Գնա­ճի նոր ալիք, որը հան­գեց­նե­լու է մեծ թվով սպա­ռող­նե­րի սո­ցի­ա­լա­կան վի­ճա­կի վատ­թա­րաց­մա­նը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2020 թվականի հունվարի 1-ից ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներկրված մի շարք ապրանքների մաքսատուրքերը բարձրանալու են: Խնդիրների մասին «Փաստը» զրուցել է «Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ:

Հայաստան ներկրվող 800 անուն ապրանքատեսակի մաքսատուրքերն աճելու են

Մաքսատուրքերի բարձրացմամբ մի ապրանքի թանկացումը բերելու է մյուս ապրանքների թանկացմանը: 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստան ներկրվող 800 անուն ապրանքատեսակի մաքսատուրքերն աճելու են: Հայաստանն ապրանքները մաքսազերծելու է ԵԱՏՄ-ում գործող միասնական դրույքաչափով: Սա հանգեցնելու է գնաճի նոր ալիքի, ինչը բերելու է բավականին մեծ թվով սպառողների՝ հատկապես սոցիալապես անապահով մարդկանց վիճակի վատթարացմանը: Բացի դա, մրցակցության առումով ոչ այնքան բարվոք վիճակ է ստեղծվելու: Սպասվում է ամենաանհրաժեշտ ապրանքների՝ կարագի, շաքարավազի, սուրճի, մսի, ձեթի, կաթի, կակաոյի, գյուղտեխնիկայի թանկացում: Թանկանալու է նաև հացը, քանի որ Հայաստան ներկրվող ցորենի մաքսատուրքը ևս կաճի: Այստեղ մտավախություն ունեմ, որ գուցե տեղական արտադրողներն ընդհանուր թանկացումների ֆոնին բարձրացնեն նաև իրենց ապրանքների գները: Սակայն հայրենական արտադրողը պետք է սպառողին առաջարկի առավել ցածր գնով ապրանք՝ խթանելով տեղական արտադրանքը, բացի դա, այն գումարը, որը պետք է շրջանառվի շուկայում, կմտնի անմիջապես պետբյուջե: 

Պետական կառույցների և «Սպառողների ասոցիացիայի» աշխատանքն ավելանալու է

Ցանկացած գործողության պարագայում պետք է լինի վերահսկողություն: Եթե բարձիթողի մնաց, ինչ ուզեն՝ անելու են, հույս ունենալով, որ որևէ մեկին հաշվետու չեն լինելու և որևէ մեկը չի փորձելու կանխել կամ զսպել կտրուկ գնաճը: Կան պետական կառույցներ, որոնց օրենքով վերապահված է վերահսկելու, ստուգելու, ուսումնասիրելու, գնահատելու ոչ միայն անհիմն գնաճը, այլ նաև ստուգելու ապրանքի որակը: Որակը և գինը պետք է համապատասխանեն իրար: Մեր սպառողները ևս պետք է հետևողական լինեն, բարձրաձայնեն խնդիրները, դիմեն սպառողների պաշտպաններին: Համագործակցում ենք պետական կառույցների՝ սննդի  անվտանգության և շուկայի վերահսկողության տեսչական մարմինների, կառավարության, էկոնոմիկայի նախարարության, կենտրոնական բանկի հետ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ պետական կառույցների և մեր աշխատանքը ծավալի առումով մեծանալու է՝ մինչև տնտեսվարողները, սպառողները և պետական կառույցները հունի մեջ մտնեն և հարմարվեն փոփոխություններին: Անելիք ունի նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովը: Այն չպետք է թույլ տա, որ շուկայում խախտվի մրցակցության սկզբունքը:

Պետք է զարգացնել տեղական արտադրությունը. փրկօղակը սա է

Լուծումը հայրենական արտադրանքի խթանումն է: Նախ սպառում ենք տեղական արտադրանքը, պահանջարկ ենք առաջացնում, աշխատատեղերի խնդիր ենք լուծում, գումարը պահում ենք երկրի ներսում: Որոշակիորեն «պարտադրում ենք» տնտեսվարող սուբյեկտին՝ «սպառում ենք քո արտադրանքը, իսկ դու պարտավոր ես մեզ բարձր որակի ապրանք մատակարարել»: Այստեղ անելիք ունի պետությունը: Նոր բիզնեսին պետք է տալ արտոնություն, խթանել դրա զարգացումը: Բացի դա, պետությունը պետք է մշտապես լսի հասարակության զարկերակը և լուծումներ գտնի առաջացած խնդիրներին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Քննարկվում է Մեղրին փակելու հարցը Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Պարոնայք իշխանավորներ, դուք այս փուլում գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի, թե՞ խումհարի. Աղասի Ենոքյան Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա Դիմում եմ Արմեն Սարգսյանին, Արարատ Միրզոյանին, Էդուարդ Մարտիրոսյանին, Գարեգին Բ-ին. Վահե Հովհաննիսյան Այս իրավիճակը թողած՝ իշխանությունն ընդդիմության մասին է խոսում․ ի՞նչ կա էդքան խոսալու․ Մարուքյան (տեսանյութ) Պարոն Փաշինյան Դուք եք առաջին մեղավորն ու հիմնական պատասխանատուն այս իրավիճակի համար. Արթուր Ղազինյան Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Հետայսու ամեն մի մահի պատասխանատուն վարչապետն է․ իր որոշմամբ՝ պետությունը որոշեց պայքարել ոչ թե համաճարակի դեմ, այլ ուշացումով արտակարգ դրություն հայտարարել․ Անդրանիկ Թևանյան Թոշակները փոստատարների միջոցով կփոխանցվեն․ Հակոբ Արշակյան (տեսանյութ) Առողջապահության նախարարն այս իշխանությունների սիմվոլն է, քանի որ դիլետանտ է, մեծամիտ, ինքնահավան, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ. Դավիթ Խաժակյան Իշխանությունն «անմեղ» է, եթե նույնիսկ մեկ օրում 700 դեպք է արձանագրվում Արայիկ Հարությունյանը Արցախի գլխավոր դատախազի պաշտոնի համար թեկնածու ունի Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան
website by Sargssyan