Ամուլ­սա­րի հան­քի հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը պատ­րաստ են. Ջեր­մու­կի բնա­կիչ­նե­րը չեն մտա­փոխ­վում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ջերմուկում դեռևս շարունակում է օդում կախված մնալ հարցը՝ արդյոք «Լիդիան ինթերնեյշնլը» կշարունակի՞ իր գործունեությունը, թե՞ ոչ: Պետական ամենատարբեր պաշտոնյաները նշում են՝ ընկերությունը կշարունակի հանքարդյունաբերությամբ զբաղվել, եթե հետազոտություններ իրականացնող կազմակերպությունը խախտումներ չհայտնաբերի, իսկ ռիսկերը կլինեն վերահսկելի: Սակայն Ջերմուկի բնակիչները քանի տարի է, ինչ պայքարում են իրենց իրավունքի համար՝ ասելով, թե «Ամուլսարը սար է մնալու, այստեղ հանք չի գործելու»: Մինչ լայն հանրությանը հասանելի կլինեն լիբանանյան «Էլարդ» ընկերության իրականացրած հետազոտության արդյունքները, Ջերմուկի բնակիչները շարունակում են իրեն «գործը», այն է՝ թույլ չեն տալիս հանքի աշխատակիցներին մուտք գործել Ամուլսարի տարածք: Նման մի դեպք գրանցվեց նաև օրերս:

«Փաստի» հետ զրույցում Ջերմուկ համայնքի բնակիչ Ահարոն Արսենյանը նշում է, որ իրենք թույլ չեն տալիս «Լիդիանի» աշխատակիցներին մուտք գործել հանքի տարածք, քանի որ չեն վստահում նրանց: «Օրեր առաջ Վայոց ձորի մարզպետը զանգահարեց մեզ և ասաց, որ թողնենք «Լիդիանի» աշխատակիցները մտնեն հանքի տարածք, քանի որ ջարդիչ կայանը քամուց վնասներ է կրել, պետք է դրանք գնահատեն, հասկանան, թե ինչ պետք է անեն: Սա առաջին դեպքը չի, երբ սուտ պատճառներով ցանկանում են մտնել հանքի տարածք: Չգիտեմ էլ՝ դրանով ում ինչ են ցույց տալիս, գուցե փորձում են ցույց տալ, որ թուլացել ենք և թույլատրում ենք իրենց մուտքը Ամուլսարի տարածք: Սրանից առաջ դատարանը որոշում էր կայացրել, որ, իբր, մենք ներխուժել ենք Ամուլսարի հանքի տարածք», - ասում է Արսենյանը՝ նշելով, որ հետագայում ուսումնասիրելով քարտեզները, հատակագիծը՝ պահանջել են, որ երկրաբաններ հրավիրեն և «GPS»-ով, ըստ օրենքի, չափումներ իրականացվեն: «Հաջորդ օրը պարզվեց, որ «Լիդիանի» ներկայացրած տվյալները սխալ են: Փաստորեն, դատարանը «Լիդիանի» տրամադրած սխալ տեղեկությունների վրա սխալ որոշում էր կայացրել: Իրենք միշտ մեզ խաբել են, և հիմա, երբ մեզ ինչ-որ բան են խնդրում, մտածում ենք, որ դրա տակ ինչ-որ բան կա թաքնված: Երբ վերջերս չթույլատրեցինք իրենց մուտքը հանքի տարածք, հաջորդ օրը ոստիկանության ուղեկցությամբ իրենք հակառակ՝ Սարավանի կողմից մտան Ամուլսարի տարածք», - նշում է Ջերմուկ համայնքի բնակիչը: 

Խոսելով այն մասին, որ մայիսի վերջին պետք է պատրաստ լինեին «Էլարդ» ընկերության իրականացրած հետազոտության արդյունքները, սակայն առ այսօր հետազոտության մասին տեղեկատվությունը բավականին քիչ է, Արսենյանն ասում է, որ խնդիրը կապված չէ ընկերության հետ: «Հանքում հետազոտություններն իրականացվում են քրեական գործի շրջանակներում: «Էլարդ» ընկերության նախնական հետազոտությունը պատրաստ է, ինչպես և խոստացվել էր: Այն 150 էջ է, պետք է թարգմանվի և հրապարակվի: Սպասում ենք քննչական կոմիտեի հրապարակումներին: Մի տարի սպասել ենք, մի քանի օր էլ կհամբերենք, ուղղակի կա անորոշություն, չեն ասում՝ կոնկրետ քանի օրից պատրաստ կլինի թարգմանությունը», ընդգծում է Արսենյանը:

