Սերգեյ Սմբատյան. «Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև»

Հունիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, որը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհում մեծ ճանաչում վայելող ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը։

Ծրագրում հնչեցին Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը, լարային նվագախմբի սերենադը՝ ըստ շվեդական ազգային մեղեդիների, ինչպես նաև Սերգեյ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան «Դասական»։

Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ Հայաստանում հնչեց առաջին անգամ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ամենասիրված ստեղծագործություններից է.

«Շատ ենք սիրում այդ սիմֆոնիան, քանի որ այն թույլ է տալիս ներկայացնելու նվագախմբի հնարավորությունները լայն առումով»։

Խոսելով ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ համագործակցության մասին՝ դիրիժոր Սմբատյանն ընդգծեց, որ նա պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն ընկերներից է։

«Սերգեյն այսօր աշխարհի լավագույն ջութակահարներից է, նրանով ճանաչում են Հայաստանը, հայկական մշակույթը։ Մենք շատ ենք աշխատում Սերգեյ Խաչատրյանի հետ և՜ Հայաստանում, և՜ Հայաստանից դուրս։ Ամիսներ առաջ որոշեցինք՝ հանդես գալ միասին, և այսօր ահա կրկին նույն բեմում ենք։ Շատ կարևոր է քիմիական կապը, որ կա Սերգեյի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև։ Միշտ դրական էմոցիաներ են փոխանակվում փորձերի ընթացքում, Սերգեյի նման երաժշտի հետ խոսելով երաժշտության գույների, պատկերների մասին՝ նաև մենք ենք հարստանում»,- ասաց մաեստրո Սմբատյանը։

Համերգային երեկոն երկար կհիշվի երաժշտասերների կողմից։ Նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի հուզումնալից կատարումները հանդիսատեսը ողջունում էր հոտնկայս ծափողջույններով և մենակատարին ու դիրիժորին կրկին ու կրկին բեմ հրավիրելով։

Նյու Յորքում ձերբակալվել է տղամարդը, որը կեղծ ռումբեր էր տեղադրել մետրոյում Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրդեհը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են տանտիրոջ կիսամոխրացած դին Վեդի-Լանջառ ճանապարհից «Hondain» դուրս է եկել և ընկել ջրատարի մեջ. երկու հոգի հոսպիտալացվել է Եղվարդում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ Գերմանիայի հատուկ ծառայության նախկին ղեկավարին կարող են վտարել կուսակցության շարքերից Այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է. պատճառը տրանսպորտային միջոցների քանակությունն է Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը օգոստոսի 19-ին երկու ժամով փակ կլինի Հրդեհ` Կամարիս գյուղում. այրվել է անասնագոմի տանիքը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքը Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման արարողության ժամանակ (տեսանյութ) Արարատի մարզում մեկ օրում բերման է ենթարկվել 13 քաղաքացի (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Եղվարդում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ Հայ մարզիկը Կրեմլի պատերի մոտ ռեկորդ է սահմանել՝ 2 մատների վրա հրում վարժություն կատարելով (տեսանյութ) Նոր մանրամասներ` Երևանում կանխված զինված վիճաբանությունից. կա ձերբակալված Կինը հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը կամավոր հանձնել է ՀՀ ոստիկաններին Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան «Արսենալ»-ը հաղթեց (տեսանյութ) Կոտայքն իր պատմամշակությային արժեքներով համարվում է ամենահարուստ մարզը Հանրապետությունում Քաղաքացին իր բնակարանի պատուհանից գազային ատրճանակով կրակել է օդ
website by Sargssyan