնել ահաբեկիչների դեմ պայքարի հարցով միջազգային կոալիցիայի գործողությունների մասին Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծն այս փուլում անհրաժեշտ է հանել շրջանառությունից․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ «Բարսելոնան» ու «Ռեալը» հրաժարվել են փոխել Սուպերկլասիկոյի անցկացման վայրը Զորավան գյուղի բրիկետների արտադրամասում հրդեհ է բռնկվել․ այրվել է 120 տոննա ծղոտ Հայաստանը National Geographic-ի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» ինդեքսում 82-րդ տեղն է զբաղեցրել ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց հումանիտար հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Ստեփանակերտ Նիկոլ Փաշինյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին Ոստիկանները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել 3 քաղաքացու «Փրկիչ» թե՞ շարքային մանիպուլյատոր Տիգրան Խաչատրյանը եւ Սուրեն Պապիկյանը հանդիպել են Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի խաղողագործների հետ Կառավարությունում քննարկվել են ԱԳՆ-ի եւ Ոստիկանության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտերը Արցախին սահմանամերձ Թարթառի շրջանում հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել՝ նպատակ ունենալով հատել ԼՂՀ սահմանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը Շուշիում վերաբացվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը Էրդողանը հրաժարվել է խոսել Թուրքիա ուղարկված ԱՄՆ փոխնախագահի հետ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն նույնպես թանկացել է
website by Sargssyan