Վարչապետը, էկոնոմիկայի նախարարը, փոխվարչապետը, պաշտոնատար այլ անձինք պնդում են, որ հանքը կշահագործվի, եթե հետազոտություններն ի հայտ չբերեն կոնկրետ խնդիրներ: Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ անցած տարի նոյեմբերին համայնքում կազմակերպվել է ստորագրահավաք, հավաքվել է մոտ 3000 ստորագրություն: «Անկախ հետազոտության արդյունքներից՝ որևէ մեկը չի կարող առոչինչ ճանաչել այդ ստորագրությունները: Դեռևս 2012 թվականին և դրանից առաջ էլ համայնքի կարծիքը որևէ մեկը հաշվի չի առել: Որևէ մեկը չի կարող արհամարհել այդ ստորագրությունները: Առաջին դեպքը չի, երբ պետական պաշտոնյան որպես մարդ և քաղաքացի մտածում է մի բան, բայց որպես պաշտոնյա խոսում է ավելի զգույշ, երկու կողմերի համար: Ինձ համար սա նորմալ է, ես այլ բան չէի էլ սպասում: Այս պարագայում վստահում ենք ինքներս մեզ, ոչ թե պաշտոնյաներին», հավելում է Ջերմուկ համայնքի բնակիչը: 

Վերջերս «Փաստը» գրել էր, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նամակներ է ուղարկել մարզպետարաններին, նրանք էլ համայնքապետարաններին, որպեսզի չեղարկվեն, մասնավորապես, հանքարդյունաբերության վերաբերյալ ավագանիների որոշումները: Արսենյանը նշում է, որ նման գրություն ամիսներ առաջ ստացել էր նաև իրենց համայնքի ավագանին, որտեղ առաջարկվել էր չեղարկել կամ էլ փոխել ավագանու՝ ավելի վաղ կայացրած որոշումը: «Ավագանին մինչև վերջ պաշտպանեց իր կայացրած որոշումը, որով հավանություն էր տվել համայնքի 3000 բնակիչների ստորագրություններին: Սակայն այստեղ կազուս է առաջանում, որովհետև ընդերքը, այսինքն՝ օգտակար հանածոները, պատկանում է պետությանը, իսկ, պատկերավոր ասած, հողը համայնքինն է: Այստեղ կա օրենսդրության բաց: Ստացվում է՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր լիազորությունների, իրավասությունների շրջանակում է ճիշտ, մենք էլ, որպես քաղաքացիներ, մեր իրավունքների շրջանակում ենք ճիշտ: Այստեղ ամեն ինչ բախվում, հակասում է իրար: Օրենքով համայնքի բնակիչը նախնական փուլում՝ հանրային լսումների ժամանակ, պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է, որ իր բնակության վայրում հանք լինի, թե՞ ոչ: 2010 թվականից անտեսել են մեր իրավունքները, դրա համար այսօր իրենց սխալ գործողությունների պատճառով նաև իրենք են տուժում», - եզրափակում է Ահարոն Արսենյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Արտաշատի ԲԿ-ն մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսով վարակված 537 պացիենտի Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը Թալինի ոստիկանները շինանյութի խանութից կատարված գողության դեպք են բացահայտվել «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է Իգալոյի վարձակալությունը մինչև 2021 թվականի հունվար Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար Տիգրան Ավինյանը` սահմանափակումների ռեժիմին վերադարձի մասին Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե Երբ կբացվի օդային հաղորդակցությունը. փոխվարչապետը մանրամասներ հայտնեց Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. Վարչապետ Աշխարհահռչակ դոները՝ նաև Հայաստանում. Տերյան փողոցում իր դռներն է բացել «Ալի Բաբա» ռեստորանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գործարկվել է ՀՀ նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը Ղազախստանի նախագահն արագ ապաքինում է մաղթել Փաշինյանին «Բելառուսում փաշինյաններ ու զելենսկիներ չկան, այստեղ Մայդան չի՛ լինելու»․ Լուկաշենկո․ Belta Լոռիում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Որքան կկազմի մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների տարեկան գույքահարկը ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան» Տիգրան Ավինյանը թեստավորվել է, հայտնի է պատասխանը ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա. Տեսանյութ
website by Sargssyan