Ի՞նչ գույք է ձեռք բերել և ի՞նչ եկամուտներ ունի շրջակա միջավայրի նախարարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Է. Գրիգորյանը 2018 թվականին 30 508 000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: Բացի այդ, ձեռք է բերել նաև 3 500 000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոտնակ:

Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերը և այլ ներդրումները բաժնում էլ նշված է հարկային տարվա վերջում առկա 23 000 ԱՄՆ դոլարի մասին: Հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները բաժնից էլ տեղեկանում ենք, որ փոխառության չափը 2018թ. հարկային տարվա վերջում կազմել է 2 953 000 ՀՀ դրամ և շուրջ 38 106 եվրո:

Էրիկ Գրիգորյանի դրամական միջոցները 2018թ. սկզբին կազմել են շուրջ 896 շվեյցարական ֆրանկ, 2 000 000 ՀՀ դրամ, 6400 ԱՄՆ դոլար և 3200 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են շուրջ 896 շվեյցարական ֆրանկ, 1 800 000 ՀՀ դրամ, 3000 ԱՄՆ դոլար և 1500 եվրո:

կամուտների հանրագումարը 2018թ.ին կազմել է 33 342 073 ՀՀ դրամ, որից 8 967 573 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 24 374 500 ՀՀ դրամը՝ ստացված փոխառություններից (վարկեր): Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը բաժնում էլ նշված է շուրջ 1100 ԱՄՆ դոլար եկամտի մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Բարդակ» է ու քաոս. Մինչև հունիսի վերջ կորոնավիրուսով պայմանավորված մահերի քանակը կարող է անցնել 1.000-ից. Քաղաքագետ ԿԳՄՍ նախարարի «մանկական» մեկնաբանությունը՝ Լազարոտեի կոնվենցիայի վերաբերյալ Աբու Դաբին սահմանում է տեղաշարժման արգելք իր հիմնական քաղաքների միջեւ Այսօր մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի ամենաբարի մարդուն․ Վահե Տեր-Մինասյան Հնարավոր է՝ հունիսի 2-ին կայանա Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չարտերային չվերթ․ դեսպանատուն Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխան վիրահատվել է. վիճակը ծանր է Աշխարհը ինձ համար շուռ եկավ այդ լուրից․ կորոնավիրուսը հաղթահարած Աննա Մնացականյանի պատմությունը Կորոնավիրուսի տխուր պատկերը կառավարության ոչ համարժեք մոտեցման հետևանք է ԱՄՆ-ում 6 և 7 տարեկան եղբայրները վերցրել են տատիկի մեքենան և վթարի ենթարկվել․ երկուսն էլ մահացել են Սերժի հեղափոխությունը Սփյուռքում Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 40-ամյա վարորդը Mitcubishi Pajero-ով մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 11 տարեց էլ է վարակվել կորոնավիրուսով, բայց մասնավոր խնամքի կենտրոնում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք Արեգակի վրա գրանցվել է երեք տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը Շղթայական ավտովթար Երևանում. «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Range Rover-ը, Mercedes-ը և 3 Opel-ներ Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը վրաերթի է ենթակել 48-ամյա քաղաքացուն Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը Արտառոց դեպք Գյումրիում․ թափառող 6-7 շներ գզել են 2.5 տարեկան երեխային Թալանել են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մահրեզի բնակարանը
website by Sargssyan