Նախատեսվում է բուժօգնությունն անվճար դարձնել մինչև 18 տարեկանների համար. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրերի թերակատարումը լրացնելու և նոր ծրագրեր սկսելու համար ակնկալում է պետբյուջեից հավելյալ մոտ 45 մլրդ դրամի գումար: Գումարի առկայության դեպքում նախատեսում են բուժօգնությունն անվճար դարձնել մինչև 18 տարեկանների համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բյուջեն այս տարի արդեն 9 մլրդ դրամով ավելացել է: Մեր միջնաժամկետ ծախսային ծրագրերով, որ ընդունվել էր անցյալ տարվա ամռանը, արդեն նախատեսված է, որ 2020-ի բյուջեն ևս 16 մլրդ դրամով պետք է ավելացվի, ինչն աննախադեպ թիվ է Հայաստանի անկախ պատմության ընթացքում: Բայց մենք դրանով էլ չենք բավարարվում, պահանջելու ենք շատ ավելացում, մեր հավելյալ պահանջը 45 մլրդ դրամ է: Դրանք գնալու են տարբեր ուղղություններով` թե ծրագրերի թերֆինանսավորումը փակելուն, թե նոր ծրագրերի ավելացմանը: Ցանկություն կա անվճար բուժօգնությունը երեխաների համար դարձնել մինչև 18 տարեկան, ոչ թե 7 տարեկան»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ ցանկություն ունեն անվճար բուժօգնություն ստացողների շարքում ներառել նաև այն կենսաթոշակառուներին, որոնք ոչ հաշմանդամության կարգ ունեն, ոչ էլ աղքատության նպաստի համակարգում են գրանցված: Նախարարությունը հավելյալ բյուջեի առկայության դեպքում նախատեսում է ավելացնել նաև ուռուցքաբանական հիվանդությունների վրա ծախսվող գումարը:

30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Գագիկ Համբարյան ԱՄՆ հատուկ ծառայությունները հետեւում են կորոնավիրուսի գլոբալ տարածմանը Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էդմոն Մարուքյան Զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը կորոնավիրուսի հասցրած վնասը 22 միլիարդ դոլար է գնահատել Ուկրաինայում սոխը, սալը եւ սխտորը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցներ են անվանել Ոստիկանությունը հրապարակել է Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը և մանրամասներ հայտնել «Զվարթնոցում» վայրէջք է կատարել Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը (ուղիղ) Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել «Գնում եմ 100 փաստի հետեւից». Փաշինյանը Նոր Նորքում այցելում է բնակարաններ (ուղիղ) Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ Ժողովրդագրական առումով 2019-ը պետք է լիներ ավելի վատ տարի, քան եղավ. Կորը դրական առումով փոխվել է. Բագրատ Ասատրյան Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին Ռ.Ծառուկյանը ֆինանսական հերթական օգնությունը տրամադրեց Սումգայիթի ջարդերի զոհերի հարազատներին Ի՞նչ կպատահի Հայաստանում միջուկային վթարի դեպքում. Քննարկում խորհրդարանական հանձնաժողովում Կասկածանքով բերման ենթարկվածների մոտ թմրանյութ է հայտնաբերվել. «Հանգուցյալ ընկերս է տվել» Ռուսաստանի հետ 16 անգամ պատերազմել ենք, նորից կպատերազմենք. Էրդողանի խորհրդական Մարտին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի․ Գագիկ Սուրենյան Հիփոթեքային վարկով եկամտային հարկի գումարների հետ ստացումը կավտոմատացվի. ՊԵԿ ներկայացուցիչ Երկու կենտրոնների միավորման արդյունքում լուրջ խնդիրներ կարող են առաջանալ. ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի փորձագետ Մարդու վարքն ուղղորդում են ոչ թե վիճակագրական թվերն, այլ ազգային արժեքները
website by Sargssyan